Մենձիժեց –Պոդլյասկի[2][3]՝ (մինչև 1917 թվականը Մեժիրեչյե; լեհ.՝ Międzyrzec Podlaski )՝քաղաք Լեհաստանում,Լյուբլիյան զորանոցում ։

Բնակավայր
Մենձիժեց-Պոդլյասկի
լեհ.՝ Międzyrzec Podlaski
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1174 թ.
Մակերես20,03 կմ²
ԲԾՄ148±1 մետր
Բնակչություն15 830 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ21-560
Ավտոմոբիլային կոդLBI
Պաշտոնական կայքmiedzyrzec.pl
Մենձիժեց-Պոդլյասկի (Լեհաստան)##
Մենձիժեց-Պոդլյասկի (Լեհաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքի տարածքով հոսում է Քշնա գետը ։ Լուբլինից 99 կմ հյուսիս, Վարշավայից 134 կմ արևելք։

Պատմություն խմբագրել

 
Չարտորյան պալտ

Առաջին հիշատակումը ՝ Մենձիժեց –Պոդլյասկի , պաշտոնական վերաբերում է 1434-1477 թվականներին[4]։ Այդ ժամանակ քաղաքում անցնում էր առևտրային ճանապարհ Լուկուվայից մինչև Բրեստ։ Մենձիժեց –Պոդլյասկին տարածքով մեծացել է շատ մեծ արագությամբ․ 1486 թվականին կանգնեցվել է կաթոլիկ եկեղեցի , ըստ քաղաքագլխի՝Յան Նաուստովիչի, հրամանի կազմակերպեցին առաջին տոնավաճառները ։ 1598 թվականին կառուցվել է աղային հանք , քաղաքը վերածվել էր գարեջրի տարածաշրջանային կենտրոնի։ 1648 թվականին զապորոժյան կազակները ասպատակեցին Մենձիժեց –Պոդլյասկու վրա։ Քաղաքը 3 անգամ ավերվել և այրվել է շվեդների կողմից․ արյունալի ջրհեղեղի ժամանակ՝ 1655-1660 թվականներին , և Հյուսիսային պատերազմի ընթացքում ՝ 1706 և 1708 թվականներին ։ 1660 թվականին ռուս-լեհական հերթական պատերազմի ժամանակ, Մենձիժեց –Պոդլյասկին գրավեցին ռուսական զորքերը։

 
1918 թվականի՝ ջարդերի, զինպատանդների և տեղի բնակիչների զոհերին նվիրված հուշարձան

1795 թվականին Լեհաստանի-Լիտվական Համագործակցության երրորդ բաժանման արդյունքում, քաղաքի տարածքը մտավ հողատարածքների կազմի մեջ, որոնք գտնվում են Հաբսբուրգյան միապետությունի տիրապետության ներքո։ 1809-1815 թվականներին մտնում էր Վարշավայի դքսության կազմի մեջ ,Վիեննայի վեհաժողովի որոշման համաձայն Մենձիժեց –Պոդլյասկին ընդգրկվեց Լեհական թագավորության մեջ ,որը հանդիսանում էր Ռուսաստանի կայսրության[5] գեներալ-նահանգ։ 1831 թվականին Լեհաստանի ապստամբության ժամանակ քաղաքին մոտ տեղի է ունեցել ճակատամարտ ապստամբների և ռուսական կայսերական բանակի ստորաբաժանումների միջև[6]։ 1867 թվականին քաղաքում կառուցվեց երկաթուղային կայարան։ 19-րդ դարի երկրորդ կեսին Մենձիժեց –Պոդլյասկին , որտեղ դեռ 1771 թվականին Օոգոստոս Ալեքսանդր Չարտորիյսկին՝ռուս զորավարը,կառուցել է Պետրոս առաքյալի և Պողոս առաքյալի միասնական եկեղեցին, դարձավ Ուկրաինայի հունական կաթոլիկ եկեղեցու խոշոր կենտրոն։ Լեհական ապստամբությունից հետո՝ 1863—1865 թվականներին Լեհական թագավորության տարածքում սկսվեց ռուսիֆիկացման ակտիվ գործընթաց, որի արդյունքում 1875 թվականին 2 անհատական եկեղեցիները մտան ռուսական ուղղափառ եկեղեցիի իրավասության տակ ։ Արդեն XVI դարում Մենձիժեց –Պոդլյասկայում ապրում էր բավականին մեծ հրեական համայնք:1931 թվականին մարդահամարի համաձայն հրեաների թիվը կազմում էր 12 հազար մարդ կամ բնակչության ընդհանուր թվի ¾ մասը ։1915 թվականի օգոստոսին Մեծ ընկրկման ժամանակ գերմանական կայսերական բանակի ստորաբաժանումները մտան քաղաք ։ 1916-1918 թվականներին Մեժիրեչյեն Լեհաստանի նորաստեղծ Թագավորության մաս էր կազմում, սակայն օրինականորեն մինչև 1917 թվականը այն գտնվում էր Սեդլետսկայի նահանգի Ռադինսկի շրջանում։ 1920 թվականի օգոստոսի 17-ին, Լեհաստանի հակաօդային ուժերի դիվիզյայով քաղաքի տարածքից դուրս է բերվել Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի(ԲԳԿՀ) ստորաբաժանումները և Մենձիժեց –Պոդլյասկին մտավ Լեհաստանի Հանրապետության կազմի մեջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

1939 թվականին ՝«Վայս» մարտական գործողության ժամանակ զինված ուժերի ստորաբաժանումները վերցրեցին քաղաքը, բայց արդեն սեպտեմբերի 25-ին ըստ զինադադարի պայմանագրի նրա տարածքը մտավ Լեհաստանի խորհրդային օկուպացիայի գոտի։ Երկու շաբաթ անց Մենձիժեց –Պոդլյասկին , ըստ ԽՍՀՄ-ի ևԳերմանիայի միջև բարեկամության և սահմանի պայմանագրի, դարձավ նորաստեղծ գեներալ֊նահանգի մի մասը:1940 թվականին քաղաքում ստեղծվել է 6 ուղղիչ աշխատանքային ճամբարներ, որտեղ ապրում է 2000 հոգի հրեա, ինչպես նաև հուդենրատը և հրեական ոստիկանությունը։ 1941 թվականի հունիսի 22–ին «Բարբարոսա» ռազմական գործողության մեկնարկից հետո տվյալ ուղղիչ աշխատանքային ճամբարներում տեղահանվել են մերձակա բնակավայրերի բնակիչները՝այդ թվում կրակովյանցիները։ 1942 թվականի ապրիլի 19-ին հրատարակվեց հրաման, ըստ որի երեք օրվա ընթացքում հրեաները պարտավորվում էին հավաքել 50կգ ոսկի և փոխանցել Գեստապոյին։ Այս ժամանակահատվածում ոստիկանության աշխատակիցների կողմից փողոցներում սպանվել է շուրջ 40 պատանդ։ 1942 թվականի 25—26 օգոստոսի հրազենների և աղաղակների ներքո ոստիկանության աշխատակիցների կողմից կայարան էին բերվել ,ընկղմվել մահվան գնացքներ և ուղարկվել Տրեբլինկա-2 մահվան ճամբար 11-ից 12 հազար հրեաներ[7]։ Օգոստոսի 28-ին գետտոյի իշխանությունը անցավ հուդենրատի անդամների ձեռքը, որի արդյունքում հետագայում տեղի ունեցավ հրեաների մի շարք զանգվածային տեղահանություններ մահվան ճամբարներ։ 1943 թվականի հուլիսի 17-ին գետտոն վերջնականապես լուծարվեց. մնացած հրեաները տեղահանվեցին Տրեբլինկա -2 և Մաջդանյան մահվան ճամբարներ։ Քաղաքի մեջ, գնդակահարվեցին վերջին 160-200 հոգի հրեական ազգության ներկայացուցիչները , և այն հռչակվեց հրեաներից ազատված։ Ինչպես պարզվեց, Մենձիժեց –Պոդլյասկիում հրեաների միայն 1 %–ն է մնացել կենդանի՝ քաղաքը գերմանացիներից ազատելուց հետո ։

Տնտեսագիտություն խմբագրել

Քաղաքի տնտեսության մեջ ներգրավված են շուրջ 4900 բնակիչ մասնավորապես `արդյունաբերական ոլորտում 36%, առևտրային ոլորտում 19%, կրթության ոլորտում` 11%։ 2005 թվականի հոկտեմբերին Մենձիժեց –Պոդլյասկիյում գործազրկության մակարդակը կազմել է 22%։ Քաղաքի տարածքով անցնում են երկու պետական նշանակություն ունեցող ճանապարհներ՝DK2 (երկրի արևելքից դեպի արևմուտք) և DK19: Նախատեսվում է անցկացնել ավտոմայրուղի S19[8] քաղաքի արևմտյան մասում։ 2008 թվականին Մենձիժեց –Պոդլյասկիյում հնարավոր դարձավ անցկացնել տվյալ ավտոմայրուղու շրջանցիկ մի հատված՝ 6,6 կիլոմետր երկարությամբ,որը թույլ է տալիս մուտք գործել քաղաքի հյուսիսային հատվածից դեպի հարավ, շրջանցելով կենտրոնը։

Քույր քաղաքներ խմբագրել

Հայտնի տեղաբնիկներ խմբագրել

  • Յան Յուրևիչ. Զաբերեզինսկի( 1440-1508 թթ.)՝ Լիտվայի մեծ մարշալ;
  • Իրնեուս (1892—1981)՝ ամբողջ Ամերիկայի և Կանադայի մետրոպոլիտ
  • Անջեյ Կոպիչինսկին (1934)՝ թատրոնի և կինոյի դերասան;
  • Գժեգոժ Յակոբ Պարիմովիչ (1735-1801)՝մանկավարժ, լուսաբանիչ,գրող;
  • Սլավա Փշիբիլսկայա (1931) ՝Էստրադային երգչուհի;
  • Եվգենի Ռուդնիցկի (1883-1937)՝լեզվաբան, ազգագրագետ, Ա.Ա. Պոտեբիի լեզվաբանության ինստիտուտի աշխատակից;
  • Ֆելիքս Տուրսկի(1729-1800)՝ Հոլմի, Լուցսկի եւ Կրակովի եպիսկոպոս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/060610901011-0922159?var-id=1639616&format=jsonapi
  2. Словарь трудностей произношения и ударения в современном русском языке / А. Ю. Юрьева. — М.: Центрополиграф, 2009. — С. 249. — 525 с. « Мендзыже́ц-Подля́ски, нескл. (Польша, гор.) »
  3. Российская еврейская энциклопедия / И. Г. Буров. — 2004. — Т. 5: Историческое краеведение: К — М. — С. 146. — 493 с.
  4. «Historia miejscowości — Informacja o mieście — Międzyrzec Podlaski». «Виртуальный штетл» (լեհերեն). sztetl.org.pl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  5. «Ziemia międzyrzecka. Historia» (լեհերեն). miedzyrzec.pl. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  6. Мендзиржец // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
  7. Browning, 1998, էջեր 80—93
  8. |pl|Droga ekspresowa S19 (Polska)}}
  9. «Thouars Communauté — Jumelages» (ֆրանսերեն). thouars-communaute.fr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  10. «Lista partnerstw polskich miast i gmin» (PDF) (լեհերեն). twinning.pl. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  11. «ludzas novada attīstības programma 2011. – 2017.gadam» (PDF) (լատվիերեն). ludza.lv. 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  12. «Współpraca — Historia współpracy» (լեհերեն). dziennik.miedzyrzec.pl. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  13. «Local history — Information about the town — Małoryta — Virtual Shtetl» (անգլերեն). «Виртуальный штетл». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  14. «Międzyrzec Podlaski partnerem Petah Tiqwa z Izraela» (լեհերեն). dziennikwschodni.pl. 2011 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.

Գրականություն խմբագրել