Մեծ Հայք կամավորական ջոկատ (Երևան էլեկտրոտեխնիկական գործարան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծ Հայք կամավորական ջոկատ (այլ կիրառումներ)

«Մեծ Հայք», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Երևան էլեկտրոտեխնիկական գործարանի կամավորներից։ Ունեցել է հրամանատարական խորհուրդ և շտաբ։ 1992 թվականին ջոկատն ընդգրկվել է Արաբկիրի շրջանի կամավորական գումարտակի կազմում։ 1989-1994 թվականներին «Մեծ Հայք» կամավորական ջոկատը առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է Հայաստանի Արարատի (Երասխ), Գորիսի, Սիսիանի, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջան (Քարագլուխ, Սարդարաշեն), Մարտակերտի (Մեծշեն, Մաղավուզ, Հակոբ Կամարի, Մատաղիս) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Գ.Գևորգյանը, Ա.Խաչատրյանը, շտաբի պետ՝ Հ.Մուրադյանը։ Ջոկատից զոհվել 7 ազատամարտիկ։

Մեծ Հայք կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՄեծ Հայք
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։