Մեծ օվկիանոսային ճանապարհ

Մեծ օվկիանոսային ճանապարհ (անգլ.՝ Great Ocean Road), զբոսաշրջային տեսարժան վայր ավստրալիայի Վիկտորիա նահանգում[1]։

Ճանապարհի սկիզբը

Նկարագիր խմբագրել

243 կմ երկարությամբ[2] Մեծ օվկիանոսային ճանապարհը (պաշտոնական անվանուը՝ B 100) անցնում է Վիկտորիա նահանգի Խաղաղ օվկյանոսյան ափերով։ Սկսվում է Թորքուեյ քազաքից՝ 38°20′15″ հվ. լ. 144°19′00″ ավ. ե.HGЯO, ավարտվում Ալլանսֆորդ[3] քաղաքի մոտ՝ 38°23′04″ հվ. լ. 142°37′21″ ավ. ե.HGЯO։ Ճանապարհի հիմնական մասն ասնցում է ափի երկայնքով, բայց կան նաև ցամաքային հատվածներ, որտեղ ճանապարհն անցնում է խաղողի այգիներով և խոնավ անտառներով[2]։ Ունի երթևեկության երկու գոտի և սահմանված է 80 կմ/ժ արագություն։ 2005 թվականից, Լորնից մինչև Ապոլլո-Բեյ, 45 կմ երկարությամբ հատված, տարին մեկ անգամ օգտագործվում է մարաթոնյան վազքի անցկացման համար[4]

Պատմություն խմբագրել

 
Ճանապարհի շինարարների հուշարձան, կանգնեցվել է 1939 թվականին

Մեծ օվկիանոսային ճանապարհի կառուցումը սկսվել է 1919 թվականի սեպտեմբերի 19-ին[5], ավստրալիացի զինվորների առաջին համաշխարհային պատերազմից հետ վեռադառնալուց անմիջապես հետո[2]։ Հենց այս երեք հազար մարդն[6] էլ զբաղվեց դրանով, աշխատելով շաբաթական հինգ ու կես օր, ութ ժամ աշխատանքի դիմաց ստանալով 10 շիլլինգ և 6 պենս, ընդ որում սնունը ամբողջ շաբաթվա համար կազմում էր 10 շիլլինգ։ Այս ճանապարհը նախագծվել էր որպես զինվորական հուշարձան, ի հիշատակ Առաջի համաշխարհյաին պատերազմի զոհերի, այն միաժամանակ պետք է կապեր ափամերձ հեռավոր բնակելի վայրերը, հեշտացներ փայտանյութի տեղափոխումը և գրավեր զբոսաշրջիկներին[7]։

Ըստ հաշվարկների ճանապարհը պետք է կառուցվեր 3 կմ ամիս արագությամբ, նրա կառուցման ընթացքում գրեթե չի օգտագործվել շինարարական տեխնիկա, աշխատանքի մեծ մասն իրականացվում էր բրիչների, բահերի, պայտուցիկների և սայլակների օգնությամբ[7]։ Մի քանի աշխատակիցներ աշխանանքների կատարման ընթացքում մահացել են, առավել բարդ էին զառիվայր ժայռոտ հատվածները[7]։ Չնայած սրան շինարարների ճամբարներում կար դաշնամուր, գրամոֆոն, նոր շաբաթաթերթեր և ամսագրեր։ 1924 թվականին, կառուցվող ճանապարհից ոչ հեռու գտնվղ խութերից մեկում հայտնվեց «Կազինո» շոգենավը, այն տեղափոխում էր 500 տակառ գարեջուր և 120 տակառ խմելու սպիրտ։ Աշխատող զինվորները բեռը «փրկեցին», ինչի արդյունքում ճանապարհաշինարարական աշխատանքները հետաձգվեցին երկու շաբաթով։

Ճանապարհի առաջին հատվածը բացվել է 1922 թվականի մարտի 18-ին[6], բայց շուտով նորից փակվում է հետագա աշխատանքների կատարման համար։ Ճանապարհաշնիության ծախսերը կոմպենսացվեց ճանապարհի վճարովի լինելով՝ 2 շիլլինգ ավտոմեքենաների և 10 շիլլինգ երկու և ավելի ձիերով սայլակառքերի համար[6]։ Այն բանից հետո երբ ճանապարհաշինության ծախսերը ամբողջությամբ հետ հավաքվեց, 1936 թվականի հոկտեմբերի 2-ին այն տրվեց հանրապետությանը որպես նվեր և ճանապարը դարձավ անվճար[6]։

Վիթխարի շինարարությունը ավարտվեց 1932 թվականի նոյեմբերի 26-ին[6], և գրեթե անմիջապես այն ճանաչվեց, որպես աշխարհի ամենամեծ զինվորական հուշարձան։ Շինարարության կազմակերպիչ և ներշնչող՝ Հովարդ Հիտչքոքը (Howard Hitchcock), մահացել է ճանապարհի պաշտոնական բացումից 3 ամիս առաջ[7]։

1960 թվականին ճանապրհի մի մասը փոթորիկի պատճառով հայտնվեց օվկիանոսում, Լորնի մոտ ճանապարհը երկու անգամ քանդվել է սողանքների պատճառով՝ 1964[8] և 1971[9] թվականներին։ 1962 և 1964 թվականներին[10] ճանապարհը փակվել է բնական հրդեհների պատճառով։ 2011 թվականին փլվել են ճանապարհի վրա կախված ժայռերը։

1962 թվականին Tourist Development Authority կազմակերպության կողմից Մեծ օվկիանոսային ճանապարհը ճանաչվեց որպես «աշխարհի ամենագեղատեսիլ ճանապարհ»[11]։ Չնայած ճանապարհի որոշ բարեկարգումների, կապված նրա անվտանգության բարձրացման հետ, ճանապարհի շատ հատվածներ համարվում են բավականին վտանգավոր, օրինակ հայտնի է որ 1966 թվականին տեղի ոստիկանությունը այն օգտագործել է իր աշխատակիցների մարզումների համար[12]։

2004 թվականին ճանապարհի երկայնքով՝ 104 կմ, բացվել է քայլելու երթուղի (Great Ocean Walk )[13]։

2011 թվականին Մեծ օվկիանոսային ճանապարհը ավելացվել է ավտրալիայի ազգային ժառանգության գրանցամատյանում (Australian National Heritage List)[14]։

Ճանապարհի ուղենիշներ խմբագրել

Բնակելի տարածքներ (արևելքից դեպի արևմուտք)

Թորք (Torquay) → Էնգլիս (Anglesea) → Էիրիս Ինլեթ (Aireys Inlet) → Լորն (Lorne) → Վեյ Րիվեր (Wye River) →Կենեթթ Րիվեր (Kennett River) → Ապոլլո Բեյ (Apollo Bay) → Լվերս Հիլլ (Lavers Hill) → Փորթ քեմպբելլ (Port Campbell) → Պետերբորո (Peterborough)

Տեսարժան վայրեր

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Preserving the fragile Great Ocean Road на сайте theage.com.au, 2 января 2006, стр. 1-2
  2. 2,0 2,1 2,2 Surfing the vineyards on the Ocean Road на сайте independent.ie, 30 мая 2010
  3. Great Ocean Road 'top tourism experience' Արխիվացված 2012-03-31 Wayback Machine на сайте couriermail.com.au, 29 сентября 2008
  4. Highton man second in marathon на сайте geelongadvertiser.com.au, 20 мая 2012
  5. Great Ocean Road. History Արխիվացված 2011-09-24 Wayback Machine на сайте news.com.au
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Road's still great, 75 years on на сайте theage.com.au, 10 апреля 2007
  7. 7,0 7,1 7,2 7,3 Moment in Time - Episode 27 на сайте abc.net.au, 14 августа 2009
  8. Landslide Closes Great Ocean Road, газета The Age, 12 августа 1964, стр. 11
  9. Ocean Road open — but watch out, газета The Age, 9 декабря 1971, стр. 8
  10. Council of War on state fire peril today, газета The Age, 8 января 1964, стр. 1
  11. Great Ocean Road In World Class, газета The Age, 15 августа 1962, стр. 4
  12. Tighter averages on poor roads in tough run, газета The Sydney Morning Herald, 4 декабря 1966, стр. 56
  13. Great Ocean Walk Արխիվացված 2011-12-27 Wayback Machine на сайте visitvictoria.com
  14. Great Ocean Road added to Australia's national heritage list(չաշխատող հղում) на сайте heraldsun.com.au, 7 апреля 2011

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ օվկիանոսային ճանապարհ» հոդվածին։