Մելիսա Ռաուշ (անգլ.՝ Melissa Ivy Rauch, /rʃ/[1], հունիսի 23, 1980(1980-06-23), Marlboro Township, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի), դերասանուհի, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։ Հայտնի է «Մեծ պայթյունի տեսությունը» սիթքոմում խաղացած Բերնադետ Ռոստենկովսկու դերով (2009-2019)։

Մելիսա Ռաուշ
Ծնվել էհունիսի 23, 1980(1980-06-23) (43 տարեկան)
ԾննդավայրMarlboro Township, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի
ԿրթությունՄերիմաունթ Մանհեթեն քոլեջ (2002) և Marlboro High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կատակերգու, ձայնային դերասանուհի, սցենարիստ և կինոռեժիսոր
Ժանրերկատակերգություն
ԸնտրանիԲիգ Բանգ տեսությունը
Ամուսին(ներ)Winston Beigel?

Կենսագրություն

խմբագրել

Մելիսա Ռաուշը ծնվել է ԱՄՆՆյու Ջերսի նահանգի Մալբորո քաղաքում՝ հրեական ընտանիքում։ Մանհեթենի Մերիմաունտ քոլեջի (անգլ.՝ Marymount Manhattan College) շրջանավարտ է՝ դերասանի մասնագիտությամբ։

Կարիերա

խմբագրել

Ուսուցման ընթացքում Մելիսան հայտնի կատակերգական դերասանուհի էր Մանհեթենում։ Նյու Յորքում նկարահանվել է «Ջենա Բուշի միսս կրթություն» (անգլ.՝ The Miss Education of Jenna Bush) շոույում, որտեղ խաղացել է ԱՄՆ նախկին նախագահի դստեր դերը։ 2009 թվականին Մելիսան նկարահանվել է «Մեծ պայթյունի տեսությունը» սիթքոմում, որտեղ խաղացել է Բերնադետ Ռոստենկովսկու դերը։ Սերիալի չորրորդ եթերաշրջանի սկզբից (2010) սկսել է հայտնվել պարբերաբար։

Մելիսա Ռաուշը մասնակցել է VH1 հեռուստաալիքի «Best Week Ever» հեռուստաշոուին։ Բացի այդ, Մելիսան մասնակցել է ավստրալիական «Kath & Kim» հեռուստաշոուի ամերիկյան ռեմեյքին։ Նկարահանվել է նաև «Օֆիս», «Wright v Wrong», «Կեղտոտ թաց փողեր», «Իրական արյուն» նախագծերում և «Սիրում եմ քեզ, երիտասարդ» ֆիլմում[2]։

Մելիսան Քեյսի Ուիլսոնի, Ջուն Դայան Ռաֆայելի, Ջեսիկա Սենտ Քլերի և Դանիել Շնայդերի հետ նկարահանվել է «The Realest Real Housewives» շոույում։ 2011 թվականի հունվարից շոուն թողարկվել է ամիսը մեկ անգամ «Upright Citizens Brigade Theater» իմպրովիզացիայի թատրոնում[3];

2015 թվականին նրա մասնակցությամբ լույս է տեսել «Բրոնզ» ֆիլմը, որտեղ խաղացել է մարմնամարզիկի դեր։

Անձնական կյանք

խմբագրել

2009 թվականի հոկտեմբերի 10-ից Ռաուշը ամուսնացել է սցենարիստ Ուինսթոն Ռաուշի հետ (ի ծնե Բայգել)։ Զույգն ունի երկու երեխա՝ դուստրը՝ Սեյդի Ռաուշը[4] և որդին՝ Բրուքս Ռաուշը[5]։

Ընտրյալ ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ֆ Սիրում եմ քեզ, երիտասարդ I Love You, Man Սիդնիի վրա գոռացող վազող կինը
2009-2019 ս Մեծ պայթյունի տեսությունը The Big Bang Theory Բժիշկ Բեռնադետ Ռոստենկովսկի-Վոլովից
2010 ս Օֆիս The Office Քեթի
2010 ս Իրական արյուն True Blood) Թիզի
2015 մս Արքայադուստր Սոֆիա Ֆրանսին
2016 մֆ Սառցե դարաշրջան։ Բախումը անխուսափելի է Ice Age Վոր Սվետա
2017 մս Աստղային Արքայադուստրը և չար ուժերը Star vs. the Forces of Evil Երեխա
2017 մֆ Բեթմեն և Հարլի Քուին Batman and Harley Quinn Հարլի Քվին

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Deerwester, Jayme (2011 թ․ նոյեմբերի 17). «Mayim Bialik and Melissa Rauch Five Questions». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  2. «PROFILES IN PANELISM: Melissa Rauch». Bestweekever.tv. 2008 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 16-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  3. The Realest Real Housewives at UCB: A Celebration of the Best Show Ever
  4. Melissa Rauch Welcomes Daughter Sadie
  5. Big Bang Theory Star Melissa Rauch Welcomes Son Brooks — and Reveals She Gave Birth Alone
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիսա Ռաուշ» հոդվածին։