Մեղմ քամի, պարզ առավոտ (ճապոներեն։ 凱風快晴, հեփբուրն։ Gaifū kaisei, բառացի՝ հարավային քամի, պարզ երկինք)՝ հայտնի նաև որպես Կարմիր Ֆուձի։ Փայտաբլոկի տպագրություն է ճապոնացի արտիստ Կացուշիքա Հոքուսայի կողմից(1760–1849), իր՝ «Ֆուձի լեռան 36 տեսարան» շարքից է, որը թվագրվում է 1830-ից 1832 թվականներին[1][2]։ Աշխատանքը նկարագրվում է որպես «ամենապարզ, միևնույն ժամանակ ճապոնական ամենաակնառու փորագրություններից մեկը»[2]։

Մեղմ քամի, պարզ առավոտ
ճապ.՝ 凱風快晴
տեսակՓայտաբլոկի տպագրություն, Ուկիյո-է
նկարիչԿացուշիքա Հոքուսայ
տարի1830–1832
բարձրություն25.72 սմ
լայնություն38 սմ
ստեղծման երկիրՃապոնիա
ժանրբնանկար, meisho-e? և ուկիյո-է
հավաքածուԻնդիանապոլիսի արվեստի թանգարան, Tokyo Fuji Art Museum?, MOA Museum of Art? և Բրիտանական թանգարան
Ծանոթագրություններ
 South Wind, Clear Sky Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Աշնան սկզբին, ինչպես և վերնագիրն է հուշում, հարավային տաք քամու և պարզ երկնքի ու ծագող արևի ուղկեցությամբ Ֆուձի լեռը կարող է կարմրել։ Հոքուսայը պահը նկարագրում է կոմպոզիցիոն վերացականությամբ, բայց հավելում է օդերևութաբանական առանձնահատկությամբ և հատկապես, երբ համեմատությունը տարվում է շարքի մնացած մասերի հետ։ Երկնքի թանձրացող կապույտի երեք երանգները արտացոլում են լեռան երեք գույները։ Լեռան գագաթին մնացած  ձյան հետևանքները, և ստորոտում՝ անտառը շրջապատող մութ ստվերները, համադրվում են բացառիկ ճշգրտությամբ։ Ֆուձի լեռան եռակյունաձև համաչափ կառուցվածքը նկարի աջ մասում հավասարակշռվում է ձախ մասում պատկերված ջինջ ամպերի հետ՝ ստեղծելով պատկերի զարմանալի համադրություն[3]։

Այնուամենայնիվ, ի տարբերություն իր մյուս աշխատանքների, այստեղ հստակ տեղանքի անվանումը բացակայում է, այդ է պատճառը, որ այն վայրը, որտեղից վերցված է տեսարանը, մնում է առեղծված։

Փորագրություններ խմբագրել

 
Վաղ փորագրություն՝ երբեմն հայտնի որպես «Կարմիր Ֆուձի»
 
Փորագրության տարբերակ (1830 թվական)

Վաղ փորագրությունները կարծես խամրում են, երբ համեմատվում են սովորաբար հանդիպած մեկնակերպերի հետ, բայց և ավելի մոտ են Հոքուսայի սկզբնական գաղափարախոսությանը։ Նրանք հայտնի են որպես «Վարդագույն Ֆուձիի փորագրություններ» և շատ հազվադեպ են հանդիպում։ Վաղ փորագրություններն ունեն կանխամտածվածորեն անհավասար բաշխված կապույտ երկինք, որն էլ պայծառություն է հաղորդում երկնքին և շարժում՝ ամպերին։ Գագաթը վեր է խոյանում պրուսական կապույտի հալոյով։ Հետագա փորագրություններում նկատվում է կապույտի թունդ, հարթ երանգ և տպիչն էլ ավելացրել է մեկ այլ բլոկ՝ հորիզոնում երկնագույնով վերատպելով սպիտակ ամպերը։ Հետագա փորագրությունները ունեն ուժեղ արտահայտված կապույտ երանգ։ Օգտագործվել է նաև խիտ բենիգարա (բենգալական կարմիր) գունանյութ, որն էլ կտավին տվել է իր հայտնի «Կարմիր Ֆուձի» անվանումը։ Կանաչ գույնի օգտագործումը նորից կրճատվել է՝ նվազեցնելով անտառի և լեռան լանջի միջև հատման գիծը[4][5]։

Փորագրության այլընտրանքային դրոշմներ պատրաստվեցին բոլորովին այլ գունային համակցությամբ։ Այս տարբերակում ամպերը միայն տեսանելի են վերին հատվածից։ Երկինքը հիմնականում պատկերվում է միօրինակ լուրթ երանգով, վերևում՝ մոխրագույնի բարակ մի շերտ, և հորիզոնի երկայնքով, աստիճանական շարքով ձգվում է Պրուսական կապույտը, որը տարածվում է լեռան լանջին[2]։

Պատմական տեղեկատվություն խմբագրել

«Մեղմ քամի, պարզ առավոտ»-ը, ինչպես նաև Հոքուսայի հայտնի այլ փորագրությունները «Ֆուձի լեռան 36 տեսարան» շարքից՝ «Կանագավայի մեծ ալիք»-ը, հավանաբար ճապոնական արվեստի ամենալայն ճանաչում գտած գործերն են աշխարհում[6]։ Երկուսն էլ ճապոնական ուկիյո-է արվեստի կամ՝ «լողացող աշխարհի նկարներ»-ի սքանչելի օրինակներ են։ Չնայած նրան, որ «ուկիյո-է»-ն կարող է պատկերել ցանկացած բան՝ սկսած ժամանակակից քաղաքային կյանքից մինչև դասական գրականություն, և Հոքուսայի հուշատետրերն էլ ցույց են տալիս, որ իր հետաքրքրությունների սահմանը հավասարապես է բաշխված, այնուամենայնիվ, այս բնապատկերն էին, որ նրան այդ համբավը բերեցին։ Նման փորագրություններում վառ գույներն ու ոճավորված ձևերը տասնամյակներ անց նպաստեցինիմպրեսիոնիստական և հետիմպրեսիոնիստական շարժման ոգեշնչմանը[7]։ «Կարմիր Ֆուձին» Ճապոնիայում մեծապես գնահատվում և արժևորվում է, և ավելին, քան «Մեծ ալիքը», որն աշխարհում շատ ավելի մեծ տարածում ունի։

Փորագրությունները կարելի է գտնել աշխարհի տարբեր թանգարաններում, այդ թվում ՝ Բրիտանական թանգարանում, Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում և Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարանում[1][3][8]։

2019 թվականի մարտին, «Մեղմ քամի, պարզ առավոտ»-ը Նյու Յորքի աճուրդում վաճառվեց 507,000 դոլարով[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «South Wind, Clear Sky (Gaifû kaisei), also known as Red Fuji, from the series Thirty-six Views of Mount Fuji (Fugaku sanjûrokkei)». The Metropolitan Museum of Art. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 Calza, Gian Carlo (2003). Hokusai. Phaidon. էջ 471. ISBN 0714844578.
  3. 3,0 3,1 «Katsushika Hokusai, 'South Wind, Clear Sky' (Gaifū kaisei) 'Red Fuji', a colour woodblock print». The British Museum. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  4. Keyes, Roger S. (2007). «Pink Fuji: The Print Hokusai Saw». Impressions (29): 68–75. JSTOR 42598013.
  5. Korenberg, C.F., Pereira-Pardo, L., McElhinney, P.J. et al. Developing a systematic approach to determine the sequence of impressions of Japanese woodblock prints: the case of Hokusai’s ‘Red Fuji’. Herit Sci 7, 9 (2019). https://doi.org/10.1186/s40494-019-0250-5
  6. Crossland, Thomas; Grundtitle, Dr. Andreas (2004). «The 'Faked' Fuji Print». Ukiyoe-Gallery. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  7. Day, Holliday T. (1988). Indianapolis Museum of Art Collections Handbook. Indianapolis: Indianapolis Museum of Art. ISBN 0936260203.
  8. «Fine Wind, Clear Morning (Gaifū kaisei)». Indianapolis Museum of Art. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  9. «Hokusai woodblock prints fetch high prices in NY». NHK World-Japan. 2019 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.