Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը

«Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը» (հոլ.՝ Een op zijn rug liggende krab), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1887 կամ 1890 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 38 × 46,5 սմ։

Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ[1]
տարի1887[1]
բարձրություն38 սանտիմետր
լայնություն46,8 սանտիմետր
ստեղծման վայրՓարիզ[2]
ժանրնատյուրմորտ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՎան Գոգի թանգարան[1]
հավաքածուՎան Գոգի թանգարան[1]
http://www.vggallery.com/painting/p_0605.htm, https://vangoghworldwide.org/artwork/F605 կայք
Ծանոթագրություններ
 Crustacean, lying on his back by Vincent van Gogh Վիքիպահեստում

Այսօր «Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Վան Գոգի թանգարանում[3] (Ամստերդամ, Նիդերլանդներ

Պատմություն խմբագրել

«Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը» ստեղծագործությունն իրենից ներկայացնում է նատյուրմորտ։ Վան Գոգի թանգարանն այս կտավը թվագրում է 1887 թվականի օգոստոս-սեպտեմբերին[3], սակայն որոշ աղբյուրներ էլ նշում են, որ այն ստեղծվել է 1889 թվականին[4]։

Նկարագիր խմբագրել

 
Երկու ծովախեցգետին

Այս նկարը ստեղծելիս Վինսենթը ոգեշնչվել է ճապոնական փորագրանկարներից։ Ինքն ու եղբայրը՝ Թեոն, այդպիսի փորագրություններ էին անում փայտի վրա։ Ըստ էության, նկարիչը ոգեշնչվել է ճապոնացի նկարիչ Կացուշիքա Հոքուսայից, որի նկարազարդումները Գոգը տեսել է «Le Japon Artistique» ամսագրում[5]։

Նկարիչը կարմրի վառ երանգներով է նկարել ծովախեցգետնին՝ կանաչ ֆոնին։

Բացի այս նկարից՝ Վինսենթ վան Գոգը նմանատիպ նատյուրմորտ էլի է նկարել՝ «Երկու ծովախեցգետին» անվանումով, որտեղ ծովախեցգետիններից մեկը կրկին մեջքի վրա է պառկած[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0124V1962
  2. http://www.vggallery.com/painting/p_0605.htm
  3. 3,0 3,1 «Een op zijn rug liggende krab». Музей Ван Гога. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  4. Vincent van Gogh, Victoria Charles, p.155
  5. 5,0 5,1 Two Crabs, National Gallery.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը» հոդվածին։