Մեծն բանավիճողները
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մեծ բանավիճողները (անգլ.՝ The Great Debaters), ամերիկյան կենսագրական դրամա է, նկարահանված է ռեժիսոր Դենզել Վաշինգտոնի կողմից 2007 թվականին։ Ֆիլմը կապված է Տոնի Շերմանի հոդվածի հետ, այնտեղ խոսվում է ՈՒիլի քոլեջի քննարկող խմբի մասին։ Հրապարակվել է 1997 թվականին «American Legacy» ամսագրում։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2007 թվականի դեկտեմբերի 11-ին։ Կարգախոս:անգլ.՝ When the nation was in need, he inspired them to give us hope.(Երբ ազգը կարիքի մեջ էր նա օգնեց մեզ հույս տալ)։
Մեծն բանավիճողները անգլ.՝ The Great Debaters | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1][2][3] և կենսագրական ֆիլմ |
Թվական | 2007 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դենզել Վաշինգտոն[2] |
Պրոդյուսեր | Օպրա Ուինֆրի, Ջո Ռոտ, Բոբ Վայնշտեյն և Հարվի Վայնշտեյն |
Դերակատարներ | Ֆորեսթ Ուիթակեր[3][4], Նեյթ Փարքեր[4], Ջերնի Սմոլլետ, Դենզել Ուիթաքեր[4], Դենզել Վաշինգտոն[3][4], Ջոն Հերդ[4], Քիմբերլի Էլիզ[3][4] և Ջինա Ռավերա[4] |
Օպերատոր | Ֆիլիպ Ռուսելո |
Երաժշտություն | Զեյմս Նյուտոն Հովարդ |
Մոնտաժ | Հյուզ Ուինբորն |
Պատմվածքի վայր | Տեխաս |
Կինոընկերություն | The Weinstein Company և Harpo Productions? |
Տևողություն | 123 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Սյուժեն զարգանում է Մելվին Տոլսոնի շուրջ, ով ՈՒիլի քոլեջի սևամորթ բանվիճողների ուսուցինչն էր։ Նա չէր խնայում իր ջանքերը, որպեսզի իր խումբը մասնակցեր 1930 թվականին Ամերիկայի հյուսիսային նահանգների սպիտակամորթների հետ կայանալիք մրցույթին։ Այդ ժամանակ տարածված էին Ջիմ Կռոյի և սևամորթների դեմ եղած օրենքները։ Վերջում նրանք մրցում են Հարվարդի անպարտելի բանավիճողների հետ։
ԴերերԽմբագրել
- Դենզել Վաշինգտոն-Մելվին Տոլսոն
- Նեյն Պարկեր-Հենրի Լոյ
- Ջերի Սամոլետ-Սամանտա Բուկ
- Դենզել ՈՒիտակեր-Ջեյմս Ֆարմեր
- Ջերմեյն Ուիլյամս-Գամիլտոն Բերջես
- Ֆորեստ ՈՒիտակեր-բժիշկ Ջեյմս Ֆարմեր
- Ջինա Րավերա-Րուտ Տոլսոն
- Ջոն Խյորդ-ոստիկանապետ Դոզեր
- Կիմբերլի Էլիզ-Պերլ Ֆարմեր
- Դեվին Ա. Տայլեր-Խելեն Ֆարմեր
Պատմական նախատրամադրվածությունԽմբագրել
Կինոնկարը արտացոլում է Տեխասի սոցիալական վիճակը Մեծ Դեպրեսիայի ժամանակաշրջանում, երբ սևամորթները ապրում էին ամենօրյա վիրավորանքների և նվաստացումների մեջ։ Ֆիլմի գլխավոր հերոս Ջեյմս Ֆարմերը դպրոցը ավարտելուց 14 տարի հետո ներգրավում է Ուիլի քոլեջի խմբում։ Համաձայն տեխհասյան «Houston Chronicle» թերթի խմբի մասնակից Սամանտա Բուկի կերպարը հիմնված է Հենրիետտա Բելլ ՈՒելսի անձի վրա։ Նա միակ կինն էր ՈՒիլի քոլեջի բանավիճողների մեջ, երբ նրանք մասնակցեցին ԱՄՆ-ում կայացած միջռասայական թեմայով բանավեճին։ Ավգուստինո Բլաժեննովի հայտնի մեջբերումը` «Անարդար օրենքը ընդհանրապես չի համարվում օրենք» առանցքային է համարվում ամբողջ ֆիլմի համար, այն նույնիսկ օգտագործվում է մի քանի բանավեճերի ժամանակ։ Եվս մեկ կարևոր մեջբերում մի քանի անգամ կրկնվում է կախված համատեքստի փոփոխություններից։ «Դու անում ես այն ինչ անում ես, այն պատճառով, որ մենք կարողանանք անել այն ինչը ուզում ենք անել»։ Այս մեջբերումը ֆիլմում օգտագործում է միայն Ջեյմս Ֆարմերը։
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
- 2007 թվական- «Արտահայտվելու ազատությունը» մրցանակը Ազգային կինոքննադատների կողմից` ԱՄՆ
- 2008 թվական-«Սուրբ Քրիստաֆորի» մրցանակ, «գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում
- 2008 թվական- Ստենլի Կրամերի անվան մրցանակ` ԱՄՆ-ի պրոդյուսերներ կողմից
- 2008 թվական- NAACP Image Award-ի 4 մրցանակ. լավագույն ֆիլմ, լավագույն դերասան (Դենզել Վաշինգտոն), լավագույն դերասանուհի (Ջերի Սմոլետտ), երկրորդ կարգով լավագույն դերասան (Դենզել ՈԻիակեր)
- 2008- «Ոսկե գլոբուս» մրցանակ, որպես լավագույն ֆիլմ-դրամա
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- «Մեծ բանավիճողներ»- Internet Movie Database կայքում
- «http://www.allmovie.com/movie/v394999Մեծ(չաշխատող հղում) բանավիճողներ»- allmoviehttps://ru.wikipedia.org/wiki/AllMovie կայքում
- «http://www.boxofficemojo.com/movies/?id=greatdebaters.htmՄեծ բանվիճողներ»- Box Office Mojo https://ru.wikipedia.org/wiki/Box_Office_MojoBox Office Mojo(չաշխատող հղում) կայքում