Մերվ (պարս.՝ مرو, թուրքմ.՝ Merw), Միջին Ասիայի հնագույն քաղաքներից։ Գտնվել է Մուրղաբ գետի ափին (ներկայիս Թուրքմենստանի Բայրամալի քաղաքի մոտ)։ Մերվի ավերակներն ուսումնասիրվում են 19-րդ դարի 80-ական թվականներին (1946 թվականից պեղել է սովետական հնագետ Մ․ Մասոնի հնագիտական արշավախումբը)։ Մերվի հնագույն մասը՝ էրկ Կալան, գոյություն է ունեցել մ․թ․ա․ 1-ին հազարամյակի կեսից։ Մերվը բարգավաճել է մ․թ․ա․ 2-րդ դարից․—մ․թ․ 3-րդ դարեր, ունեցել է մոտ 60 կմ² տարածք, եռամաս կառուցվածք՝ միջնաբերդ (էրկ Կալա), բուն քաղաք (այժմյան՝ Գյաուր Կալա) և արվարձան (բոլորն էլ՝ պարսպապատ)։ 3-րդ դարից Մերվը եղել է Սասանյանների պետության կազմում, իսկ 7-րդ դարին նվաճել են արաբները։ Այս շրջանում Գյաուր Կալայում կառուցվել են բուդդայական և քրիստոնեական մենաստաններ, ֆեոդալների դղյակներ։ Մերվը առավել ծաղկման է հասել 11-րդ դարից —13-րդ դարերի 1-ին կեսին, երբ դարձել է սելջուկների մայրաքաղաքը։ 12-րդ դարի վերջից—13-րդ դարի սկզբին Խորեզմշահերի պետության խոշոր կենտրոն էր։ 1222 թվականին Մերվը ավերել են մոնղոլները։ Դրանից հետո քաղաքը մասնակիորեն վերածնվել է, բայց այլևս նշանակալի դեր չի խաղացել։ 1520-1524 թվականներին և 1601-1747 թվականներին գտնվել է պարսիկների իշխանության ներքո, 19-րդ դարին վերջնականապես անկում է ապրել։

Բնակավայր
Մերվ
ԵրկիրԹուրքմենստան Թուրքմենստան
ՀամայնքՄարիի վելայաթ, Q4283339?, Թուրքմենական ԽՍՀ, Q4283339?, Թուրքմենական ԽՍՀ, Մերվի շրջան, Mervsky Uyezd?, Խիվայի խանություն, Սեֆյան Պարսկաստան, Shaybanid state?, Թեմուրյանների պետություն, Հուլավյան Իլխանություն, Մոնղոլական կայսրություն, Խորեզմի թագավորություն, Սելջուկյան սուլթանություն, Ղազնևիների պետություն, Սամանիների պետություն, Աբասյան խալիֆայություն և Սասանյան Պարսկաստան
Մակերես353,24 հեկտար, 883,3 հեկտար
Մերվ (Թուրքմենստան)##
Մերվ (Թուրքմենստան)

Մերվի ավերակներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերվ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 499