Ժամանակակից արվեստի համալսարանական թանգարան (ՄԱԻՀ)
Ժամանակակից արվեստի համալսարանական թանգարան (ՄԱԻՀ) (իսպ.՝ Museo Universitario Arte Contemporáneo), Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կամպուսում գործող թանգարան։ Համարվում է Մեքսիկայի խոշորագույն հասարակական կառույցներից մեկը, որտեղ ներկայացված է ազգային և միջազգային ժամանակակից արվեստը։
Ժամանակակից արվեստի համալսարանական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Տեղագրություն | Մեխիկո |
Վայր | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենտրոնական կամպուս (Մեխիկո) |
Ղեկավարության նստավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Հասցե | 04510 |
Հիմնադրվել է | նոյեմբեր 2008 |
Կայք | muac.unam.mx |
Պատմություն
խմբագրելԲացվել է 2008 թվականի նոյեմբերի 27-ին։ Ընդգրկում և ներկայացնում է 1952 թվականից ստեղծված ժամանակակից արվեստի նմուշները։
Շենքի ճարտարապետն է Թեոդորո Գոնսալես դե Լեոնը, ով նաև Auditorio Nacional-ի, Reforma 222-ի և Մեխիկոյի Ռուֆինո Տամայոյի թանգարանի համահեղինակն է։ Շենքի ճարտարապետական դիզայնը հսկայածավալ պատուհանների թեք հարթակներով նման է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի դիզայնին և մինիմալիստական ոճով՝ Լոնդոնի Թեյթ թանգարանին։
Շենքի կառուցումն սկսվել է 2006 թվականին, ավարտվել 2008 թվականին։ Ընդհանուր մակերեսը կազմում է 13,947 մ2 շինարարական երկու մակարդակներում, որից 3,300 նախատեսված է ցուցասրահների համար։ Թանգարանը կառուցվել է նախկին կայանատեղիի տարածքում[1]։
Հավաքածու
խմբագրելԺամանակակից արվեստի համալսարանական թանգարանի հավաքածուն բաղկացած է 1.416 աշխատանքներից, 26 վավերագրական հավաքածուներից և 4 հարակից հավաքածուներից։
Բացման ցուցադրություններ
խմբագրելԹանգարանը բացվել է 4 ժամանակակից ցուցահանդեսներով։ Առաջին ցուցահանդեսն անվանվել է«Recursos incontrolables y otros desplazamientos naturales», որը համադրել է Օլիվեր Դեբրուասը։ Ներկայացվել են արվեստագետներ Ռիչարդ Լոնգի, Ռոբերտ Մորիսի, Պիպիլոտի Ռիստի, Թոմաս Գլասֆորդի, Մելանի Սմիթի, Էդգար Օռլենտայի, Յան Հենդրիքսի և Գաբրիել Կուրիի 34 աշխատանքները։
Երկրորդ ցուցահանդեսը՝ «El Reino de Coloso: El lugar del asedio en la época de la imagen», համադրել է Լուիս Բարիոսը։ Ցուցադրվել են լուսանկարներ մամուլից, հատվածներ Ժան Լյուկ Գոդարի, Ալեքսանդր Սոկուրովի, Կլոդ Լանցմանի խաղարկային ֆիլմերից, Սանտիագո Ալվարես Ռամոնի կարճամետրաժ ֆիլմերից, երկու հատված Օսկար Մունյոսի և Ռաֆայել Լոսանո-Էրմերի կատարմամբ։
«Las líneas de la mano» ցուցադրությունը համադրել է Խիմենա Ակոստան։
Վերջին «Cantos Cívicos» NILC/Միգել Վենտուրա նախագիծը համադրել է Խուան դե Բիևեսը։
Պատկերասրահ
խմբագրել-
Գլխավոր մուտք
-
Հետազոտությունների և վավերագրությունների կենտրոն
-
Գրադարան
-
Գրադարան
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Cuauhtémoc Medina Named Curator of Museo Universitario de Arte Contemporáneo Արխիվացված 2016-02-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի համալսարանական թանգարան (ՄԱԻՀ)» հոդվածին։ |