Մենչ

Հայ դերասան, պրոդյուսեր և հաղորդավար

Արմեն Աշոտի Պետրոսյան (առավել հայտնի է Մենչ անունով[1], սեպտեմբերի 26, 1975(1975-09-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, պրոդյուսեր և հաղորդավար։

Մենչ
Ծնվել էսեպտեմբերի 26, 1975(1975-09-26) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Քաղաքացիություն Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, հաղորդավար, DJ producer, հեռուստահաղորդավար և հեռուստատեսային պրոդյուսեր
Ամուսին(ներ)Քրիստինա Սմսարյան
Երեխա(ներ)Էլինա, Աշոտ և Մարիա Պետրոսյաններ
instagram.com/mench.petrosyan

Կենսագրություն

խմբագրել

Արմեն Պետրոսյանը ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում։ Մինչ 9-րդ դասարանը սովորել է Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցում,1992 թվականին ավարտել է Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցը։ 1998 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Հայտնի է «Ֆուլ Հաուս» սիթքոմից, որտեղ նկարահանվել է Սերգեյի դերում։ Նրա հաղորդումներից հայտնի են «Բլեֆը», «7,5»-ը, «Երեկոյան կոկտեյլը», «Սուպեր դուետը» (2007-2014[2])։ Նա նաև «Ֆուլ Հաուս» սիթքոմի պրոդույսերն է։ «Yere1» հաղորդման ընթացքում Պետրոսյանը արձակել է «Ես մենակ եմ, տխուր եմ» հումորային երգը։

Կարիերա

խմբագրել
  • 1994-2000թթ. — ՈւՀԱ«Նոր հայեր» թիմի հիմնադիրներից մեկը (1994թ. Հայաստանի չեմպիոն,1997թ. Բարձրագույն լիգայի հաղթող, 1998թ.Ամառային Սուպերգավաթի չեմպիոն)
  • 2002-2005թթ. — Հայ TV հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր[3]
  • 2003-2005թթ. — «Երեկոյան կոկտեյլ» հաղորդման հեղինակ և հաղորդավար
  • 2005-2008թթ. — «Բլեֆ» հաղորդաշարի համահեղինակ և հաղորդավար[4]
  • 2006թ. — «Սուպեր դուետ» երաժշտական նախագծի պրոդյուսեր
  • 2006-2009թթ. — «7,5» հումորային ներկայացման հիմնադիր և դերասան
  • 2009թ.— Ֆորտ Բոյար միջազգային հեռուստախաղի մասնակից
  • 2009-2014թթ. — «Yere1» սիթքոմի դերասան և պրոդյուսեր
  • 2012թ.— «Եռաչափ սեր» երիտասարդական հումորային հեռուստասերիալի պրոդյուսեր
  • 2013թ.— Արմենիա հեռուստաընկերության «Տնից-տուն» հաղորդաշարի պրոդյուսեր
  • 2014-2015թթ. — «Արի պայմանավորվենք» հումորային հաղորդման հաղորդավար և պրոդյուսեր
  • 2014թ. — «Aльпинисты» ֆիլմի դերասան
  • 2014-2019թթ. — «Ֆուլ Հաուս» սիթքոմի պրոդյուսեր և դերասան
  • 2015-2018թթ. — Արմենիա հեռուստաընկերության ամանորյա ծրագրերի պրոդյուսեր
  • 2016-2017թթ. — Արմենիա հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի պրոդյուսեր
  • 2016-2019թթ. — «Ռադիո Ջան»-ի տնօրեն
  • 2017-2018թթ. — «Դեպի երազանք»[5] և «Դեպի երազանք 2»[6] հեռուստանովելի պրոդյուսեր
  • 2018թ.— «Մենչ Challenge» հեռուստահաղորդման հաղորդավար և պրոդյուսեր
  • 2019թ. — «Ֆուլ Yere1» նախագծի դերասան և պրոդյուսեր
  • 2020թ.— «Հարս չկա» սիթքոմի պրոդյուսեր
  • 2021թ. — «Չամադան» ներկայացման դերասան
  • 2022թ. — «Սիրո հասակ» սիթքոմի պրոդյուսեր

Երաժշտական պրոդյուսեր

խմբագրել

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Անվանում Դեր
2009-2014 «Yere1» Պատգամավոր Վիպոյան, Ռազմիկ և Լարիս (կնոջ դեր)
2015-2019 «Ֆուլ հաուս» Սերգեյ
2019 «Ֆուլ Yere1» Սերգեյ
2023 «Վարչապետ 2050» Քնքուշ Ավո
2023-2024 «Բոլոլա» Գնդապետ Արամ Տաթևյան
Տեսահոլովակներ
Տարի Անվանում Արտիստ
2015 «Հիմա կիմանա» Միհրան Ծառուկյան

Անձնական կյանք

խմբագրել

2002 թվականին ամուսնացել է Քրիստինա Սմսարյանի հետ։ Նրանք ունեն 3 երեխա, ավագ դուստրը՝ Էլինան, ծնվել է 2003 թվականին, իսկ երկվորյակներ Աշոտն ու Մարիան` 2008 թվականին։ Քրիստինա Սմսարյանը մինչ ամուսնանալը եղել է մոդել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արմեն Պետրոսյան (Մենչ). Ինձ համար ամենակարևորը տաղանդը չէ, այլ մարդկային հատկանիշները
  2. «Արմեն Պետրոսյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  3. «2002 թվականին հրավեր ստացա աշխատելու «Հայ TV»–ում՝ որպես պրոդյուսեր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  4. «Blef -TV Mini-Series (2005–2008)».
  5. «Ֆիլմի գաղափարը պրոդյուսեր Արմեն Պետրոսյանինն է».
  6. «Նկարահանվում է «Դեպի երազանք 2». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենչ» հոդվածին։