Մերի Ֆերֆեքս Սոմերվիլ (անգլ.՝ Mary Somerville դեկտեմբերի 26, 1780(1780-12-26)[1], Jedburgh, Jedburgh, Ռոքսբուրշիր, Սքոթիշ Բորդերս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2] - նոյեմբերի 28, 1872(1872-11-28)[3], Նեապոլ, Իտալիա[4]) շոտլանդացի, գիտությունը մասսայականացնող և բազմագիտակ անձ, մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառի մասնագետ։ Նրա գործունեությունը վերաբերվում է այն ժամանակներին, երբ գիտական գործունեության մեջ կանանց մասնակցությունը խիստ սահմանափակ էր։ Նա Մեծ Բրիտանիայում ճանաչում ձեռք բերած երկրորդ կին գիտնականն է եղել՝ Կարոլինա Հերշելից հետո[10]։

Մերի Սոմերվիլ
անգլ.՝ Mary Somerville
Thomas Phillips - Mary Fairfax, Mrs William Somerville, 1780 - 1872. Writer on science - Google Art Project.jpg
Ծնվել էդեկտեմբերի 26, 1780(1780-12-26)[1]
Jedburgh, Jedburgh, Ռոքսբուրշիր, Սքոթիշ Բորդերս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2]
Մահացել էնոյեմբերի 28, 1872(1872-11-28)[3] (91 տարեկան)
Նեապոլ, Իտալիա[4]
ԳերեզմանԱնգլիական գերեզմանատուն, Նեապոլ
ՔաղաքացիությունFlag of Spain (1785–1873, 1875–1931).svg Իսպանիա և Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս և գիտնական
Գործունեության ոլորտհանրամատչելի գիտություն և մաթեմատիկա
ԱնդամակցությունԱմերիկական փիլիսոփայական ընկերություն և Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Հայտնի աշակերտներԱդա Լավլեյս
ՊարգևներՀովանավորների մեդալ[6]
Ամուսին(ներ)Ուիլյամ Սոմերվիլ[7] և Սամուել Գրեյգ[8]
Երեխա(ներ)Գրեյգ Վորոնցով և Մարթա Սոմերվիլ
ՀայրՈւիլյամ Ֆեյրֆաքս Գեորգի[9]
ՄայրՄարգարետ Չարթերս[9]
Mary Somerville Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մերին եղել է ծովակալ Ուիլյամ Ջորջ Ֆերֆակսի դուստրը։ Նա ծնվել է 1780 թվականի դեկտեմբերի 26-ին Ջեդբորո քաղաքում (Սկոտիշ Բորդերս (անգլ.՝ Scottish Borders) [Ն 1]), մորաքրոջ տանը, որի ամուսինն էր «Իմ կյանքը և ժամանակները» գրքի հեղինակ դոկտոր Թոմաս Սոմերվիլը (1741-1830)[10]։

1804 թվականին Մերին ամուսնացել է իր հեռավոր բարեկամի՝ ծովակալ Ս. Կ. Գրեյգի որդու՝ կապիտան Սեմյուել Գրեյգի հետ, ով Ռուսաստանի հյուպատոսն էր Լոնդոնում։ 1807 թվականին ամուսինը մահացել է։ Նրանք ունեցել են 2 որդի, որոնցից մեկը՝ Գրեյգ Վորոնցովը (անունը տրվել է ի պատիվ դիվանագետ Սեմյոն Ռ. Վորոնցովի), հետագայում դարձել է փաստաբան և գիտնական[11]։ Ամուսնու մահից հետո ամբողջ ժառանգությունն անցել է Մերիին, որն էլ հնարավորություն է տվել նրան իրականացնել իր գիտական երազանքները։

1812 թվականին Մերին երկրորդ անգամ է ամուսնացել իր հորեղբոր տղայի՝ դոկտոր Ուիլյամ Սոմերվիլի հետ (1771-1860), որը զբաղեցնում էր Ռազմա-բժշկական խորհրդի տեսուչի պաշտոնը։ Այս ամուսնությունից ծնվել են ևս չորս երեխաներ։ Ուիլյամ Սոմերվիլը կիսել է գիտության նկատմամբ կնոջ ունեցած հետաքրքրությունները և աջակցել նրան՝ նպաստելով նրա ծանոթությանը իր ժամանակի առաջատար գիտնականների հետ։

1938 թվականին Մերի Սոմերվիլն ամուսնու հետ մեկնել է Իտալիա, որտեղ և անցել է նրանց կյանքի մեծ մասը։

ՄահԽմբագրել

 
Անգլիական գերեզմանատուն, Նեապոլ: Առաջին ֆոնին՝ Մերի Սոմերվիլի արձանն է

Մերի Սոմերվիլը մահացել է 1872 թվականի նոյեմբերի 28-ին Նեապոլում և թաղվել է Նեապոլի Անգլիաական գերեզմանատանը[12]։

Նրա մահից մեկ տարի անց լույս է տեսել նրա ինքնակենսագրական գիրքը՝ «Անձնական հիշողություններ» վերնագրով։ Այդ գրառումները, որոնք արվել էին նրա կյանքի վերջին տարիներին՝ մեծ հետաքրքրություն են ներկայացրել։ Դրանք բացահայտում են ոչ միայն նրա կյանքի մանրամասները և անհատական առանձնահատկությունները, այլև՝ որպես ականատեսի վկայություն, պատմում են այդ ժամանակի գիտական համայնքի կյանքի մասին։ Այն ներառում է նաև Բայրոնի և Լավլեյսի ընտանիքների հետ ունեցած նամակագրությունը։

«scientist» տերմինը, որը նշանակում է գիտնական, առաջին անգամ օգտագործել է Ուիլյամ Ուեվելը, 1834 թվականին, Սոմերվիլի «Ֆիզիկական գիտությունների փոխհարաբերությունը» գրքի վերլուծության մեջ։

Մերի Սոմերվիլը կին է, որի համար ստեղծվել է «գիտնական» բառը[13]:

Գիտական գործունեությունԽմբագրել

 
Մերի Սոմերվիլի հուշամեդալ

Մերի Սոմերվիլի տաղանդը գրավել էր գիտնական զրուցակիցների ուշադրությունը ավելի վաղ, նախքան նրա աշխատանքների լայն ճանաչում ստանալը։ Մասնավորապես, հայտնի է ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Պիեռ Սիմոն Լապլասի՝ նրան ուղղված հայտարարությունը.

  Ես գիտեմ միայն երեք կանանց, որոնք հասկանում են, թե ինչի մասին եմ ես խոսում, դա դուք եք, տիկին Սոմերվիլ, Կարոլինա Հերշելը և տիկին Գրեյգը, որի մասին ինձ ոչինչ հայտնի չէ։  


Ընդ ուրում, վերը նշած երեք կանանցից առաջինը և երրորդը Մերի Սոմերվիլն էր։

Լորդ Բրումի խնդրանքով, Մերին, « Օգտակար գիտելիքների տարածման միության» համար, լծվել է Պ. Ս. Լապլասի «Mécanique Céleste» աշխատության թարգմանության աշխատանքին։ Նրան հաջողվել է ընթերցողների լայն շրջանի համար մատչելի ձևով ներկայացնել այս աշխատության մեջ ներկայացված գաղափարները։ 1831 թվականին «Երկնային մեխանիկա» խորագրի ներքո հրատարակված այս գիրքը նրան անմիջապես մեծ հռչակ է բերել։ Մերի Սոմերվիլը գրքի ստեղծման գործընթացը մեկնաբանել է հետևյալ կերպ.

  Լապլասի աշխատանքը հանրահաշվի լեզվից թարգմանել եմ սովորական լեզվի։  


Նրա այլ աշխատանքներից են՝ «Ֆիզիկական գիտությունների փոխկապակցվածությունը» (1834), «Ֆիզիկական աշխարհագրություն» (1848), «Մոլեկուլային և մանրադիտակային գիտություն» (1869) աշխատությունները։ Մերի Սոմերվիլի գիտահանրամատչելի աշխատությունների լայն ժողովրդականությունը պայմանավորված է եղել շարադրանքի հստակ և ճշգրիտ ոճով և հզոր խանդավառւթյամն ներծծված տեքստերով։

Այլ մարդկանց գիտական գաղափարները հանրամատչելի դարձնելուն զուգընթաց, Մերի Սոմերվիլը կատարել է նաև որոշ գիտական մշակումներ (օրինակ՝ լայն կիրառություն գտած հանրահաշվական փոփոխականների գաղափարը)։

1835 թվականին Մերի Սոմերվիլը և Քերոլայն Հերշելը դարձել են Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերության առաջին կին անդամները։ Նույն թվականին Մերի Սոմերվիլին շնորհվել է 300 ֆունտ ստերլինգ կառավարական կենսաթոշակ։

1869 թվականին Թագավորական աշխարհագրական միությունը Մերիին պարգևատրել է Վիկտորիա թագուհու մեդալով[14]։

Ճանաչում և հիշատակԽմբագրել

 
Սոմերվիլի խառնարանը
  • Էդինբերգում շոտլանդական խորհրդարանի հանձնաժողովներից մեկը նույնպես անվանվել է նրա պատվին[16]։
  • Սոմերվիլի կղզին (74°44′ հս․ լ. 96°10′ ամ. ե.HGЯO), որը փոքր կղզի է Բարրոու նեղուցում, Նունավիտ մարզում (Կանադա), կոչել է Մերիի անունով պարոն Վիլյամ Էդվարդ Պարրի կողմից 1819 թվականին՝ իր չորս արկտիկական արշավախմբերից առաջինի ժամանակ[17]։
  • Լուսնի արևելյան մասում գտնվող Սոմերվիլի խառնարանը , որը տեղակայված է Լանգրենի հայտնի խառնարանից արևելք, ստացել է Լանգրեն J անվանումը, նախքան Միջազգային աստղագիտական միությունը 1976 թվականին դրան Սոմերվիլի անունն է տվել։ Դա մի քանի լուսնային խառնարաններից մեկն է, որոնք անվանվել են կանանց պատվին[18]։
  • 2016 թվականի փետրվարին Շոտլանդիայի Թագավորական բանկը հայտարարել է, որ Մերի Սոմերվիլի դիմանկարը կցուցադրվի նոր £ 10 պոլիմերային թղթադրամի վրա, որը շրջանառության մեջ է դրվել 2017 թվականի երկրորդ կեսին[19]։ Այսպիսով, Մերի Սոմերվիլը դարձել է առաջին կինը, որը Մեծ Բրիտանիայի Թագավորական ընտանիքի անդամ չէր և, որի դիմանկարը պատկերված է այս բանկի կողմից թողարկված թղթադրամների վրա։ Մերի Սոմերվիլի ընտրությունը իրականացել է Facebook սոցիալական ցանցում բանկի կողմից անցկացված բաց քվեարկության արդյունքում[20]։ Մերի Սոմերվիլից բացի, եզրափակչի լավագույն եռյակում էին գիտնական Ջեյմս Մաքսվելը և ինժեներ Թոմաս Թելֆորդը։


ՊատկերասրահԽմբագրել

ՆշումներԽմբագրել

  1. Սկոտիշ Բորդերս-Շոտլանդիայի 32 շրջաններից մեկն է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  2. 2,0 2,1 2,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1006.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1007.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Royal Geographical Society Gold Medal RecipientsRoyal Geographical Society, 2018.
  7. https://womensbios.lib.virginia.edu/featured%3fid=MARY_SOMERVILLE.html
  8. http://www-history.mcs.st-andrews.ac.uk/Biographies/Somerville.html
  9. 9,0 9,1 Lundy D. R. The Peerage
  10. 10,0 10,1 «Mary Somerville's Family»։ Burntisland Heritage Trust։ Վերցված է 2018-11-26 
  11. Appleby, J. H. Woronzow Greig (1805-1865), F.R.S., and his scientific interests(անգլ.) // Notes and Records of the Royal Society : journal. — 1999. — Т. 53. — № 1. — С. 95—106. — doi:10.1098/rsnr.1999.0065
  12. Giancarlo Alisio, Il Cimitero degli Inglesi, Naples, 1993, ISBN 88-435-4520-5
  13. Мэри Сомервилл: «женщина, для которой было создано слово «ученый»» (չաշխատող հղում)(ռուս.)
  14. T. W. Freeman Baker, J.N.L. The history of geography. Blackwell, Oxford, and Barnes & Noble Inc., New York, 1963, xxvii plus 266 pp.(չաշխատող հղում) Cahiers de géographie du Québec, volume=10 No 20, page=352
  15. «Сомервилльский дом» (ռուսերեն) 
  16. «Committee Rooms»։ Scottish Parliament։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-16-ին։ Վերցված է 2018-11-26 
  17. Patterson Elizabeth Chambers (1983)։ Mary Somerville and the Cultivation of Science, 1815–1840։ Springer։ էջեր 57–58։ ISBN 978-94-009-6841-7։ doi:10.1007/978-94-009-6839-4 (subscription required)
  18. «Planetary Names: Crater, craters: Somerville on Moon»։ Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն)։ International Astronomical Union։ Վերցված է 2018-11-26 
  19. Banknotes: 8 things you might not know
  20. Royal Bank of Scotland announces shortlist to appear on new £10 note

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել