Մենք ավելի հայտնի ենք, քան Հիսուսը
«Մենք ավելի հայտնի ենք, քան Հիսուսը» (անգլ.՝ We're more popular than Jesus), 1966 թվականի հարցազրույցներից մեկի ժամանակ The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի կողմից արված արտահատություն, որտեղ նա պնդում էր, որ քրիստոնեությունը ավելի շուտ կանհետանա, քան ռոք երաշտությունը։ Երաժիշտը նաև հայտարարել է, որ «Հիսուսը դեռ ոչինչ, բայց նրա հետևորդները հիմար և միջակ են։ Եվ հենց նրանց այլասերումն է իմ մեջ ոչնչացնում քրիստոնեությունը»։
Լենոնի հայտարարությունը մեջբերում էր լրագրող Մորին Քլիվի հարցազրույցից, որը տպագրեց այն 1966 թվականի մարտին «Evening Standard» լոնդոնյան թերթում։ Սկզբից այդ արտահայտությունը հասարակական արձագանք չառաջացրեց։ Սակայն, երբ դեռահասների «Datebook» ամերիկյան ամսագիրը 5 ամիս անց մեջբերեց Լենոնի արտահայտությունը, Միացյալ Նահանգների հարավում զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան տեղի քրիստոնեական համայնքներում։ Որոշ ռադիոկայաններ դադարեցրին ուղիղ եթերով The Beatles-ի երգերը հեռարձակել, դրան հետևեց մամուլի մի շարք ասուլիսների չեղարկումը։ Մարդիկ հրապարակայնորեն այրում էին խմբի ձայնագրությունները։ Բացի այդ, երաժիշտները սկսեցին սպառնալիքներ ստանալ։ Միջադեպը համընկավ 1966 թվականի օգոստոսին խմբի շրջագայության հետ, ինչի կապակցությամբ Լենոնը և The Beatles-ի մենեջեր Բրայան Էփսթեյնը մի քանի ասուլիսներում փորձեցին լռեցնել սկանդալը։ Դրա հետևանքով շրջագայության որոշ համերգներ չեղարկվեցին՝ կապված խմբին ահաբեկելու և բողոքի զանգվածային ակցիաների հետ, այդ թվում Կու-կլուքս-կլան-ի անդամների կողմից կատարված գործողությունները։
Շուտով, երբ բանավեճերը հասան գագաթնակետին, Լենոնը ստիպված էր ներողություն խնդրել իր բառերի համար․ «Եթե ես ասեի, որ հեռուստատեսությունը ավելի հայտնի է, քան Հիսուսը, ոչ ոք ուշադրություն չէր դարձնի»։ Նա ընդգծեց, որ ուղղակի մեկնաբանել է այն՝ ինչպես են այլ մարդիկ ընդունում և ժողովրդականացնում խումբը․ «Ցավում եմ, որ ես դրա մասին ակնարկեցի։ Ես դեմ չեմ Աստծուն, դեմ չեմ Քրիստոսին և կրոնին։ Ես նկատի չունեի, որ մենք ավելի լավն ենք»։ Իրադարձությունները նպաստեցին նրան, որ The Beatles-ը կորցրեց հետաքրքրությունը համերգային ելույթների նկատմամբ, իսկ ամերիկյան շրջագայությունը դարձավ խմբի վերջին հյուրախաղությունը, որից հետո նրանք զբաղվում էին հիմնականում ստուդիական աշխատանքներով։
Նախապատմություն
խմբագրել1966 թվականի մարտին «Evening Standard» թերթը հրապարակեց շաբաթական շարքից հոդված՝ «How Does A Beatle Live?» (անգլ. թարգմանաբար՝ «Ինչպե՞ս է ապրում Բիթլը»), որը պարունակում էր տեղեկատվություն Ջոն Լենոնի, Ռինգո Սթարի, Ջորջ Հարիսոնի և Փոլ ՄաքՔարթնիի մասին՝ ժամանակագրական հաջորդականությամբ[1]։ Հոդվածի հեղինակը լրագրող Մորին Քլիվն էր, որը լավ էր ճանաչում խմբի երաժիշտներին և պարբերաբար նրանցից հարցազրույց էր վերցնում Մեծ Բրիտանիայում բիթլոմանիայի ամենասկզբից։ 3 տարի առաջ նա The Beatles-ին հռչակել էր որպես «Մերսիսայդի սիրելիներ»։ Լրագրողը 1964 թվականի փետրվարին ինքնաթիռում ուղեկցել էր խմբին ԱՄՆ՝ նրանց առաջին շրջագայության ժամանակ[1][2]։ 1966 թվականի մարտին նա որոշեց հարցազրույց վերցնել խմբի անդամներից առանձին «կենսակերպ» հարցազրույցների շարքի համար։ Նախկինում նա հարցազրույց վերցրել է բոլորից միասին[1]։
Քլիվը 1966 թվականի մարտի 4-ին հարցազրույց վերցրեց Լենոնից Վեյբրիջի նրա տանը։ Այլ իրերից զատ, Լենոնի բնակարանում եղել է խաչված Հիսուսի պատկերով խաչ, գորիլայի կոստյում, միջնադարյան զրահներ[3] և տպավորիչ գրադարան` Ալֆրեդ Թեննիսոնի, Ջոնաթան Սվիֆթի, Օսկար Ուայլդի, Ջորջ Օրուելի, Օլդոս Հաքսլի[4] և Հյու Շենֆիլդի աշխատանքներով, որոնք ազդել էին Լենոնի քրիստոնեության նկատմամբ վերաբերմունքի վրա[5]։ Քլիվը հոդվածում նշել է, որ Լենոնը «շատ էր կարդում կրոնի մասին»[4] և մեջբերել է նրա մեկնաբանությունը․
Քրիստոնեությունը կհեռանա։ Այն կանհետանա ու կոչնչանա։ Վիճելու կարիք չկա․ ես ճիշտ եմ, և ապագան կապացուցի դա։ Հիմա մենք ավելի հայտնի ենք, քանի Հիսուսը, ես չգիտեմ, թե ինչն ավելի շուտ կանհետանա՝ ռոքը, թե քրիստոնեությունը։ Հիսուսը ոչինչ էր, բայց նրա հետնորդները հիմար են ու միջակ։ Եվ հենց նրանց այլասերումն է իմ մեջ ոչնչացնում քրիստոնեությունը[4][6]։ |
Քլիվի հարցազրույցը Լենոնի հետ հրապարակվեց 1966 թվականի մարտին «Evening Standard» թերթում։ Հոդվածը խմբի հայրենիքում ոչ մի հասարակական արձագանք չառաջացրեց[7]։ Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայում եկեղեցի այցելությունները մակարդակը գտնվում էր ցածր մակարդակի վրա, և քրիստոնեական դավանանքի ներկայացուցիչները չէին թաքցնում իրենց կերպարը ավելի ժամանակակից ուղղության թեքելու անհրաժեշտությունը[7]։
Հրապարակախոս Ջոնաթան Հուլդը գրել է․ «Երգիծաբանները ամբողջական էսքիզներ էին նվիրում այն մասին, թե ինչպես է եկեղեցին փորձում իրեն ներկայացնել մի քիչ ավելի ժամանակակից («Մի անվանեք ինձ վիկար, իմ անունը Դիք է»)»[7]։ 1963 թվականին անգլիացի եպիսկոպոս, վուլվիական Ջոն Ռոբինսոնը հրապարակեց հայտնի «Honest to God» գրքին ուղղված հակասությունը, հորդորելով ժողովրդին հրաժարվել եկեղեցական ավանդական բարոյականության սկզբունքներից, ինչպես նաև Աստծուն՝ որպես «երկնքում ապրող ծերուկ» ընդունելուց, հանուն սիրո համընդհանուր վարվելակերպի[7]։ Իր հերթին 3 տարի անց հրատարավկված «Religion in Secular Society» (անգլ. թարգմանաբար՝ «Կրոնը աշխարհիկ հասարակությունում») գրքում գրող Բրայան Վիլսոնը նշում էր, որ աճող աշխարհիկացումը հանգեցրեց նրան, որ բրիտանական եկեղեցիները զանգվածաբար կորցրեցին ծխականներին։ Սակայն ԱՄՆ-ում եկեղեցիկները շարունակում էին մնալ ժողովրդական[8]։
ՄաքՔարթնին և Հարիսոնը կնքվել էին կաթոլիկ եկեղեցում, բայց նրանցից ոչ ոք քրիստոնեության եռանդուն հետևորդ չէր[9]։ Իր հերթին Լենոնը առանձնանում էր երիտասարդ տարիքում կրոնի հանդեպ թշնամական վերաբերմունքով[10]։ Երբ երաժիշտը 14 տարեկան էր, վիկարիոսը նրան և իր ընկերոջը դուրս էր հրավիրել տաճարից, պարզաբանելով, որ տղաները ծիծաղում են պատարագի ժամանակ։ Հետագայում նա նշել է․
Ես ընդհանրապես վստահ չէի այդ վիկարիոսի հավատքի անկեղծության մեջ։ Բայց ես գիտեի, որ եկեղեցին Աստծո տունն է։ Դրա համար ես գնում էի այնտեղ և այնտեղի միջավայրը ինձ միշտ ստիպում էր լինել զգացմունքային և կրոնական, կապ չունի՝ ինչպես են անվանում դա։ Ծիծաղի համար վտարվելուց հետո, եկեղեցին ինձ համար ավարտվեց[10]։ |
Լենոնը հավատի ուժը տեսնում էր աղոթքի մեջ, սակայն ասում էր, որ իրեն դուր չեն գալիս եկեղեցական սովորությունները․ «Հնարավոր է, որ համայնքային աղոթքն ուժ ունի, սակայն ես դեմ եմ այդ կեղծավորությանը, հատուկ հագուստ կրելուն, սոցիալական գործունեությանը և համատեղ թեյախմությանը»[10]։ Խմբի գործունեության ամենասկզբում նրանք կապվեցին Ռեվդոմ Ռոնալդ Գիբբսոնի հետ (Մեծ Բրիտանիայի մեթոդական եկեղեցու առաջնորդ), որը լրագրողներին ասաց, որ «O Come, All Ye Faithful» «բիթլական» տարբերակը Անգլիայի եկեղեցու համար կարող է ծառայել որպես «հենց այն խթանիչը, որի կարիքն ունի»[7]։
Արձագանքն ԱՄՆ-ում
խմբագրել«Այդ սուպերաստղ լինելու մղձավանջի ուղղակի արդյունքն էր։ Կրոնը իմ ճնշված վիճակից դուրս գալու միակ ելքն էր։ Ես մտածում էի․ «Բացի իմ այս կյանքից պետք է լինի մի այլ բան»․ «Աստված՝ գաղափար է, որով մենք չափում ենք մեր ցավը»[11]։
«Evening Standard»-ում Քլիվի կողմից հոդվածը հրապարակելու հաջորդ օրը The Beatles-ի մամուլի քարտուղար Թոնի Բերոուն «Datebook» ամերիկյան պատանեկան ամսագրին առաջարկեց բոլոր 4 երաժիշտների հետ հարցազրույցի իրավունք։ Բերրոուն կարծում էր, որ այդ զրույցները կարևոր են այնքանով, որ կարող են երկրպագուներին ցույց տալ, որ խումբը աճում է սովորական փոփ-երաժշտության սահմաններից դուրս և զբաղվում է ավելի բարդ ինտելեկտուալ աշխատանքով։ Քանի որ «Datebook-ը» համարվում էր սոցիալական առաջադեմ ամսագիր, որտեղ դիտարկվում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք էին միջռասայական հարաբերություններն և մարիխուանայի օրինականացումը, թվում էր, որ դա հարմար հարթակ էր նման տեղեկատվություն տեղադրելու համար[12]։
Հուլիսի 3-ին Լենոնի մեջբերումը հրապարակվեց ամերիկյան «The New York Times Magazine» ամսագրում, որը, սակայն, ոչ մի արձագանք չառաջացրեց[13]։ Հուլիսի վերջին, երբ «Datebook»-ը վերահրապարակեց հարցազրույցը, ամսագրի խմբագիր Արթ Անդժերը հոդվածի առաջին տողում տպագրեց Լենոնի հետևյալ մեջբերումը․ «Ես չգիտեմ՝ ինչն ավելի շուտ կանհետանա՝ ռոքընռոլը, թե քրիստոնեությունը»[14][15]։ Բացի այդ, ամսագրի կազմի վրա տեղ գտավ Փոլ ՄաքՔարթնիի մեջբերումը Ամերիկայի մասին․ «Դա անպետք պետություն է, որտեղ յուրաքանչյուր սևամորթ կեղտոտ սևամորթ է!»[16]։ Շուտով սկսվեց ռադիո բողոքի ալիք։ Ալաբամայի WAQY ռադիոկայանի DJ Թոմմի Չարլզը առաջարկեց եթերից հեռացնել խմբի ձայնագրությունները, վրդովմունքով ասելով․ «Ինձ համար դա անընդունելի է։ Ես այլևս չեմ պատարաստվում եթեր հեռարձակել The Beatles-ի երգերը»[14]։ Այնուհետև Չարլզը և Լեյթոնը, ռադիոլսողների շրջանում, Լենոնի հայտարարության վերաբերյալ իրականացրեցին հարցում, որին աջակցեցին DJ -ների մեծամասնությունը[14]։ Ավելի ուշ Չարլզն ասաց․ «Մենք զգում էինք, որ այդ հայտարարությունը անհեթեթություն ու սրբապղծություն է, որ անհրաժեշտ է ինչ-որ բան ձեռնարկել՝ նրանց ցույց տալու համար, որ այդ տեսակ բաները այդքան հեշտ չեն մոռացվում»[17]։ Էլ Բենը, ով «United Press International News-ի» տեղեկատվական մենեջերն էր, լսելով WAQY հեռարձակումը, անմիջապես զեկույց հրապարակեց Նյու Յորքում, որի գագաթնակետը դարձավ օգոստոսի 5-ին՝ The New York Times-ի առաջին էջում տպագրված հոդվածը[14]։ Շուտով ավելի քան քսան այլ ռադիոկայաններ հետևեցին WAQY-ի օրինակին՝ հայտարարելով խմբի հանդեպ բողոքի մասին։ ԱՄՆ հեռավոր հարավում գտնվող որոշ ռադիոկայաններ ավելի հեռուն գնացին, կազմակերպելով բողոքի ակցիաներ և դրամց մեջ ներգրավեցին բազմաթիվ դեռահասների։ Նրանք այրեցին խմբի սկավառակները և նրանց հետ կապված այլ իրեր[18]։
Էփսթեյնն այնքան անհանգստացած էր հասարակական արձագանքով, որ դիտարկում էր ԱՄՆ-ում The Beatles-ի առաջիկա շրջագայությունը չեղյալ համարելու տարբերակը[19]՝ մտածելով, որ երաժիշտների կյանքը կարող է վտանգվել[20]։ Պրոդյուսերը գնաց ԱՄՆ և Նյու Յորքում անցկացրեց մամլո ասուլիս, որտեղ հրապարակայնորեն քննադատեց Datebook-ի գործունեությունը, հայտարարելով, որ ամսագիրը Լենոնի խոսքերը կորզել է համատեքստից և խմբի անունից ներողություն խնդրեց այն բանի համար, որ «որոշակի կրոնական համոզմունքների մարդիկ կարող էին ինչ որ ձևով վիրավորվել»[20]։ Սակայն, Էփսթեյնի ջանքերը մեծ ազդեցություն չունեցան, քանի որ սկանդալը արագ տարածվել էր ԱՄՆ սահմաններից դուրս։ Մեխիկոյում հանրահավաքներ էին տեղի ունենում, որոնք դատապարտում էին խմբին, մի շարք երկրներում, ներառյալ Հարավային Աֆրիկան, Իսպանիան և Ֆիլիպինները, ընդունել էին The Beatles-ի երգերը ազգային ռադիոկայաններում արգելելու մասին որոշում[20]։ Վատիկանը նույնպես հրապարակայնորեն քննադատեց Լենոնին․ «Լենոնի ամբարտավանությունն այնքան էլ ցնցող չէ, սակայն նրա հրապարակային ասածից, որ շատ քրիստոնյաներ երես են թեքում Քրիստոսից, ծանր տպավորություն է ստացվում»[9]։
Չնայած նրան, որ սկանդալը նոր թափ էր ստացել, խումբը որոշեց չեղյալ չհամարել համերգների շարքը և 1966 թվականի օգոստոսի 11-ին մեկնեց շրջագայության։ Լենոնի կնոջ, Սինտիի խոսքերով, երաժիշտը անհանգստանում էր և հուզված էր, որ, ուղղակի իր կարծիքը հայտնելով, բարկացրել է մարդկանց[14]։ Ժամանելով ԱՄՆ՝ The Beatles-ը, Չիկագոյի օդանավակայանում, անցակցրեց մամլո ասուլիս, առաջին անգամ հրապարակային խոսելով այդ հարցի մասին։ Ի սկզբանե Լենոնը չէր ցանկանում ներողություն խնդրել, սակայն Էփսթեյնը և Բերոուն պնդեցին այդ՝ հանձնելով նրան արդեն պատրաստի տեքստը[21]։ Երաժիշտը կարդաց դա տասնյակ լրագրողների առաջ․ «Եթե ես ասեի, որ հեռուստատեսությունը ավելի հայտնի է, քանի Հիսուսը, ապա, հնարավոր է, ամեն ինչ լավ լիներ։ Ես նույնը ասացի «Բիթլս»-ի մասին, օգտագործելով այդ բառը այն իմաստով, որը մարդիկ են նրա մեջ ներդնում, ոչ թե ես ինքս։ Ես ասացի, որ «Բիթլս»-ը երիտասարդրների վրա ավելի մեծ ներգործություն է ունենում, քան մնացածը, ներառյալ նույնիսկ Քրիստոսը։ Բայց ես չեմ ասել, որ մենք ավելի լավն ենք կամ, որ մենք ավելի մեծ ենք, քան Հիսուսը։ Ինձ ճիշտ չեն հասկացել ․․․ »[22], ընդգծելով, որ ուղղակի մեկնաբանել է այն, թե ինչպես են ուրիշ մարդիկ ընդունում և ժողովրդականացնում խումբը։ Հետո Լենոնը նկարագրեց Աստծո նկատմամբ սեփական հավատը՝ մեջբերելով եպիսկոպոս Վուվլիչին․ «Ես Աստծուն ընդունում եմ, ոչ որպես երկնքում ապրող ծերուկի։ Ես հավատում եմ, որ այն ինչ մարդիկ անվանում են Աստված, ապրում է մեր բոլորի մեջ․․․․»[20]։ Երաժիշտը շարունակեց․
Ես կարող էի ասել․ ես հիմա ավելի քրիստոնյա եմ, քան երբևէ։ […] Ես հավատում եմ, որ այն ինչ քարոզում էին Հիսուսը, Մուհամեդը, Բուդդան, ճիշտ էր։ Բայց նրանց մարգարեները սխալներ են թույլ տվել։ Հիսուսը մի բան էր ասում, և հայտնվում էին այդ համայնքները, որոնք սկսում էին իրենց ձևով մեկնաբանել Նրա բառերը և արդյունքում
ուսմունքը խեղաթյուրվեց։ Ինչպես են «փչացած հեռախոս» խաղում։ Ես իմ դիմաց նստածին կշշնջամ․ «Սիրիր մերձավորիդ» կամ «Բոլորը պետք է հավասար լինեն», բայց մինչև այն հասնի վերջին խաղացողին, բոլորովին այլ բանի կվերածվի․․․ .[11] |
Պնդելով այն, որ ինքն իրեն չի համեմատել Քրիստոսի հետ[11], Լենոնը փորձում էր պարզաբանել լրագրողներին՝ Մեծ Բրիտանիայում քրիստոնեության անկումը։ Վերջապես, արձագանքնելով լրագրողներից մեկի փորձերին, որը ցանկանում էր Լենոնին ստիպել ներողություն խնդրել, երաժիշտն ասաց․ «Եթե դուք ցանկանում եք, որ ես ներողություն խնդրեմ, եթե դա ձեզ երջանիկ կդարձնի, ապա լավ, ես ցավում եմ։ […] ։ Ես ցավում եմ, որ ասել եմ դա։ Ես երբեք անպետք հակակրոնական չեմ եղել․․․ ես ներողություն եմ խնդրում»[23][11]։ Դրանից հետո լրագրողները բացատրեցին Լենոնին, որ Ամերիկյան աստվածաշնչյան գոտին «հայտնի է քրիստոնեության հանդեպ իր խանդոտ հարաբերություններով»[24]
Սկսվելուց անմիջապես հետո շրջագայությունն ուղեկցվեց բողոքի ակցիաներով և անկարգություններով[20]։ Երաժիշտները պարբերաբար սպառնալիքներով լի զանգեր էին ստանում, իսկ նրանց համերգներին խանգարում էին Կու-Կլուքս-կլանի անդամները[20]։ Լուսաբանելով ամերիկյան հասարակության վրդովմունքը, բրիտանական «Daily Express» ամսագիրը քննադատության էր ենթարկում ամերիկացիների նման պահվածքը։ Բացի դա, բողոքի ակցիաները քննադատություն ստացան նաև Նահանգներում․ Կենտուկիի կենտրոնական ռադիոկայանը հայտարարեց, որ նա ուղիղ եթերով հեռարձակելու է The Beatles-ի երգերը, որպեսզի ցույց տա իր «արհամարհանքը անհատական կեղծավորության հանդեպ», իսկ ճիզվիտական «America» ամսագիրը ընդգծում էր․ «Լենոնը ուղղակի հնչեցրել է այն, ինչ պատրաստակամորեն կհաստատեն քրիստոնյա շատ լուսավորիչներ»[17]։
Շրջագայության ամենաթեժ պահին, Մեմֆիս քաղաքի խորհուրդը ընդունեց որոշում, որն արգելում էր The Beatles-ին ելույթ ունենալ քաղաքի Միդ-սաութ-կոլիզիումում, պատճառաբանելով, որ չի ցականում, որպեսզի «քաղաքական հաստատությունները օգտագործվեն որպես հարթակ որևէ կրոն ծաղրելու համար»։ Իրենց հերթին Կու-կլուկս-կլանը The Beatles-ի ալբոմը ամրացրել էր փայտե խաչի վրա՝ խոստանալով քառյակին «վրեժխնդրություն»[17]։ Ամերիկյան պահպանողական այլ խմբերի հետ, նրանք մի քանի անգամ հրապարակայնորեն այրել էին խմբի ձայնագրությունները։ Բացի դա, Ջիմմի Ստրոադը հայտարարել էր, որ Մեմֆիսում կկազմակերպվի քրիստոնեական ցույց, որը «հնարավորություն կտա ԱՄՆ հարավային կենտրոնական հատվածի երիտասարդներին ցույց տալ, որ Քրիստոսը ավելի հայտնի է, քան Բիթլսը»[25]։ Սակայն Մեմֆիսի համերգը տեղի ունեցավ օգոստոսի 19-ին՝ գրաֆիկի համաձայն։ Ցերեկային շոուն անցավ առանց արտակարգ պատահարների, սակայն երեկոյան ելույթի ժամանակ փոքր խուճապ սկսվեց, երբ հրավառություններից մեկը կպավ բեմին և երաժիշները կարծեցին, թե իրենց վրա կրակում են[20]։ Քլիվլենդում նույնպես տեղի ունեցավ համերգ, չնայած տեղական քահանայի բարկացած հայտարարության․ «Ես դուրս կշպրտեմ եկեղեցուց բոլոր նրանց, որոնք կհամաձայնվեն Ջոն Լենոնի քրիստոնեության մասին պնդման հետ, կամ նրանց, որոնք կգնան Բիթլսի համերգին»։ Մոտավորապես 20 հազար մարդ ամեն դեպքում գնաց խմբի համերգին[19][26][27][28]։
The Beatles-ը ատեց իր այդ շրջագայությունը, մասամբ Լենոնի մեկնաբանությունների նկատմամբ անհամաձայնությունների և բացասական արձագանքների պատճառով։ Խումբը դժգոհ էր այն բանից, որ Էփսթեյնը շարունակում էր կազմակերպել համերգային ելույթներ, որոնք ավելի ու ավելի չէին համապատասխանում խմբի ստուդիական հնչողությանը[29]։ Բացի դա, սկանդալը ստվեր գցեց ԱՄՆ-ում «Revolver» ալբոմի թողարկամը, որը խումբը համարում էր իր ամենալավ և ամենահասուն երաժշտական ստեղծագործությունը[30]։ Շրջագայության ավարտից հետո Հարրիսոնը լրջորեն մտածում էր խումբը լքելու մասին, սակայն նրան համոզեցին մնալ խմբում այն պայմանով, որ The Beatles-ը կենտրոնանալու է միայն ստուդիայում աշխատանքների վրա[31]։ Ընդմիջում անելով, խումբը կրկին միավորվեց 1966 թվականի նոյեմբերին, որպեսզի սկսի«Sgt. Pepper's Lonely Hearts Club Band» ալբոմի ձայնագրությունը, որը թողարկվեց 1967 թվականին և ունեցավ առևտրային մեծ հաջողություն ու խանդավառությամբ ընդունվեց մամուլի կողմից[32]։
Հետևանքներ
խմբագրել1969 թվականին Կանադա այցի ժամանակ Լենոնին կրկին հարցրեցին սկանդալի մասին։ Երաժիշտը կրկնեց այն, որ The Beatles-ը երիտասարդության վրա ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան Քրիստոսը, ավելացնելով, որ եկեղեցու որոշ սպասավորներ համաձայն են իր կարծիքի հետ։ Երաժիշտը ամերիկացի ցուցարարներին անվանեց «ազգայնամոլ քրիստոնյաներ», նշելով, որ «Ես Քրիստոսի մեծ երկրպագուն եմ։ Նա ինձ միշտ դուր է եկել։ Նա ճիշտ էր»[33]։ 1978 թվականին երաժիշտը շնորհակալություն հայտնեց Քրիստոսին այն բանի համար, որ վերջ դրեց The Beatles-ի շրջագայություններին, հայտարարելով․ «Եթե ես չասեի այդ բառերը և չնեղացնեի քրիստոնեական Կու-կլուկս-կլանին, ապա, Աստված իմ, ես երևի դեռ ելույթ կունենայի մյուսների հետ։ Աստված օրհնի Ամերիկան։ Շնորհակալ եմ քեզ, Հիսուս»[6]։
1993 թվականին հրապարակախոս Մայքլ Մեդվեդը «The Sunday Times» թերթում գրեց, որ «մեր ժամանակներում, լենոնականի նման մեկնաբանությունները, սկզբունքորեն չէին կարող վեճեր առաջացնել, քանի որ գրեթե բոլոր փոփ երգիչները արհամարհական վերաբերմունք են տածում կրոնի հանդեպ»[34]։ 1997 թվականին երաժիշտ Նոել Գալլահերը հայտարարեց, որ իր խումբը՝ Oasis-ը (որ գտնվում էր իր փառքի գագաթնակետին) «ավելի ընտիր է, քանի Հիսուսը» (անգլ.՝ «Bigger than Jesus» ), սակայն հասարակության արձագանքը նրա ասածի վերաբերյալ նվազագույն էր[34]։
2008 թվականի հոդվածում, որը նվիրված էր The Beatles-ի նույնանուն ալբողմի 40 ամյակին (որ հայտնի է նաև, որպես «Սպիտակ Ալբոմ») Վատիկանի «L’Osservatore Romano» թերթը հրապարակեց հետևյալը․
Այսքան տարի անց, երբ Ջոն Լենոնը հայտնեց իր կարծիքը, որ դժգոհության մեծ ալիք բարձրացրեց, առաջին հերթին ԱՄՆ-ում, նման էր աշխատանքային միջավայրից դուրս պրծած երիտասարդի «պարծենկոտության», որ մեծացել էր ռոքի և Փրեսլիի մասին լեգենդներով և հանդիպել գլխապտույտ հաջողության։ Փաստը մնում է փաստ, որ The Beatles-ի կազմալուծումից 38 տարի անց, խմբի երգերը բացառիկ դիմադրություն ցույց տվեցին ժամանակի հոսքին ՝ մի քանի սերունդ դառնալով փոփ երգիչների ոգեշնչման աղբյուր[35]։ |
Սթարը այսպես արձագանքեց այդ հայտարարությանը․ «Միթե Վատիկանը չէր պնդում, որ մենք, հնարավոր է, սատանիստներ ենք, նրանք մեզ ներու՞մ են։ Կարծում եմ, Վատիկանը The Beatles-ից բացի քննարկելու այլ հարցեր ունի»[36][37]։ L’Osservatore Romano-ն 2010 թվականի իր համարում պատասխանեց Սթարի մեկնաբանությանը․ «Ջոն Լենոնը Վատիկանի կողմից ներման կարիք չուներ, L’Osservatore Romano-ն ընդամենը վերահրապարակել է իր 1966 թվականի հոդվածը՝ Ջոն Լենոնի մեկնաբանությունների մասին։ Այդ հոդածում նշվում էր, որ Լենոնը ներողություն է խնդրել իր մեկնաբանությունների համար և նրա գործընկեր Փոլ ՄաքՔարթնին քննադատել է դրանք»։ 2010 թվականին Սթարրը հայտարարեց, որ այսուհետ հետևելու է կրոնին, ավելացնելով․ «Ինչ վերաբերում է ինձ, Աստված կա իմ կյանքում․․․ կարծում եմ, փնտրտուքները շարունակվում էին 1960-ականներից»[9]։
2012 թվականին «Houston Press»-ի երաժշտական բլոգը ուսումնասիրություն իրականացրեց և եկավ այն համոզման, որ Հիսուսը ավելի հայտնի է, քան The Beatles-ը[38]։ 2015 թվականին «The Philippine Star»-ը նշեց, որ Լենոնի հայտարարությունից գրեթե կես դար անց ամեն ինչ հակառակը եղավ․ «ռոք-ըն-ռոլը մեռած է, իսկ քրիստոնեությունը բազմապատկվել է, շնորհիվ Ֆրանցիսկոս պապի առաջնորդությամբ կաթոլիկության ֆենոմենալ աճի»[39]։
Այլ միջադեպեր
խմբագրել«Քչերը գիտեն, որ The Beatles-ի ալբոմի` KLUE ռադիոկայանի շենքի դիմաց այրման հաջորդ օրը, կայծակը հարվածում է այդ ռադիոկայանի հեռարձակման աշտարակին և քանդում ամբողջ աշտարակը, կամ հնարավոր է, նույնիսկ ամբողջ ռադիոկայանը։ Մի խոսքով, դա խոսում է այն մասին, որ երկնային ուժերը, Աստված, բնությունը, ճակատագիրը ռոք-ըն-ռոլլի կողմից էին»[40]:
1968 թվականի մայիսի 18-ին Լենոնը մյուս «Բիթլներին» կանչում է Apple Corps ժողովի, որտեղ հայտարարում է, որ ինքը Հիսուսի կենդանի վերամարմնավորումն է․ «Ես ձեզ մի շատ կարևոր բան պետք է պատմեմ։ Ես Հիսուս Քրիստոսն եմ։ Ես կրկին վերադարձել եմ»[43]։ Ժողովը ընդհատվեց ճաշի համար, ինչից հետո Լենոնը այլևս երբեք չբարձրացրեց այդ թեման[44]։ 1969 թվականի ապրիլին Լենոնը և ՄաքՔարթնին ձայնագրեցին «The Ballad of John and Yoko» ստեղծագործությունը, որտեղ Լենոնը կատարում էր հետևյալ տողը․ «Քրիստոս, գիտես, այնքան էլ հեշտ չէ/ Դու հաստատ կիմանաս, թե որքան դժվար կարող է լինել / Դատելով այն, ինչ հիմա տեղի է ունենում / Ինձ շուտով խաչի կբարձրացնեն»[44]։
Մի քանի ամիս անց BBC-ին տված հարցազրույցի ժամանակ, Լենոնն իրեն անվանում է «Քրիստոսի ամենամեծ երկրպագուներից մեկը»։ Նա պատմում է Անգլիկան եկեղեցու, երկնային թագավորության իր տեսիլքների և հոգեկան տանջանքների մասին, կապված այն բանի հետ, որ չի կարող եկեղեցում ամուսնանալ Յոկո Օնոյի հետ․ «Ես կցանկանայի ամուսնանալ եկեղեցում, սակայն նրանք չեն պսակում բաժանվածներին։ Ախր դա իսկական երեսպաշտություն է»[10][45]։
1969 թվականի դեկտեմբերի 3-ին Էնդրու Լլոյդ Ուեբերը և Թիմ Ռայսը Լենոնին առաջարկում են խաղալ Հիսուսի դերը՝ «Հիսուս Քրիստոսը սուպերաստղ» բեմադրությունում։ Երաժիշտը հրաժարվում է առաջարկից, սակայն նշում, որ դա կարող էր իրեն հետաքրքրել,եթե Օնոյին առաջարկեին Մարիամ Մագդաղենացու դերը[46]։ 1979 թվականին Լենոնը կրկին հիշատակում է Քրիստոսի անունը՝ իր «God» երգում, երգելով «Ես հավատում եմ Քրիստոսին», ինչպես նաև հավատում է Աստվածաշնչին, Բուդդային և The Beatles-ին[47]։ Բացի դա, քննադատները նշում են նաև 1971 թվականի «Imagine» երգից «Պատկերացրեք, որ չկա դրախտ»(անգլ.՝ «Imagine there's no heaven») տողը՝ տարբեր կերպ մեկնաբանելով դրա կրոնական նշանակությունը և փորձելով գտնել հեղինակի թաքնված ուղերձը[48]։
Լենոնը Բիթլներից առաջինն էր, որը լրջորեն տարվեց Յոգայի ուսմունքով և տրանսցենդենտալ մեդիտացիայով[11]։ «Ես ուղղակի ապշած եմ», - դուրս գալով Մահարիշի հետ մասնավոր զրույցից, ասել է Լենոնը[11]։ Երաժիշտը հիացած էր, նա կարծում էր, որ գտել է բանալին, պատասխանը, որ այդքան երկար փնտրում էր։ Սակայն դրանից ընդամենը 1 տարի անց, այցելելով Հնդկաստան, նա հիասթափվում է Մահարիշիից՝ նրան նվիրելով «Sexy Sadie» երգը[49][50]։
Իր մահվանից կարճ ժամանակ առաջ Ջոն Լենոնը կրոնական հակասանքների մեջ է մտնում Բոբ Դիլանի հետ։ Ի պատասխան նրա «Gotta Serve Somebody» ստեղծագործությանը, Լենոնը ձայնագրում է «Serve Yourself» երգը։ Մեկնաբանելով Դիլանին՝ Լենոնը պնդում էր, որ հույսը դնել քեզ վրա և հավատալ քեզ՝ ավելի ճիշտ է։ Նրան լրջորեն անհանգստացնում էին Դիլանի «մարդկանց հավատքը փոխելու» փորձերը․ «Ինձ համար կա միայն մեկ ուղի․ ես հանդես կգամ բոլոր նրանց առջև, որոնք պնդում են, որ կա միայն մեկ պատասխան։ Ես նույնիսկ չեմ ցանկանում լսել դրա մասին։ Ոչինչ չունի միանշանակ պատասխան»[51]։ Բացի այդ երաժիշտը նշում էր․ «Ես չեմ երազում զգայական ֆիզիկական դրախտի մասին, որտեղ կա շատ շոկոլադ և քնարներ նվագող թավշյա հագուստով գեղեցկուհիներ։ Ես հավատում եմ, որ երկինք մենք կարող ենք ստեղծել մեր մտքում։ «Երկնային թագավորությունը մեր մեջ է» սովորեցնում էր Քրիստոսը, ես հավատում եմ դրան»[10]։
Լենոնն սպանվել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Մարկ Դևիդ Չեպմենի կողմից, որը 1970 թվականին դարձել էր «Վերածնունդ» կրոնական շարժման անդամ և վրդովված էր Լենոնի «Մենք ավելի հայտնի ենք, քան Հիսուսը» բառերից՝ անվանելով այդ Աստծո հանդեպ հայհոյանք[52]։ Ավելի ուշ նա հայտարարում է, որ նրան ավելի շատ բարկացրել էին «God» և «Imagine» երգերը։ Նա նույնիսկ իր վկայություններում պնդում էր, որ սիրում էր երգել այդ երգը փոփոխված տեքստով․ «Imagine John Lennon dead» (անգլ. թարգմանաբար՝ «Պատկերացրեք, որ Ջոն Լենոնը մեռած է»)[53]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Gould, 2008, էջ 307
- ↑ Pawlowski, 1990, էջ 175
- ↑ Harry, 2000, էջ 449
- ↑ 4,0 4,1 4,2 Gould, 2008, էջեր 308–309
- ↑ Cadogan, 2008, էջ 4
- ↑ 6,0 6,1 Cleave, Maureen (5 октября 2005). «The John Lennon I knew» (անգլերեն). The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 26 марта 2018-ին. Վերցված է 5 августа 2014-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Gould, 2008, էջ 342
- ↑ Brown, Callum G.; Snape, Michael Francis, eds. (2010). Secularisation in the Christian World: Essays in Honour of Hugh McLeod. Ashgate Publishing. էջ 205. ISBN 978-0-7546-6131-3.
- ↑ 9,0 9,1 9,2 Pisa, Nick (11 апреля 2010). «Vatican forgives The Beatles for 'bigger than Jesus' comment» (անգլերեն). The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 26 марта 2018-ին. Վերցված է 5 августа 2014-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 «"TELEGRAPH": "Больше, чем Иисус"? "Битлз" были христианской группой» (ռուսերեն). Портал «Кредо». Արխիվացված է օրիգինալից 26 марта 2018-ին. Վերցված է 26 марта 2018-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 «Неизвестный Джон Леннон» (ռուսերեն). Вечный Зов. Արխիվացված է օրիգինալից 25 марта 2018-ին. Վերցված է 25 марта 2018-ին.
- ↑ Hewitt, 2012, էջ 82
- ↑ Cleave, Maureen (3 июля 1966). «Old Beatles—A Study in Paradox». The New York Times (անգլերեն). New York, New York.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 Hewitt, 2012, էջ 83
- ↑ Chittenden, Maurice (23 ноября 2008). «John Lennon forgiven for Jesus claim» (անգլերեն). The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 6 ноября 2015-ին. Վերցված է 2 июня 2011-ին.
- ↑ Luft, Eric (2009). Die at the Right Time: A Subjective Cultural History of the American Sixties. North Syracuse, New York: Gegensatz Press. էջ 181. ISBN 978-0-9655179-2-8.
- ↑ 17,0 17,1 17,2 Gould, 2008, էջեր 340–341
- ↑ Cross, 2005, էջ 176
- ↑ 19,0 19,1 «Beatles an illustrated diary» by H.V. Fulpen Plexus London 1998
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 Gould, 2008, էջեր 346–347
- ↑ Hewitt, 2012, էջ 84
- ↑ Miles, 1997, էջ 293
- ↑ Miles, 1997, էջ 295
- ↑ Hewitt, 2012, էջ 85
- ↑ Wiener, 1991, էջ 11
- ↑ «4 марта в истории рока — Джон Леннон заявил, что The Beatles популярнее Иисуса» (ռուսերեն). rockcult.ru. 4 марта 2016. Արխիվացված է օրիգինալից 25 марта 2018-ին. Վերցված է 25 марта 2018-ին.
- ↑ «Четвертая мировая религия» (ռուսերեն). Перемены. 4 марта 2012. Արխիվացված է օրիգինալից 8 мая 2012-ին. Վերցված է 25 марта 2018-ին.
- ↑ ««Сейчас мы популярнее Иисуса»» (ռուսերեն). Коммерсант. Արխիվացված է օրիգինալից 26 марта 2018-ին. Վերցված է 26 марта 2018-ին.
- ↑ MacDonald, 2005, էջեր 212–213
- ↑ Rodriguez, 2012, էջեր xii, 174–75
- ↑ MacDonald, 2005, էջ 213
- ↑ Lewisohn, 1992, էջեր 350–351
- ↑ Harry, 2000, էջ 412
- ↑ 34,0 34,1 Huq, 2007, էջ 143
- ↑ Itzkoff, Dave (12 апреля 2010). «Vatican Gets Around to Praising the Beatles» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 26 марта 2018-ին. Վերցված է 3 августа 2011-ին.
- ↑ «Vatican "Forgives" Beatles; Ringo Starr Says Bugger Off» (անգլերեն). iNEWP.com. 15 апреля 2010. Արխիվացված է օրիգինալից 27 декабря 2010-ին. Վերցված է 3 августа 2011-ին.
- ↑ Han, Phil (12 апреля 2010). «Ringo Starr: 'Vatican has more to talk about than the Beatles'». CNN. Արխիվացված է օրիգինալից 22 июля 2011-ին. Վերցված է 3 августа 2011-ին.
- ↑ Smith, Nathan (10 августа 2012). «Seriously: Are the Beatles More Popular Than Jesus?» (անգլերեն). Houston Press. Արխիվացված է օրիգինալից 26 марта 2018-ին. Վերցված է 19 декабря 2013-ին.
- ↑ O. Cruz, Edgar (2015 թ․ մարտի 31). «Was Lennon right about Christianity?» (անգլերեն). The Philippine Star. Արխիվացված է օրիգինալից 1 апреля 2015-ին. Վերցված է 26 марта 2018-ին.
- ↑ Արտյոմ Տրոցկին. ««Передача Опыт Рока год за годом. Год 1966, Альбомы»» (ռուսերեն). YouTube. Վերցված է 15 апреля 2018-ին.
- ↑ «Каким возмездием обернулось для техасской радиостанции публичное сожжение пластинок Beatles?». muzey-factov.ru. Արխիվացված է օրիգինալից 15 июня 2012-ին. Վերցված է 15 апреля 2018-ին.
{{cite web}}
: Unknown parameter|lng=
ignored (օգնություն) - ↑ «KLUE radio in Texas organises a public Beatles bonfire» (անգլերեն). beatlesbible.com. Արխիվացված է օրիգինալից 30 марта 2010-ին. Վերցված է 15 апреля 2018-ին.
- ↑ Cross, 2005, էջ 233
- ↑ 44,0 44,1 Ingham, 2003, էջ 262
- ↑ Wynne-Jones, Jonathan (12 июля 2008). «Bigger than Jesus? The Beatles were a Christian band» (անգլերեն). The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 26 марта 2018-ին. Վերցված է 1 августа 2012-ին.
- ↑ «Lennon Won't Play Jesus». The Tuscaloosa News. 1969 թ․ դեկտեմբերի 5. էջ 2.
- ↑ Wiener, 1991, էջ 6
- ↑ Wiener, 1991, էջ 161
- ↑ Sheff, 1981, էջ 128
- ↑ Riley, 2011, էջեր 509–510
- ↑ Вениамин Ларин (2015 թ․ հոկտեմբերի 14). «Боб Дилан и Джон Леннон». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Jones, 1992, էջ 115
- ↑ Jones, 1992, էջ 118
Գրականություն
խմբագրել- Cross, Craig The Beatles: Day-by-Day, Song-by-Song, Record-by-Record. — iUniverse, 2005. — 634 с. — ISBN 978-0-595-34663-9
- Cadogan, Patrick The Revolutionary Artist: John Lennon's Radical Years. — CreateSpace Independent Publishing Platform, 2008. — 265 с. — ISBN 978-1-4357-1863-0
- Gould, Jonathan Can't Buy Me Love: The Beatles, Britain and America. — Piatkus, 2008. — 661 с. — ISBN 978-0-7499-2988-6
- Harry, Bill The John Lennon Encyclopedia. — Virgin Books, 2000. — 1002 с. — ISBN 978-0-7535-0404-8
- Hewitt, Paolo Love Me Do: 50 Great Beatles Moments. — Quercus, 2012. — 272 с. — ISBN 978-1-78087-559-0
- Huq, Rupa Beyond Subculture: Pop, Youth and Identity in a Postcolonial World. — Routledge, 2007. — 232 с. — ISBN 978-1-134-47065-5
- Ingham, Chris The Rough Guide to The Beatles. — Rough Guides Ltd, 2003. — 403 с. — ISBN 978-1-84353-140-1
- Jones, Jack Let Me Take You Down: Inside the Mind of Mark David Chapman, the Man Who Killed John. — Villard Books, 1992. — 300 с. — ISBN 978-0-8129-9170-3
- Lewisohn, Mark The Complete Beatles Chronicle:The Definitive Day-By-Day Guide To The Beatles' Entire Career. — Chicago Review Press, 1992. — 340 с. — ISBN 978-1-56976-534-0
- MacDonald, Ian Revolution in the Head: The Beatles' Records and the Sixties. — Chicago Review Press, 2005. — 515 с. — ISBN 978-1-55652-733-3
- Miles, Barry Paul McCartney: Many Years From Now. — Henry Holt & Company, 1997. — 654 с. — ISBN 978-0-436-28022-1
- Pawlowski, Gareth L How They Became The Beatles. — McDonald & Co, 1990. — 208 с. — ISBN 978-0-436-28022-1
- Riley, Tim Lennon: The Man, the Myth, the Music – The Definitive Life. — Random House, 2011. — 765 с. — ISBN 978-0-7535-4020-6
- Rodriguez, Robert Revolver: How the Beatles Reimagined Rock 'n' Roll. — Backbeat Books, 2012. — 266 с. — ISBN 978-1-61713-009-0
- Sheff, David All We Are Saying: The Last Major Interview with John Lennon and Yoko Ono. — Martin's Press, 1981. — 229 с. — ISBN 0-312-25464-4
- Wiener, Jon Come Together: John Lennon in His Time. — University of Illinois Press, 1991. — 379 с. — ISBN 978-0-252-06131-8
- Womack, Kenneth; Davis, Todd Reading the Beatles: Cultural Studies, Literary Criticism, and the Fab Four. — SUNY Press, 2012. — 261 с. — ISBN 978-0-7914-8196-7