Աստղային Արքայադուստրը և չար ուժերը

«Աստղային Արքայադուստրը և չար ուժերը» (անգլ.՝ Star vs. The Forces Of Evil), ամերիկյան անիմացիոն մուլտսերիալ ստեղծված Disney Television Animation ստուդիայի կողմից։ Մուլտֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2015 թվականի հունվարի 18-ին Դիսնեյ հեռուստաալիքով։ Առաջին եթերաշրջանի առաջին սերիայի ցուցադրությունից անմիջապես հետո շարքը երկարաձգվեց երկրորդ եթերաշրջանով։ 2016 թվականի մարտի 4-ին երկարաձգվեց երրորդ եթերաշրջանով[3], իսկ 2017 թվականի փետրվարի 28-ին չորրորդ եթերաշրջանով, որն էլ ավարտեց գլխավոր հերոսների պատմությունը[4]։

Աստղային Արքայադուստրը և չար ուժերը
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ և ֆենթզի հեռուստասերիալ
ՍտեղծողDaron Nefcy?
ՁայնագրումEden Sher?[1], Adam McArthur?, Ջոզեֆ Բենետ[1], Գրեյ Դելայլ[1], Ֆրեդ Թաթասքիոր[1], Ալան Թյուդիք[1], Նեյթ Թորենս[1], Նիա Վարդալոս[1], Ջենի Սլեյթ[1], Ռոբ Փոլսեն[1], Նիկ Սվարդսոն[1], Մինե Նոջի[1], Մորիս Լամարշ[1], Eddie Deezen?[1], Ջոն Հիդեր[1], Բրայան Պոսեն[1], Rider Strong?[1], Էրիկ Բաուզա[1] և Լարիսա Բրոխման
ԿերպարներStar Butterfly?
Պատմվածքի վայրMewni?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[2]
ՀեռուստաալիքDisney XD և Disney Channel
Եթերաշրջաններ4
Սերիաների քանակ77
ԸնկերությունDisney Television Animation և Disney XD
Էկրաններին է
մայիսի 19, 2019
Սերիայի տևողություն22 րոպե
disneyxd.disney.com/star-vs-the-forces-of-evil(անգլ.)

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է երիտասարդ արքայադուստր՝ Աստղ Բաթերֆլայի մասին, ով ապրում է այլ իրականությունում։ 14 տարեկանում նա ժառանգում է իրենց ընտանեկան կախարդական փայտիկը և գրեթե ավերում է իր հայրենի քաղաքը կախարդության միջոցով։ Ծնողներն ուղարկում են նրան մեկ այլ հարթություն՝ Երկիր մոլորակ վերադաստիարակման։ Երկիր մոլորակի վրա Աստղի ծնողները (թագուհին և թագավորը) մեծ գումար են վճարում, աղջկան ամերիկյան ավագ դպրոց ընդունելու համար։ Հենց այստեղ էլ արքայադուստրը ծանոթանում է Մարկո Դիազի և նրա ընտանիքի հետ։ Բոլոր դասընկերներն ու ընկերները Մարկոյին հանգիստ տղա են համարում, սակայն Մարկոն պնդում է, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Սկզբում Մՙարկոն և Աստղը ընդհանուր լեզու չեն գտնում տանը առաջացած անկարգությունների պատճառով, բայց հետո Մարկոն հասկանում է, որ հենց այս աղջկա հետ են նրան սպասում տարբեր արկածներ։

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Աստղ Բաթերֆլայ (անգլ.՝ Star Butterfly), անիմացիոն շարքի գլխավոր հերոսուհին է։ Մյունի անունով հարթությունում ապրող պատանի արքայադուստրը, որպես պատիժ ուղարկվում է երկիր և ապրում այնտեղ Դիազների ընտանիքում։ Ժամանակի ընթացքում նա դառնում է ավելի հավաքված և լուրջ։ Բազմաթիվ արկածներից հետո արքայադուստրը հետ է վերադառնում Մյունի։ 3-րդ եթերաշրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Աստղը իմանում է, որ կախարդական փայտիկն իրականում պատկանում է ոչ թե իրեն, այլ կրիստալում բանտարկված թագուհի Էքլիպսային, որն անարդարացիորեն գահընկեց էր արվել։ 4-րդ եթերաշրջանում Աստղ Բաթերֆլայը սովորում է կառավարել կախարդանքն առանց կախարդական փայտիկի։
  • Մարկո Ուբալդո Դիազ (անգլ.՝ Marco Ubaldo Diaz), մուլտսերիալի երկրորդ գլխավոր հերոսը։ Մարկոն երկրում և այլ աշխարհներում հանդիսանում է արքայադուստր Աստղի լավագույն ընկերը (հետագայում նաև Արքայադստեր անձնական զինակիրը)։ Օգնում է Աստղին հարմարվել երկրի կյանքին և պաշտպանում նրան։ Նա զբաղվում է կարատեով (ունի կանաչ, իսկ ավելի ուշ՝ կարմիր գոտի), ինչն էլ նրան օգնում է պայքարել հրեշների դեմ։ Մյունի թագավորությունում հրեշների դեմ մարտում գլխավորում է մարտիկների փոքրիկ ջոկատ՝ «դժոխային յոթնյակը»։ 4-րդ եթերաշրջանի վերջին սերիայում դառնում է թագավորական կախարդական փայտիկի վերջին տիրակալը, սակայն մոգության ոչնչացումից հետո փայտիկն անհետանում է։

Արտադրություն խմբագրել

Անիմացիոն շարքի գաղափարը ծնվել է դեռ 2008 թվականին։ Մուլտսերիալի առաջին տարբերակում սյուժեի գլխավոր հերոսները ոչ թե ընկերներ էին, այլ հակառակորդներ։ Հեղինակի խոսքով սերիալի ձևաչափը մշակվել է յոթ տարի շարունակ։ Մուլտֆիլմի արտաքին տեսքի վրա ազդել են նաև Սքոթ Պիլիգրիմի կոմիքսները[5]։ Ստեղծողները նշում են նաև սերիալի տարբերակիչ առանձնահատկությունները։ Ի տարբերություն այս ժանրի այլ կերպարների հերոսուհին չի փրկում մարդկանց չարիքից և չի թաքցնում իր կախարդական ունակությունները[6]։ Մուլտֆիլմի գաղտնազերծումն ու դիզայնը կատարվել են Լոս Անջելեսում։ Մուլտֆիլմի արտադրության նախապատրաստումից հետո առաջին եթերաշրջանն արտադրվել է Օտտավայում և Կանադայում՝ «Mercury Filmworks» ընկերությունում, որտեղ ստեղծվել է նաև Միկի Մաուսի անիմացիոն շարքը։ Երկրորդ և հետագա եթերաշրջաններն արտադրվել են Հարավային Կորեայում՝ «Rough Draft Studios» ընկերությունում։ Սաունդթրեքի հեղինակը և կատարողն է Բրեդ Բրիկը, ով նաև աշխատել է «Գրավիտի Ֆոլս» մուլտսերիալի սաունդթրեքի վրա[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Fernsehserien.de (գերմ.)
  3. McClendon, Lamarco (2016 թ․ մայիսի 26). «'Big Bang Theory' Stars to Guest on Disney XD's 'Star vs. the Forces of Evil'». Variety. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  4. Nordyke, Kimberly (2017 թ․ փետրվարի 28). «Disney XD Renews Al Yankovic's 'Milo Murphy's Law,' Eden Sher's 'Star vs. The Forces of Evil' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  5. «How Comic-Con Helped Create Fans for Disney XD's Star vs. The Forces of Evil Six Months Before Its First Episode Airs - Jim Hill». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  6. Rutherford, Kristen (2015 թ․ մարտի 26). «Interview: Daron Nefcy of Disney's Star vs. the Forces of Evil». Nerdist. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  7. Lucas Siegel. «Get a Little Weird and Wild with Daron Nefcy's Star Vs. The Forces Of Evil on Disney XD». Comicbook.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.