Կարոլինա Լուկրեցիա Հերշել (գերմ.՝ Caroline Lucretia Herschel, մարտի 16, 1750(1750-03-16)[1][2][3][…], Հաննովեր, Բրաունշվայգ-Լյունեբուրգ[4] - հունվարի 9, 1848(1848-01-09)[1][2][3][…], Հաննովեր, Գերմանական միություն[4], անգլո-գերմանացի աստղագետ, հայտնի անգլիացի աստղագետ, օպտիկ Ուիլիամ Հերշելի (1738-1822 թվականներին) կրտսեր քույրն ու օգնականը։ Արել է մի շարք աստղագիտական հայտնագործություններ, խմբագրել ու կազմել է աստղային ցուցակ (կատալոգ), որը լրացրել է թագավորական աստղագետ Ջոն Ֆլեմստիդի (1646-1719 թվականներին) հայտնի «Historiacoelestis Britannica» կամ «Flamsteed Designations» երկնային լուսատուների ցուցակը։ Նրա ներդրումը աստղագիտության մեջ ճանաչվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից՝ նշվել է Ոսկե մեդալով (1828 թվական) և Լոնդոնի թագավորական աստղագիտական ընկերության պատվավոր անդամությամբ (1835 թվականին)։ Ընտրվել է Իռլանդական թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ (1838 թվականին)։

Կարոլինա Հերշել
գերմ.՝ Caroline Lucretia Herschel
1829 Melchior Gommar Tieleman, Ölgemälde Caroline Herschel Hannover.tif
Ծնվել էմարտի 16, 1750(1750-03-16)[1][2][3][…]
Հաննովեր, Բրաունշվայգ-Լյունեբուրգ[4]
Մահացել էհունվարի 9, 1848(1848-01-09)[1][2][3][…] (97 տարեկան)
Հաննովեր, Գերմանական միություն[4]
ԳերեզմանԳարտենֆրիդհոֆ
Բնակության վայր(եր)Անգլիա[5]
Ազգությունգերմանացի
Մասնագիտությունաստղագետ, մաթեմատիկոս և երգչուհի
Հաստատություն(ներ)Միացյալ Թագավորություն
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԲրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
ՊարգևներԹագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալ
ՀայրԻսահակ Հերշել[6]
ՄայրԱննա Իլզե Մորիցեն[6]
Կայքfembio.org/english/biography.php/woman/biography/caroline-herschel
Caroline Herschel Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Ուիլիամ և Կարոլինա Հերշելներ: Լիթոգրաֆիա մոտ. 1896 թվականին

Ծնվել է ռազմական երաժշտի ընտանիքում, որը ձգտում էր իր երեխաներին տալ երաժշտական կրթություն, ընտանիքի իններորդ երեխան էր։ 1772 թվականին ավագ եղբայր Ուիլիամ Հերշելի հրավերով տեղափոխվել է Անգլիա և քառասուն տարի եղել է նրա անբաժան օգնականը։

Համատեղ կյանքի առաջին ութ տարիներին, մինչ Ուիլիամ Հերշելը դեռ զբաղվում էր երաժշտությամբ, Կարոլինան հանդես էր գալիս որպես երգչուհի նրա բոլոր երաժշտական ստեղծագործություններում։ Երբ ընդլայնվում են Հերշելի աստղագիտական աշխատանքները, Կարոլինան սկսում է օգնել նրան դիտարկումներում և կատարում է գրառումները։ Ազատ ժամանակ Կարոլինան ինքնուրույն դիտում էր երկինքը և արդեն 1783 թվականին հայտնաբերեց երեք նոր միգամածություններ։ 1786 թվականին Կարոլինա Հերշելը հայտնաբերեց նոր գիսաստղ՝ կնոջ կողմից առաջին հայտնաբերված գիսաստղը, որին հետևեցին ևս միքանիսը։

Ուիլիամ Հերշելի մահից հետո (1822 թվական) Կարոլինա Հերշելը վերադարձավ Հաննովեր, որտեղ շարունակեց զբաղվել աստղագիտությամբ։ 1828 թվականին նա ավարտեց եղբոր ուսումնասիրած 2500 աստղային միգամածությունների ցուցակի վրա աշխատանքը, ինչի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագիտական ընկերությունը պարգևատրեց նրան Ոսկե մեդալով, իսկ 1835 թվականին ընտրեց ընկերության պատվավոր անդամ։

1838 թվականին Կարոլինա Հերշելը ընտրվել է Իռլանդական թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ։

Ի պատիվ Կարոլինա Հերշելի անվանվել են 1888 թվականին հայտնաբերված Լուկրեցիա աստերոիդը (281) և խառնարան Լուսնի վրա։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г. Астрономы. Биографический справочник. — Киев: Наукова думка, 1977.
  • Roberta J. M. Olson, Jay M. Pasachoff The Comets of Caroline Herschel (1750-1848), Sleuth of the Skies at Slough // Seventh Conference on the Inspiration of Astronomical Phenomena, INSAP7. — 2010. — 1212.0809
  • Michael Hoskin, 2005. Caroline Herschel as Observer. Journal for the History of Astronomy, Vol. 36, Part 4, No. 125, pp. 373—406 (November 2005).
  • Brock, Claire The Comet Sweeper: Caroline Herschel's Astronomical Ambition. — Icon Books Ltd., 2007. — ISBN 978-1-84046-720-8
  • Herschel, Caroline Lucretia Memoir and Correspondence of Caroline Herschel / Herschel, Mrs. John. — 2. — New York: Harpers, 1876.
  • Hoskin, Michael (2008)։ «Carolyn Lucretia Herschel»։ New Dictionary of Scientific Biography 3։ Scribners։ էջեր 286–287 
  • Կաղապար:Нп3 The Quiet Revolution of Caroline Herschel: The Lost Heroine of Astronomy. — Brimscombe Port Stroud: Կաղապար:Нп3, 2017. — ISBN 978-0-7509-8067-8

Արտաքին հղումներԽմբագրել