Մելեքխանըմ Էյուբովա (ադրբ.՝ Mələkxanım Əyyubova, նոյեմբերի 5, 1962(1962-11-05), Շամախի, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանցի խանենդե, մուղամի կատարող, Ադրբեջանի ժողովրդական արտիստ[1][2]։

Մելեքխանըմ Էյուբովա
Բնօրինակ անունադրբ.՝ Mələkxanım Məzahir qızı Əyyubova
Ծնվել էնոյեմբերի 5, 1962(1962-11-05) (61 տարեկան)
Շամախի, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ադրբեջան
Ժանրերմուղամ
Մասնագիտություներգչուհի և Խանենդե
Գործիքներդաֆ և վոկալ
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
Պարգևներ
Ադրբեջանի ժողովրդական արտիստ, Ադրբեջանի վաստակավոր արտիստ և Honorary Diploma of President of Azerbaijan Republic
Կայքmelekxanim.com

Կենսագրություն խմբագրել

Մելեքխանըմ Էյուբովան ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 5-ին Շամախիում։ 1969-1979 թվականներին սովորել է Բաքվի թիվ 155 միջնակարգ դպրոցում։ Ավարտել է 5-ամյա երաժշտական դպրոցը ՝ ակորդեոն մասնագիտությամբ։ Նա եղել է Ա. Ջավանշիրովի ղեկավարած մանկական երգչախմբի մենակատար[3]։

1979-1984 թվականներին սովորել է Մ.Ալիևի անվան Ադրբեջանի պետական արվեստի համալսարանի «Երաժշտական կատակերգության դերասանական» ֆակուլտետում։ 1980-1985 թվականներին եղել է «Ժառանգություն» ժողովրդական անսամբլի, իսկ 1985 թվականից ՝ Ադրբեջանի Պետական հեռուստառադիոընկերության Ս.Ռուստամովի անվան ժողովրդական գործիքների նվագախմբի մենակատար։

Նա համերգներով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում ՝ ԱՄՆ, Գերմանիա, Ավստրալիա, Ֆրանսիա, Թուրքիա, Ռումինիա, Բելառուս, Լատվիա, Շվեդիա, Իրաք, Նիդեռլանդներ, Բելգիա, Ռուսաստան և այլն[4]։

1995 թվականին նա Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում խաղացել է Լեյլիի դերը Ուզեիր Հաջիբեկովի «Լեյլի և Մաջնուն» օպերայում։

Նա ավելի քան 10 տարի աշխատում է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանում որպես դոցենտ։

Նրան շնորհվել է Ադրբեջանի վաստակավոր և ժողովրդական արտիստի կոչում։

Ծանոթագրություններ խմբագրել