Հակոբ Կամարի

հայ հեղափոխական

Հակոբ Մինայի Կամարի (Բեջանյան) (հուլիսի 17, 1889, գ. Լյուլասազ, ԼՂՀ- դեկտեմբերի 4, 1930), բոլշևիկ հեղափոխական, գրող, լրագրող։

Հակոբ Կամարի
Ծնվել էհուլիսի 17, 1889(1889-07-17)
Մահացել էդեկտեմբերի 4, 1930(1930-12-04) (41 տարեկան)
Մասնագիտությունհեղափոխական և լրագրող
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

խմբագրել

1903 թվականին ընդունվել է Գորիի ուսուցչական սեմինարիան, որն ավարտելուց հետո զբաղվել է հեղափոխական գործունեությամբ։ 1909 թվականից ղեկավար մասնակցություն է ունեցել Կովկասի բոլշևիկյան գրեթե բոլոր թերթերի և ամսագրերի հրատարակմանը։ 1909-1912 թվականներին աշխատել է Թիֆլիսի, ապա՝ Բաքվի կուսակցական կազմակերպությունում, 1915-1916 թվականներին ուսուցիչ է եղել Գանձակում, 1915 թվականին՝ «Պայքար» թերթի խմբագրական կոլեգիայի անդամ։ 1916 թվականից աշխատել է Բաքվում, հեղափոխական աշխատանքներ տարել նավթահանքերի բանվորների շրջանում։ 1917 թվականին եղել է «Սոցիալ-դեմոկրատ» թերթի պատասխանատու քարտուղար, 1918-1919 թվականներին՝ «Կոմունիստ» թերթի խմբագիր (Թիֆլիս)։ 1920-1921 թվականներին Կամարին կուսակցական ղեկավար աշխատանքներ է կատարել Զանգեզուրում, այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղում։ Եղել է Զանգեզուրի կոմունիստական կազմակերպության ժամանակավոր ԿԿ-ի (1920 թ, մայիս) նախագահ։ Զանգեզուրում խորհրդային ռեժիմի հաստատումից հետո ընտրվել է գավառի Հեղկոմի նախագահ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 200