Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենտրոնական կամպուս (Մեխիկո)
Մեխիկոյի կենտրոնական կամպուս (իսպ.՝ Campus central de la Ciudad Universitaria de la Universidad Nacional Autónoma de México), Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի գլխավոր կամպուսը։ Գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Կոյոկա շրջանում։
![]() | |
Campus central de la Ciudad Universitaria de la Universidad Nacional Autónoma de México* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | Մեքսիկա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Կոորդինատներ | 19°19′59″ հս․. լ. 99°11′07″ ամ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | (անհայտ նստաշրջան) |
Համար | 1250 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Ձևավորվել է մոդեռնիզմի ոճով՝ ճարտարապետներ Մարիո Պանիի և Էնրիկե դել Մորալի, Դոմինգո Գարսիա Ռամոսի, Արմանդո Ֆրանկո Ռովիրայի և այլոց կողմից։ Շինարարական աշխատանքները տևել են 1949-ից մինչև 1952 թվականը։ Այն բաղկացած է ավելի քան 40 ֆակուլտետներից և ինստիտուտներից, մշակույթի կենտրոնից, կենտրոնական գրադարանից և մի քանի թանգարաններից։ Զբաղեցնում է 177 հա տարածք։ Ռեկտորատը և գրադարանները զարդարված են մեքսիկական մոնումենտալ որմնանկարչության հայտնի ներկայացուցիչներ Խոսե Դավիդ Ալֆարո Սիկեյրոսի և Խուան Օ ՛Գորմանի որմնանկարներով։ Քաղաքի տարածքում է գտնվում 1968 թվականի Օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտը, որի զարդարանքին մասնակցել է Դիեգո Ռիվերան[1]։
Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում 2007 թվականին[1]՝ որպես «20-րդ դարի մոդեռնիզմի հիանալի օրինակ՝ պատկերելով քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարական տեխնոլոգիաների, բնապատկերային ճարտարապետության և դրանց մեքսիկական ավանդույթների տարրերի հետ համատեղելու արվեստի փոխհարաբերություննը»[2]։
Մոտակա մետրոյի կայարաններն են «Ունիվերսիդադը» և «Կապիլկոն»։
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Tavares Lopez Edgar (February 2008)։ «Ciudad Universitaria»։ México Desconocido 372: 90–92
- ↑ UNESCO։ «Central University City Campus of the Universidad Nacional Autónoma de México (UNAM)»։ Վերցված է 2014-03-31
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենտրոնական կամպուս (Մեխիկո) կատեգորիայում։ |