Տասներկու առաքյալներ (Ավստրալիա)
Տասներկու առաքյալներ (անգլ.՝ The Twelve Apostles), կրաքարային ժայռերի խումբ օվկիանոսում, Փորտ Քեմպբելլ ազգային պարկի հարևանությամբ, տեղակայված է այսպես կոչված Մեծ օվկիանոսային ճանապարհին Ավստրալիայի Վիկտորիա նահանգում։ Նրանց արտաքին տեսքը և միմյանցից ոչ մեծ հեռավորության վրա գտնվելը այս վայրը դարձրել են հայտնի զբոսաշրջային վայր։ Ժայռերից որոշների բարձրություն մոտ 45 մ է։ Սկզբում տեղանքն անվանում էին Սոու էնդ Փիգլետս («Խոզը և խոճկորները»), այն 20-րդ դարում[1] վերանվանվել է՝ կոչվելով «The Twelve Apostles» («Տասներկու առաքյալներ»)[2], ընդ որում խմբում կար միայն ինը ժայռ։ Սոունը («Խոզ») կզղին էր, իսկ Փիգլետսը՝ («խոճկոր») առանձնացված ժայռերը։ Ներկայումս ժայռերը ութն են, քանի որ նրանցից մեկը 2005 թվականին փլվել է՝ չդիմանալով էրոզիայի ազդեցությանը[3]։
Տասներկու առաքյալները գտնվում են Մեծ օվկիանոսային ճանապարհին՝ Պորտ Քեմբել և Պրինստոն քաղաքների միջև[4]։ Տասներկու առաքյալները Վիկտորիա նահանգի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է և ամենաշատ այցելվողներից մեկը Ավստրալիայում։ 2000-ական թվականների սկզբին այս ճանապարհին կառուցվել է զբոսաշրջային կենտրոն։ Զբոսաշրջիկների շրջանում տարածված է նաև ժայռերի շուրջ ուղղաթիռով թռչելը։
1964 թվականին ժայռերն ընդգրկվել են յուրօրինակ կրաքարե գոյացությունների պահպանման նպատակով ստեղծված Փորտ Քեմպբելլ ազգային պակի մեջ։ Արգելոցի ներկայիս տարածքը զբաղեցնում է 17,5 կմ2[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ксавье Ла Канна и Мэтью Мёрфи. Ninth Apostle crumbles (անգլ.) на сайте theage.com.au, 3 июля 2005
- ↑ The Twelve Apostles Sign Արխիվացված 2015-10-27 Wayback Machine (անգլ.) на сайте freephotooftheday.com, 18 марта 2007
- ↑ «Sea claims Australian 'apostle'» (անգլերեն). news.bbc.co.uk. 4 июля 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Great Ocean Road — 12 Apostles (անգլ.) на сайте visitvictoria.com
- ↑ «Скалы 12 апостолов – уникальное место Австралии». proboating.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տասներկու առաքյալներ (Ավստրալիա)» հոդվածին։ |