Մերիլին Ռոբինսոն (անգլ.՝ Marilynne Robinson, նոյեմբերի 26, 1943(1943-11-26)[2], Sandpoint, Այդահո, ԱՄՆ[3]), ժամանակակից ամերիկացի գրող, Պուլիտցերյան մրցանակի և գրական մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր։ 2016 թվականին ընդգրկվել է «Թայմ» ամսագրի կազմած 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[9]; Ռոբնսոնը լայն ճանաչման է արժանացել հատկապես իր երկու ծավալուն արձակ երկերի՝ «Տնային տնտեսություն» («Housekeeping», 1980) և «Գաղաադ» («Gilead», 2004) վեպերի շնորհիվ, որոնցում գեղարվեստական բարձր մակարդակով արծարծված են գյուղական կյանքի և հավատի հիմնահարցեր[10]։ Նա հեղինակել է նաև բազմաթիվ էսսեներ, որոնք ընդգրկում են շատ լայն թեմատիկա՝ ներառյալ կրոնի ու գիտության փոխհարաբերությունների, Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության, Սելաֆիլդի միջուկային աղտոտվածության, Ջոն Կալվինի ուսմունքի, ամերիկյան արդի քաղաքականության հիմնահարցեր։

Մերիլին Ռոբինսոն
անգլ.՝ Marilynne Robinson
Ծննդյան անունMarilynne Summers[1]
Ծնվել էնոյեմբերի 26, 1943(1943-11-26)[2] (80 տարեկան)
ԾննդավայրSandpoint, Այդահո, ԱՄՆ[3]
Մասնագիտությունգրող, վիպասան, ակնարկագիր և գիտաֆանտաստիկ գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրաունի համալսարան[3], Վաշինգտոնի համալսարան[3], Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում, Այովայի համալսարան և Pembroke College in Brown University?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Ուշագրավ աշխատանքներHousekeeping?, Gilead?, Home? և Lila?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa
ԱշխատավայրՄասաչուսեթսի համալսարան Ամհերստում, Քենթի համալսարան և Այովայի համալսարան
Պարգևներ
 Marilynne Robinson Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1977 թվականին Վաշինգտոնի համալսարանում ատենախոսություն պաշտպանելով՝ Մերիլին Ռոբինսոնն ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ 1980 թվականին հրատարակել է իր առաջին վեպը՝ «Տնային տնտեսություն»-ը, որը տեղ է գրավել 1982 թվականի Պուլիտցերյան մրցանակի շնորհման ներկայացված և մրցույթի եզրափակիչ փուլին հասած գեղարվեստական արձակ ստեղծագործությունների կարճ ցուցակում։

1991 թվականին սկսել է դասավանդել Այովայի գրողների արվեստանոցում[11], որին հրաժեշտ է տվել է 2016 թվականի գարնանը[12]։

2005 թվականին «Գաղաադ» վեպի համար արժանացել է Պուլիտցերյան մրցանակի[13]։

Անձնական կյանք

խմբագրել

1967 թվականին Մերիլինն ամուսնացել է Մասաչուսեթսի Ամհերսթ համալսարանի պրոֆեսոր, գրող Ֆրեդ Միլլեր Ռոբինսոնի հետ[14][15]։ 1989 թվականին ամուսնալուծվել են[16]։

Ունեցել են երկու տղա՝ Ջեյմսն ու Ջոզեֆը։ 1970-ական թվականների վերջերին Մերիլինն իր «Տնային տնտեսություն» վեպը գրել է այն ժամերին, երբ երեխաները քնած են եղել։ Հարցազրույցներից մեկում Ռոբինսոնն ասել է, որ նրանք շատ և բազմազան ձևերով ազդել են իր գրվածքների վրա, քանզի «Մայրությունը փոխում է քո կենսազգացողությունը, ինքդ քեզ զգալու և հասկանալու կարողությունն ու հայեցակարգը»[17]։

Պարգևներ

խմբագրել
  • Փեն-Ֆոլքներ ամերիկյան գրական մրցանակ
  • 1982: Հեմինգուեյ հիմնադրամի մրցանակ (Hemingway Foundation/PEN Award) «Լավագույն առաջին վեպ» անվանակարգում՝ «Տնային տնտեսություն» վեպի համար[18]
  • 1982: Պուլիտցերյան մրցանակի կարճ ցանկ՝ «Տնային տնտեսություն» վեպով[19]
  • 1989: Գրքի ազգային մրցանակի մրցույթի կարճ ցուցակ «Ոչ գեղարվեստական գիրք» անվանակարգում՝ Mother Country: Britain, the Welfare State, and Nuclear Pollution գրքով
  • 1999: PEN/Diamonstein-Spielvogel մրցանակ «Բարձրարվեստ էսսե» անվանակարգում՝ The Death of Adam էսսեի համար
  • 2004: Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ՝ «Գաղաադ» վեպի համար
  • 2005: Պուլիտցերյան մրցանակ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում՝ «Գաղաադ» վեպի համար[13][20]
  • 2005: Ambassador Book Award` «Գաղաադ» վեպի համար
  • 2006: Լուիսվիլի համալսարանի Grawemeyer մրցանակ կրոնի ասպարեզում[21]
  • 2008: Գրքի ազգային մրցանակի մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից՝ «Տուն» վեպով
  • 2008: «Լոս Անջելես թայմս»-ի Գրքի մրցանակ՝ «Գեղարվեստական գրականություն» անվանակարգում՝ «Տուն» վեպի համար
  • 2009: Օրանժ մրցանակ՝ «Գեղարվեստական գրականություն» անվանակարգում՝ «Տուն» վեպի համար
  • 2011: Բուքեր միջազգային մրցանակի համար առաջադրում
  • 2012: Բրաուն համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[22]
  • 2012: ԱՄՆ-ի ազգային հումանիտար մեդալ՝ «Խորամիտ ու նրբագեղ գրվածքների համար»[23]
  • 2013: Բուքեր միջազգային մրցանակի համար առաջադրում
  • 2013: Park Kyong-ni Prize[24]
  • 2014: Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ՝ «Լիլա» վեպի համար[25]
  • 2016: ԱՄՆ Ազգային կոնգրեսի գրադարանի մրցանակ «Ամերիկյան գեղարվեստական գրականություն» անվանակարգում[26] և Խաղաղության դեյթոնյան գրական մրցանակ[27]
  • 2018: Եյլի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[28]

Ստեղծագործությունների ընտրանի

խմբագրել
Վեպեր
  • Տնային տնտեսություն / Housekeeping (1980)
  • Գաղաադ / Gilead (2004)
  • Տուն / Home (2008)
  • Լիլա /Lila (2014) 9781844088812, OCLC 891809441[29]
Ոչ գեղարվեստական ստեղծագործություններ
  • Mother Country: Britain, the Welfare State, and Nuclear Pollution (1989)
  • The Death of Adam: Essays on Modern Thought (1998)
  • Absence of Mind: The Dispelling of Inwardness from the Modern Myth of the Self (2010)
  • When I Was a Child I Read Books: Essays (2012)
  • What Are We Doing Here?: Essays (2018) 9780374282219, OCLC 988060584[30]
  • «Which Way to the City on a Hill?». New York Review of Books. 66 (12). Summer 2019.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://magazine.washington.edu/feature/renowned-author-marilynne-robinson-77-found-her-voice-in-the-northwest/
  2. 2,0 2,1 Zelazko A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 915.
  4. http://www.poetryfoundation.org/bio/marilynne-robinson
  5. http://www.themanbookerprize.com/content/marilynne-robinson
  6. http://www.pulitzer.org/biography/2005-Fiction
  7. https://www.neh.gov/about/awards/national-humanities-medals
  8. http://grawemeyer.org/2006-marilynne-robinson/#:~:text=%E2%80%9CGilead%2C%E2%80%9D%20a%20book%20by,Louisville%20Grawemeyer%20Award%20in%20Religion.&text=The%20novel%20by%20Robinson%2C%20who,selected%20from%20among%2053%20nominations.
  9. 100 Most Influential People Marilynne Robinson Արխիվացված 2023-12-05 Wayback Machine Time, April 2016
  10. McCrum, Robert (2005 թ․ ապրիլի 2). «A love letter to lost America». The Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  11. «UI Writers' Workshop faculty member Marilynne Robinson win quarter-million-dollar award». 1998 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  12. «Robinson to retire from Iowa Writers' Workshop». Iowa Now. 2016 թ․ ապրիլի 27. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  13. 13,0 13,1 Список Пулитцеровских лауреатов в Британнике.
  14. «Biography - Fred Miller Robinson, PhD - College of Arts and Sciences - University of San Diego». www.sandiego.edu. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  15. Sandra Hutchison. «Marilynne Robinson». Sandra Hutchison (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  16. Fay, Interviewed by Sarah (2008). «Marilynne Robinson, The Art of Fiction No. 198». The Paris Review (անգլերեն). Vol. Fall 2008, no. 186. ISSN 0031-2037. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  17. Brockes, Emma (2009 թ․ մայիսի 29). «A life in writing: Marilynne Robinson». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  18. «PEN/Hemingway Award Winners». The Hemingway Society. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  19. «1982 Finalists». The Pulitzer Prizes. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  20. «The 2005 Pulitzer Prize Winner in Fiction». www.pulitzer.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  21. «2006- Marilynne Robinson». Grawemeyer.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  22. «Simmons among nine honorary degree recipients». Brown University. 2012 թ․ մայիսի 16. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  23. President Obama to Award 2012 National Medal of Arts and National Humanities Medal Whitehouse.gov, retrieved 30 June 2013
  24. Julie Jackson (2013 թ․ սեպտեմբերի 26). «Park Kyung-ni literary prize goes to Robinson». Korea Herald. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  25. Alexandra Alter (2015 թ․ մարտի 12). «'Lila' Honored as Top Fiction by National Book Critics Circle». New York Times. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  26. «Marilynne Robinson wins Library of Congress fiction prize». Associated Press. 2016 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  27. Foundation, Dayton Literary Peace Prize. «Dayton Literary Peace Prize - Marilynne Robinson, 2016 Recipient of the Richard C. Holbrooke Distinguished Achievement Award». daytonliterarypeaceprize.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  28. Yale awards honorary degrees to 10 individuals for their achievements | YaleNews
  29. "Five books for 2014", The Economist November 21, 2013
  30. «Marilynne Robinson Introduced by Paul Elie». 92 St Y.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիլին Ռոբինսոն» հոդվածին։