Մեր թվարկությունից հետո (ֆիլմ)

Մեր թվարկությունից հետո (անգլ. After Earth), ռեժիսոր Նայթ Շմայլանի ամերիկյան գիտաֆանտաստիկական ժանրի ֆիլմ-աղետ: Գլխավոր դերերում հանդես են գալիս Ուիլ Սմիթը և Ջեյդեն Սմիթը[18][19]: Պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2013 թվականի մայիսի 31-ին: Գովազդային կարգախոս.«Վախ չկա»: Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 31-րդ դարում, երբ երկիրն արդեն վաղուց լքված էր և մարդիկ ընդհարվել էին խորհրդավոր այլմոլորակային ռասայի հետ: Ֆիլմում պատմվում է մի բարձրաստիճան գեներալի և նրա որդու պատմության մասին, որոնք տիեզերական թռիչքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով հայտնվում են գոյատևման համար պայքարի մեջ անբարենպաստ մոլորակում (որը Երկիրն էր): Ֆիլմից ստացված հասույթը 243 միլիոն դոլար է, այն դեպքում, երբ ֆիլմի բյուջեն կազմում էր 128 միլիոն դոլար:

Picto infobox cinema.png
Մեր թվարկությունից հետո
After Earth
After earth logo.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][4][5][6], հետապոկալիպսիսյան ֆիլմ, արկածային ֆիլմ[3][1][4][6], ֆանտաստիկ ֆիլմ[3][1][4][5][6] և դրամա
Թեմաանհաջող ընտանիք
Թվական2013, մայիսի 31, 2013[3][6][7], հունիսի 6, 2013[8][9] և մայիսի 31, 2013[10]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄ. Նայթ Շյամալան[11][12][13][4][14][15][5]
ՊրոդյուսերJames Lassiter?, Ուիլ Սմիթ, Caleeb Pinkett? և Ջադա Փինքեթ Սմիթ
Սցենարի հեղինակՄ. Նայթ Շյամալան և Gary Whitta?
ԴերակատարներՈւիլ Սմիթ[13][16][15][5][6], Ջեյդեն Սմիթ[13][16][4][15][5][6], Զոի Կրավից[16][6], Սոֆի Օկոնեդո[13][16][5][6], Իզաբել Ֆյուրման[16][5][6], Դեյվիդ Դենման[16][6], Գլենն Մորշաուեր[16][6], Դակոտա Ֆանինգ, Քրիստոֆեր Հիվյու[16][6], Lincoln Lewis?[16] և Sacha Dhawan?[16][6]
ՕպերատորՓիթեր Սուշիցկի
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՍթիվեն Ռոզենբլում
Նկարահանման վայրԿալիֆոռնիա, Նյու Մեքսիկո, Շվեյցարիա և Ֆիլադելֆիա
ԿինոընկերությունOverbrook Entertainment, Blinding Edge Pictures? և Relativity Media
Տևողություն100 րոպե
Շահույթ243 800 000 ԱՄՆ դոլար[17]
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Մոտ ապագայում էկոլոգիական համաղետը ստիպում է մարդկանց լքել երկիրը և հաստատվել այլ մոլորակում՝ Նովա Պրայմում:Մեկ հազարամյակ անց Ռեյնջերների կորպուսը՝ խաղաղապահ կազմակերպություն գեներալ Սեյֆեր Ռեյջի(Ուիլ Սմիթ) գլխավորությամբ, կոնֆլիկտի մեջ է մտնում S'krell այլմոլորակային էակների հետ, որոնք մտադրություն ունեին գրավել Նովա Պրայմը:Նրանց գաղտնի զենքը Ուրսան է՝ մեծ գիշատիչ էակ, որը հետապնդում է վախ արտահայտող մարդկանց: Ռեյնջերները պայքարում էին Ուրսայի դեմ մինչև Սեյֆերը սովորեցներ նրանց վախը ճնշելու գաղտնիքը, որը կոչվում էր «ուրվական»:Սովորեցնելով այս տեխնիկան մնացած Ռեյնջերներին նա գլխավորում է Ռեյնջերների կորպուսը: Միևնույն ժամանակ Սեյֆերի որդին՝ Կիտայ Ռեյջը(Ջեյդեն Սմիթ) իրեն մեղադրում է քրոջ՝ Սենշիի(Զոի Քրավից) մահվան համար, որին սպանել էր Ուրսան իր աչքի առաջ: Կիտայը մարզվում է, որպեսզի նա նույնպես իր հոր նման դառնա Ռեյնջեր, բայց նրան մերժում են իր անխոհեմության պատճառով, և Սեյֆերը դիտարկում է նրան իբրև հիասթափություն: Կիտայի մայրը(Սոֆի Օկոնեդո) համոզում է Սեյֆերին, որպեսզի նա տանի Կիտային իր վերջին ուղևորությանը: Սակայն թռիչքի ժամանակ նրանց տիեզերանավը վթարի է ենթարկվում ասրերոիդների պատճառով և նրանք ստիպված փորձում են վայրէջք կատարել Երկրի վրա(որն այդ ժամանակ անմարդաբնակ էր) , բայց վայրէջքի ժամանակ տիեզերանավը անկառավարելի է դառնում և կործանվում: Ողջ են մնում միայն Կիտայը և Սեյֆերը: Սեյֆերի երկու որքերն էլ կոտրվում են աղետի հետևանքով: Նրանք փորձում են գտնել վթարային փարոսը, որով կարելի է ազդանշան ուղարկել Նեվա Պրայմ, բայց փարոսը վնասվել էր:Սեյֆերը հանձնարարություն է տալիս Կիտային, որպեսզի նա գտնի երկրորդ փարոսը տիեզերանավի մնացած բեկորներում, որը տեղակայված էր նրանցից հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Եվ այս վայրի երկրի գլխավոր վտանգը ոչ միայն վայրի կապիկների, գիշատիչ կատվազգիների և թունավոր տզրուկների խմբերի մեջ է, այլ վանդակի, որը եկել է Երկիր ֆիլմի գլխավոր հերոսների հետ: Տիեզերանավը տեղափոխում էր վտանգավոր այլմոլորակային գիշատչին՝ ուրսային, որը ստեղծվել էր հատուկ մարդկանց որսի համար S'krell այլմոլորակյին ռասսայի կողմից[20]: Հայրը չէր վախենում Ուրսայից, այդպիսով Ուրսան նրան չէր նկատում, բայց կկարողանա դա անել նաև Կիտայը՝ կախված էր միայն նրանից:

ԴերերումԽմբագրել

  • Ջեյդեն Սմիթ - Կիտայ Ռեյջ
  • Բոբ Լ. - երեք տարեկան Կիտայը
  • Ջեյդեն Մարթին - ինը տարեկան Կիտայը
  • Ուիլ Սմիթ - Սեյֆեր Ռեյջ
  • Սոֆի Օկոկեդո - ֆայա Ռեյջ
  • Բիլլի Քամպբել - Մայք
  • Զոի Քրավից - Սենշի Ռեյջ
  • Տեսա Ալլեն - Իսաբելլա
  • Գլեն Մարշաուեր - հրամանատար Վելան
  • Քրիստոֆեր Հիվյու - Անվտանգության ղեկավար
  • Սաշա Դավան - օդաչու
  • Դիեգո Քլաթենհոֆ - վետերան Ռեյնջեր

ԱրտադրությունԽմբագրել

Ուիլ Սմիթը հորինել է այս պատմությունը երբ նա հեռուստատեսությամբ դիտում էր I Shouldn't Be Alive շոուն: Սկզբում ֆիմը չպետք է լիներ գիտաֆանտաստիկ ժանրի, այլ հոր և որդու մասին, որոնց մեքենան վթարվել էր լեռներում: Սկզբնական տարբերակի վերջում տղան պետք է դուրս գար մեքենայից և փրկեր հորը: Այնուհետև Սմիթը որոշում է տեղափոխել ֆիլմի դեպքերը 1000 տարի հետո, որը պահանջեց ավելի մեծ գումարներ: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2012 թվականի փետրվարին: Նկարահանումների մեծ մասը տեղի են ունեցել Կոստա Ռիկայում և ԱՄՆ-ի երկու նաահնգներում՝ Կալիֆոռնիա(Հումբոլդտ) և Փենսիլվանիա(Դելավեր, քաղաք Ասթոն Թաունշիփ): Ֆիլմը նկարահանվել է Sony F65 տեսախցիկով[21]:

ԿարծիքներԽմբագրել

Ֆիլմը բացասական արձագանքն է ստացել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes֊ ում ֆիլմի միջին գնահատականը կազմում է 3,8՝ 10 հնարավորից, իսկ Metacritic- ում՝ 100 ից 33 միավոր[22][23]։ «Աֆիշա» ամսագիրը նշում է, որ հադիսատեսը դժգոհ էր, որ գլխավոր դերակատարը ֆիմում փաստացի ոչ թե Ուիլ Սմիթն է, այլ նրա որդին՝ Ջեյդենը։ «25֊րդ կադր» ամսագիրը ֆիլմն անվանել է անհաջող, իսկ դերասաններին ոչ համոզիչ[24]։ Բոլոր այս հրատարակությունները նշել են նաև, որ ֆիլմում շատ ցածր մակարդակով է խաղարկվել երկրի թեման՝ մարդկանց անհետանալուց հետո, գրախոսի խոսքերով․ «Նույն հաջողությամբ մոլորակը կարող էր անվանվել Պանդորա կամ Կաշիկ»։ Ֆիլմը միատեսակ չնդունվեց հանդիսատեսի կողմից: Կինոպոիսկ կայքում ֆիլմի միջին գնահատականը կազմում է 5,9՝ տասը հնարավորից[25], IMDb- ում 4.9 միավոր՝ նույնպես 10 հնարավորից[26]: «Մեր թվարկությունից հետո» ֊ ն առաջադրվել է վեց «Ոսկե ազնվամորի» հակապրեմիաների՝ որպես վատագույն ֆիլմ, սցենար, ռեժիսուրա և դերասանական խաղ։ Ըստ Time[27], Vulture[27] հրատարակությունների ֆիլմը ճանաչվել է 2013 թվականի 10 վատագույն ֆիլմերից մեկը, իսկ ըստ RiffTrax օնլայն֊ հրատարակության հարցման արդյունքում ֆիլմը ճանաչվել է 2013 թվականի վատագույն ֆիլմ[28]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.nytimes.com/2013/05/31/movies/after-earth-starring-will-smith-and-jaden-smith.html
  2. http://www.nytimes.com/2013/05/31/movies/after-earth-starring-will-smith-and-jaden-smith.html?_r=0
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.imdb.com/title/tt1815862/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.filmaffinity.com/en/film434601.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=186905.html
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 http://www.metacritic.com/movie/after-earth
  7. http://www.boxofficemojo.com/movies/?id=1000ae.htm
  8. Person Profile // Internet Movie Database — 1990.
  9. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  10. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=77756&type=MOVIE&iv=Basic
  11. http://www.the-numbers.com/movie/After-Earth
  12. http://www.imdb.com/title/tt1815862
  13. 13,0 13,1 13,2 13,3 http://www.bbfc.co.uk/releases/after-earth-2013-3
  14. http://www.mafab.hu/movies/a-fold-utan-68369.html
  15. 15,0 15,1 15,2 http://www.interfilmes.com/filme_27488_Depois.da.Terra-(After.Earth).html
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 16,8 16,9 http://www.imdb.com/title/tt1815862/fullcredits?ref_=tt_cl_sm
  17. Box Office Mojo — 1999.
  18. EXCLUSIVE: M. Night Shyamalan’s New Project is 'One Thousand A.E.'
  19. Will Smith Joins Son Jaden On Sci-Fi Space Film With M. Night Shyamalan
  20. A Primer on Nova Prime: The World “After Earth” (Opens June 5) | INQUIRER MOVIES
  21. Giardina, Carolyn (փետրվարի 27, 2012)։ «M. Night Shyamalan Shooting 'After Earth' on Sony's F65 Camera as Studio Launches Training Program»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-11-ին։ Վերցված է ապրիլի 10, 2012 
  22. Rotten Tomatoes
  23. Metacritic: After Earth
  24. Василий Марин. Рецензия на фильм «После нашей эры». «25-й кадр»
  25. «Рейтинг: После нашей эры»։ КиноПоиск։ Վերցված է 2013-09-18 
  26. IMDb: User ratings for After Earth (2013)
  27. 27,0 27,1 Time’s Top 10 Worst Movies. By Mary Pols @MaryPolsDec. 04, 2013
  28. RiffTrax’s Worst Movies Ever (2013 poll)

Արտաքին հղումներԽմբագրել