Մերլեզոնյան բալետ
Մերլեզոնյան բալետ (հաճախ նաև` Մարլեզոնյան բալետ, ֆր.՝ Le ballet de la Merlaison, ֆրանսերենից բառացի թարգմանաբար նշանակում է «Կեռնեխի բալետը», այսինքն` «Բալետ կեռնեխների որսի մասին»), բալետ, որը բեմադրել է ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII-ը, բաղկացած է 16 գործողությունից։ Նման պալատական բալետների անցկացման ավանդույթը հայտնվել է Ֆրանսիայում Հենրիխ III-ի կառավարության տարիներին և ծաղկում է ապրել Լյուդովիկոս XIII-ի դարաշրջանում։ Այս բալետները հաճախ զուգակցվելով խորեոգրաֆիայի, վոկալ և գործիքային երաժշտության, պոեզիայի և թատրոնի հետ, եղել են գունեղ ներկայացումներ, որոնք կատարում էին թագավորական ընտանիքի անդամները, պալատականները և պրոֆեսիոնալ պարողները։
Մերլեզոնյան բալետ | |
---|---|
Տեսակ | բալետ |
Խորեոգրաֆ | Լուի Արդար |
Կոմպոզիտոր | Լուի Արդար |
Հեղինակ | Լուի Արդար |
Ballet de la Merlaison Վիքիպահեստում |
Մերլեզոնյան բալետը ներկայացվել է 1635 թվականի մարտի 15-ին, Շանտիյի պալատում և մարտի 17-ին` Ռոյմոնի աբբայությունում։ Լուի XIII-ը մանկուց հրապուրված լինելով երաժշտությամբ և պարով` ստացել է փայլուն երաժշտական կրթություն և հանդես է եկել որպես Մերլեզոնյան բալետի հեղինակ (նաև սյուժեի, երաժշտության, խորեոգրաֆիայի, ձևավորման էսքիզների և զգեստների հեղինակ)։ Բալետի սյուժետային հիմք է հանդիսացել կեռնեխների որսը, որը թագավորի սիրած զվարճանքներից մեկն էր։ Հենց ինքը Լուին բալետում կատարել է երկու փոքր դերեր` մարմնավորելով խայծերի վաճառականի (3-րդ գործողության մեջ) և գյուղացու (13-րդ գործողության մեջ)[1][2][3][4]։
Բալետի երաժշտություն
խմբագրել1967 թվականին Nonesuch RecordsВ ամերիկյան լեյբլը թողարկել է ձայնապնակ (կատալոգային համարը H-71130) 11 գործողությամբ բալետի երաժշտությամբ, որը կատարել է Փարիզի հին երաժշտական գործիքների անսամբլը (ֆր.՝ Groupe d'instruments Anciens de Paris)` Ռոժե Կոտի (ֆր.՝ Roger Cotte) ղեկավությամբ և գործիքային անսամբլը` Ժակ Շաֆի (ֆր.՝ Jacques Chailley) ղեկավարությամբ։ 12 րոպե 39 վայրկյան տևողությամբ ձայնագրությունը պարունակում է հետևյալ մասերը (entrée, արտիստների ելքը).
- Les Flamands` «Ֆլամանդացիները»
- Les pages` «Պաժեր»
- Les Lorrains` «Լոթարինգիացիները»
- Les picoreurs` «Որսկանները»
- Thomas le boucher` «Մսավաճառ Տոման»
- Les arbalestriers` «Աղեղնազեններ»
- Les Nobles` «Ազնվականներ»
- Les fermiers` «Գյուղացիներ»
- Le Roi` «Թագավոր»
- Le printemps` «Գարուն»
- Grand ballet` «Մեծ բալետ»
Բացի Մերլեզոնյան բալետից սկավառակի վրա ներկայացված էին Լյուդովիկ XIII-ի ևս մի քանի ստեղծագործությունները, իսկ երկրորդ կողմում` Մարկ Անտուան Շարպանտի ստեղծագործությունը։
Բալետի վերաբեմադրություն
խմբագրել2011 թվականին բալետը վերաբեմադրել է L’Eclat des Muses ընկերությունը, խորեոգրաֆ` Քրիստին Բեյլ (ֆր.՝ Christine Beyle), որը թողարկել է DVD սկավառակ` ներկայացման տեսագրությամբ[5]։
«Երեք հրացանակիրներ» վեպում
խմբագրելՄերլեզոնյան բալետը նկարագրվել է «Երեք հրացանակիրներր» վեպում` որպես թագուհի Աննայի ալմաստե կախազարդարերի հետ կապված ինտրիգի հանգուցալուծման ասպարեզ (առաջին մաս 22-րդ գլուխ)։ Այստեղ Դյուման մերլեզոնյան բալետը նկարագրում է որպես «թագավորի սիրելի բալետ», սակայն վեպում, ինչպես գեղարվեստական ստեղծագործությունում, քիչ ժամանակ է հատկացվում ժամանակագրական մանրամասնություններին և պատմական վավերագրություններին ամբողջովին։ Դյումայի նկարագրած բալետի տարբերակը ավելի շուտ համարվում է սպիտակ (երկրպագուները պարում են կանանց հետ), քան թատերականացված ներկայացում, միաժամանակ իրադարձությունները տեղի են ունենում ոչ թե Շանտիյում կամ Ռոյոմոնում, այլ Փարիզի քաղաքապետարանում։ Ըստ սյուժեի` բալետը կատարվել էր մինչև 1627 թվականը` Լա Ռոշելի պաշարումը, այսինքն ավելի վաղ, քան 1635 թվականը, թեև վեպում պարահանդեսի հստակ թվագրումը շատ դժվար էր։ Վեպը սկսվում է Դ'Արտանյանի Փարիզ մեկնումով 1625 թվականի ապրիլին, 15-րդ գլխում կարդինալ Ռիշելյոն առաջարկում է Լյուդովիկոսին պարահանդեսը կազմակերպել հոկտեմբերի 3-ին։ Ըստ դեպքերի հաջորդականության կարելի է ենթադրել, որ մինչ պարահանդեսը անցել է կես տարուց ոչ ավելի, այս կերպ Ռիշելյոն կարող էր նկատի ունենալ 1625 թվականի հոկտեմբերի 3-ը։ Սակայն ալմաստե կախազարդերի շուրջ գործողություններին հաջորդում է զինվորական գործողությունների շուտափույթ նախապատրաստումն ընդդեմն հուգենոտների, 28-րդ գլխում հայտնում են, որ Լյուդովիկոսը զինվորական գործողությունները մտադիր է սկսել մայիսի 1-ին, արդյունքում նշվում է, որ Լա Ռոշելի պաշարումը սկսվել է 1627 թվականի սեպտեմբերի 10-ին (11-րդ գլուխ երկրորդ մասում), նշանակում է, որ պարահանդեսը վեպում կարող էր կատարվել 1626 թվականի հոկտեմբերի 3-ին։ Այդ ամենի հետ միասին 21-րդ գլխում Դ’Արտանյանը հայտնում է Բեքինհեմ դքսին, որ պարահանդեսը կկազմակերպվի երկուշաբթի, սակայն հոկտեմբերի 3-ը երկուշաբթի չէր ո՛չ 1625 թվականին, ո՛չ էլ 1626 թվականին[6]։
Լյուդովիկոսի բալետները թղթագլաններով Փարիզի քաղաքապետարանում տեղ են գտել պատմության մեջ. դրանք էին «Բիլբաոյի հարուստ այրու մեծ պարահանդեսը» (ֆր.՝ Le Grand Bal de la Douairière de Billebahaut)[4], որը կատարվել է 1626 թվականի փետրվարի 24-ին և «Լրջորեն և գրոտեսկային» բալետը (ֆր.՝ Le Sérieux et le Grotesque, նաև Du Sérieux et du Grotesque), որը կատարվել է 1627 թվականի փետրվարի 16-ին[7]։
«Դ’Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմում
խմբագրելՀեռուստատեսային «Դ’Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմում ավելացվել է կատակերգական տեսարան` կապված բալետի հետ, որը բացակայում է վեպում։ Պարահանդեսի կազմակերպիչը հանդիսավոր հայտարարում է. «Մարլեզոնյան բալետի երկրորդ հատվածը», որից հետո շտապում է հասցնել թագուհու կախազարդերը, այնուհետև Դ’Արտանյանը ներխուժում է դահլիճ և ոտքին հարվածելով` գցում է նրան։
«Հրացանակիրների վերադարձը կամ Մազարինի կարդինալի գանձերը» ֆիլմում Դ’Արտանյանը նույնպես «հիշում» է բալետի մասին։ Երդվյալ թշնամու` դե Ժյուսակի հետ մենամարտից առաջ նա բացականչում է. «Մարլեզոնյան բալետի վերջին մասը», իսկ մենամարտի ընթացքում գոչում է` «բալետի ավարտ»։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ David Mason Greene (edited by Albert M. Petrak) Louis XIII, King of France // Biographical Encyclopedia of Composers. — Reproducing Piano Roll Fnd., 1985. — С. 123. — 1348 с. — ISBN 0385142781(անգլ.)
- ↑ A. Lloyd Moote The Legacy of Louis XIII // Louis XIII, the Just. — University of California Press, 1989. — С. 268. — 417 с. — ISBN 0520075463(անգլ.)
- ↑ George J. Buelow The Baroque in France // A History of Baroque Music. — Indiana University Press, 2004. — С. 155. — 701 с. — ISBN 0253343658(անգլ.)
- ↑ 4,0 4,1 Эмиль Мань. Повседневная жизнь в эпоху Людовика XIII = Emile Magne. La vie quotidienne au temps de Louis XIII. D'apres des documents inedits. Paris, Librairie Hachette, 1942(ֆր.). — СПб.: Евразия, 2002. — 288 с. — (Clio cotidiana). — ISBN 5-8071-0101-4
- ↑ Филипп дю Виньяль о реконструкции спектакля.
- ↑ Տե՛ս 1625 կամ 1626 թվականների օրացույցները
- ↑ Martineau de Soleinne (cataloge rédigé par P.L. Jacob), Thèatre de la cour, Bibliothèque dramatique, հ. III. Thèatre Français, Paris, «Administration de l'Alliance des Arts» — 92 էջ։(ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերլեզոնյան բալետ» հոդվածին։ |