Մարի Ֆրանսուա Պիեռ Մեն դը Բիրան (ֆր. ՝ Maine de Biran , նոյեմբերի 29 , 1766 (1766-11-29 ) [ 1] [ 2] [ 3] […] , Բերժերակ - հուլիսի 20 , 1824 (1824-07-20 ) [ 1] [ 4] [ 5] […] , Փարիզ , Ֆրանսիա ), ֆրանսիացի վոլյունտարիստ փիլիսոփա , քաղաքական գործիչ, միապետական (ռոյալիստ )։
Փիլիսոփայական հայացքները ձևավորվել են ֆրանսիական լուսավորության և մատերիալիզմի դեմ մղած պայքարում։ Մեն դը Բիրանը հիմնականում զբաղվել է ճանաչողության տեսության հարցերով։ Քննադատել է սենսուալիզմը , հիմնավորել ինքնադիտման հոգեբանությունը , զարգացրել է քրիստոնեական մետաֆիզիկայի գաղափարները։ Մեն դը Բիրանի հայացքները ազդել են Ֆրանսիայում իդեալիստական փիլիսոփայության զարգացման վրա, օգտագործվել պերսոնալիզմի և էկզիստենցիոնալիզմի փիլիսոփայության մեջ։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
↑ 3,0 3,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture .
↑ 4,0 4,1 4,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
↑ 5,0 5,1 5,2 Internet Philosophy Ontology project
↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
↑ CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 456 )։