Մեթյու Մաքենդրի Լանթեր
Մեթյու Մաքենդրի (Մեթ) Լանթեր (անգլ.՝ Matthew Mackendree "Matt" Lanter, ապրիլի 1, 1983, Մասիլոն, Սթարք գավառ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Մեթյու Մաքենդրի Լանթեր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Մասիլոն, Սթարք գավառ, Օհայո, ԱՄՆ |
Կրթություն | Ջորջիայի համալսարան և Collins Hill High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան, մոդել և կինոդերասան |
Վաղ կյանք և կրթություն
խմբագրելԼանթերը ծնվել է Օհայո նահանգում, Ջոզեֆ «Ջո» Լանթերի և Ջենի «Ջեն» Բյորսոնի ընտանիքում։ Մայրական կողմից ունի լեհական ծագում, հայրական կողմից՝ շոտլանդական, անգլիական և գերմանական։ Դերասանը նաև ունի քույր՝ Քառա ԴԵյ անունով, որն ուսուցչուհի է Հյուսիսային Կարոլինայում։ Նրա ընտանիքը 1991 թվականին տեղափոխվել է Ատլանտա, Ջորջիա նահանգ, երբ տղան ընդամենը 8 տարեկան էր։ Երբ նա սովորում էր «Collins Hill» ավագ դպրոցում նրա ծնողներն ամուսնալուծվեցին։ Դերասանն ավարտել է դպրոցը 2001 թվականին։ Հետաքրքրվել է բեյսբոլով, ֆուտբոլով, բասկետբոլով, մարմնամարզությամբ և գոլֆով։ Ընդնունվել է Ջորջիայի համալսարան, սովորելով սպորտի բիզնես վարելու հիմունքներ բաժնում, սակայն շուտով սկսում է հետաքրքրվել կինոյով և հեռուստատեսությամբ և սկսում է սովորել դերասանական գործ։ Շուտով նա՝ թողնելով համալսարանը, մեկնում է Լոս Անջելես, որտեղ կարճ ժամանակով աշխատել է մոդել։
Գործունեություն
խմբագրելՎաղ գործունեություն
խմբագրել2004 թվականին «Bravo» ալիքում մասնակցել է «Տղամարդկանց որս՝ գտնել Ամերիկայի ամենագեղեցիկ տղա մոդելին» ռեալիթի շոուին, սակայն չզբաղեցրեց առաջին հորիզոնականը, քսան մասնակիցներից Մեթյուն շոուից դուրս մնաց 19-րդը։
Մի քանի շաբաթ անց Կալիֆորնիա մեկնելուց հետո, Լանթերը ստանում է Նիկայի դերը՝ «Փոինթ Փլեզնթ» երիտասարդական դրամայում։ Դերասանը կատարեց գլխավոր դերերից մեկը՝ առաջին և միակ շրջանում։ Այնուհետև նա հայտնվեց Grey's Anatomy, «Ութ պարզ կանոն», «Մեծ սեր», Հերոսները շոուներում։
2005 թվականի ապրիլին «ABC» ալիքում ստացավ դեր՝ «Կին նախագահ» քաղաքական դրամայում, Դարթ Վեյդերի և Դոնալդ Սազարլենդի հետ գլխավոր դերում։ 2005 թվականի սեպտեմբերի 27-ին սերիալը լավ մեկնարկ ունեցավ, սակայն 2006 թվականի հուլիսի 14-ին փակվել է՝ ցածր վարկանիշի պատճառով։
«Աստղային պայքարներ»
խմբագրել2006 թվականի դեկտեմբերին ստացավ Դարթ Վեյդերի դերը «Warner Bros.» գործակալության «Աստղային պայքարներ․ Կալոնի պատերազմները» մուլտֆիլմում։ Ֆիլմը վաճառքի է դուրս եկել 2008 թվականի օգոստոսի 15-ին և հիմնականմում ստացել է, բացասական գնահատականներ, բայց հավաքել է բավականին մեծ գանձարկղ՝ 69 182 844 դոլլար։ Նաև «սպին օֆ»-ում հնչունավորել է Էնեկանին՝ «Աստղային պայքարներ․ Կալոնի պատերազմները» սերիալից, Պրեմիերան կայացել է Cartoon Network ալիքով՝ 2008 թվականի հոկտեմբերի 3-ին։ Սերիալի նկարահանումները շարունակվում են։ Նաև հնչունավորել է մի քանի համակարգչային խաղի սերիաների հերոսների։ Ֆիլմի չորրորդ սեզենը մերկնարկվեց 2011 թվականի սեպտեմբերին, իսկ հինգերորդը՝ 2012 թվականի սեպտեմբերի 29-ին։ 2012 թվականի օգոստոսի 24-ին՝ «Orlando Fl» սերիալի պրեմիերայում, «Celebration VI» միջոցառման ժամանակ, դերասանը հայտնվեց իր գործընկերներ՝ Սեմոն Ուիտվերի, Ջեյմս Արնոլդ Թեյլորի, Բրեդլի Բեյքերմանի և Էշլի Էքստելնի հետ, ինչպես նաև Դեյվ Ֆիլոնիի հետ։
«90210․ Նոր սերունդ»
խմբագրել2009 թվականին, The CW ալիքի «90210․ Նոր սերունդ» շոուի առաջին մասի կեսից, Մեթը ստացավ խնդիրներով դեռահաս Լիամա Քուրտաի դերը, որը Նաոմի Քլարկի համար դառնում է սիրելի հետաքրքրություն։ Սակայն, նրա քրոջ ինտրիգների պատճառով, երիտասարդը խոչընդոտ է հանդիսանում Նաոմի և Էննի Ուիլսոնի ընկերությունան միջև։ Երկրորդ մասում դերասանը մտավ սերիալի հիմնական կազմի մեջ, որտեղ նկարահանվել է մինչև 2012 թվականի հոկտեմբերի 8-ը, քանի որ սերիալը փակվել էր։
Այլ ծրագրեր
խմբագրել2008 թվականին «Ոսկյա սառույց 3․ Հանդիպելու երազանք» հեռուստատեսային մելոդրամայում խաղացել է Զակա Քոնրոյաի գլխավոր դերը՝ դերասանուհի Ֆրանցիեյ Ալմենդարեզի հետ։ 2008 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ «Lionsgate» կատակերգությունում Լանթերը խաղալու է գլխավոր հերոս Ուիլի դերը․ «Անհավանական բլոկբաստեր», որի համար սցենար գրել են Ջեյսոն Ֆրիգբերդը և Ահարոն Ցելցերը, ավելի վաղ աշխատելով «Շատ էպիկական ֆիլմ»-ի և «Ծանոթություն մարզիկների հետ»-ի պատկերների հետ, նրանք նույնպես դարձան ֆիլմի ռեժիսորներ։ Այլ դերերում խաղացել են Քիմ Քարդաշյանը, Վենասա Մինոլոն և Քարմեն Էլեկտրան։ Ֆիլմը վաճառքի է դուրս եկել 2008 թվականի օգոստոսի 29-ին և խիստ քննադատվել է, հավաքել է 3 միլիոն դոլլար, ինչպես նաև ստացել է «Ոսկյա ազնվամորի» անտի պրեմիյուում 6 անվանակարգ։
2008 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Մեթը խաղալու է 1983 թվականի, «Summit Entertainment» գործակալության «Ճիչ հանրակացարանում» վերափոխված ֆիլմում[1]։ Գշխավոր դերերը կատարել են Բրայանա Էվագանը, Լեա Փայփսը և Րումեր Ուիլիսը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 11-ին։ 2010 թվականի մարտին «20th Century Fox» ստուդիայում դերասանը կրկին նկարահանվեց Ֆրիդբերգի և Զելցերի «Վամտիրային ներծծու» ծաղրերգական կատակերգությունում։ Նա խաղացել էր Էդվարդ Սալենի դերը, Էդվարդ Քալենայի խաղրերգական «Սումերկի» վամպիրային սագայից[2]։ Ֆիլմը վաճառքի է հանվել 2010 թվականի օգոստոսի 18-ին։
2009 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Լենթերը ստացել է Ջեյսոն Բաբերի դերը «Սենյակի հարևանուհին» թրիլլերում՝ Մինկա Կելիի և Լեյտոն Միստրի հետ[3], նկարահանումները սկսվել են 2009 թվականից։ Նախատեսվում էր, որ կինոնկարը վաճառքի դուրս կգա 2010 թվականի հոկտեմբերին, սակայն պրեմիերան տեղափոխմեց 2010 թվականի սեպտեմբերի 17։ Այնուամենայնիվ, ֆիլմը թողարկվեց 2011 թվականի փետրվարի 4-ին։ Բացի դրանից, դերացանը նկարահանվել է «Բոլորը ստում են» և «Հնարավոր են տեղումներ» ֆիլմերում[4]։ Նաև «Կատարելագործված Սարդ-Մարդը» մուլտֆիլմում հնչունավորել է Հարի Օզբորնին և Ֆլեշ Թոմսոնին, որի պրեմիերան եղել է 2012 թվականի ապրիլի 1-ին[4]։ Բացի դրանից, Լենթերը հնչունավորել է «Փերիներ. Ձմեռային անտառի առեղծվածը» մուլտֆիլմի Սլեդային, որի պրեմիերան եղել է 2012 թվականի հոկտեմբերին։
Անձնական կյանք
խմբագրել- Աղջիկը՝ Մաքինլի Ֆեիր Լենթեր (ծնվել է 2017 թվականի դեկտեմբերի 30-ին)[7]
Ֆիլմագրություն
խմբագրելԿինո
խմբագրելՏարի | Անվանումը հայերեն | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2004 | Բոբի Ջոնս․ Հարվածի հանճարը | Bobby Jones: Stroke Of Genius | մականով տղա | |
2008 | Զինվորական խաղ 2․ Մահվան ծածկագիր | WarGames: The Dead Code | Ուիլ Ֆարմետ | Direct-to-video |
2008 | Աստղային պայքարներ․ Կալոնի պատերազմներ | Star Wars: The Clone Wars | Էնաքին Սքայուքեր | հնչունային |
2008 | Անիրական բլոկբաստեր | Disaster Movie | Ուիլ | |
2009 | Ճիչ հանրակացարանում | Sorority Row | Քայլ Թայսոն | |
2010 | Վամտիրային ներծծում | Vampires Suck | Էդվարդ Սելելն | |
2011 | Երկրպագու | Fanboy | Բեն | կարճամետրաժ կինոնկար |
2011 | Սենյակի հարևանուհին | The Roommate | Ջեյսոն Ուեբեր | |
2012 | Փերիներ. Ձմեռային անտառի առեղծվածը | Tinker Bell: A Winter Story | Սլեդ | կինո |
2013 | Բոլորը ստում են | Liars All | Մայք | գլխավոր դեր |
2016 | Հածանավ | USS Indianapolis: Men of Courage | Բրայան Սմիտուիկ գլխավոր պետ | |
2016 | Հնարավոր են տեղումներ | A Chance Of Rain | Էրիկ | |
2017 | Կատարյալ ձայն 3 | Pitch Perfect 3 | Չիկագո |
Հեռուստահաղորդումներ
խմբագրելՏարի | Անվանումը հայերեն | Անվանումը անգլերեն | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2005 | Ութ հասարակ կանոն | 8 Simple Rules | Բրենդոն | 1 գործողություն |
2005 | Փոյնթ Փլեզնթ | Point Pleasant | Նիկ | 3 գործողություն |
2006 | Մեծ սեր | Big Love | Գիբսոն | 1 գործողություն |
2006 | Կին նախագահ | Commander In Chief | Հորաս Քելլովեյ | 18 գործողություն |
2006 | Հերոսներ | Heroes | Բրոդի Միտչոն | 5 գործողություն |
2006 | Շնաձուկ | Shark | Էդի Լինդեն | 3 գործողություն |
2007 | C.S.I.․ Հանցագործության վայր | CSI: Crime Scene Investigation | Ռայն Լանսկո | 1 գործողություն |
2007 | Զենքը Ջուդիի ձեռքում | Judy’s Got A Gun | Այսեկ Փրենթիս | TV ֆիլմ |
2007 | Գործակալ Մոնկ | Monk | Քլեյ Բրաջես | 1 գործողություն |
2007 | Անատոմիայի քմահաճույք | Grey’s Anatomy | Ադամ Սինգեր | 1 գործողություն |
2008 | Ոսկյա սառույց 3։ Հանդիպելու երազանք | The Cutting Edge 3: Chasing The Dream | Զակ Քանրոյ | TV ֆիլմ |
2008 | Կյանքը ինչպես դատավճիռ | Life | Պատրիկ Բրիջեր | 1 գործողություն |
2008 | Կազնիներ | The Oaks | Մայք | Առաջին գործողություն |
2008-2015 | Աստղային պայքարներ․ Կալոնի պատերազմներ | Star Wars: The Clone Wars | Էնակին Սկայուոկեռ | 96 գործողություններ |
2009-2013 | 90210․ Նոր սերունդ | 90210 | Լիամ Քուրտ | 98 գործողություններ |
2012 | Նյարդային նարինջի չափազանց ֆրուկտոզային արկածները | The High Fructose Adventures Of Annoying Orange | Մեթ | 1 գործողություն |
2012 | Սկուբի դու․ Առեխծվածային կարպարացիա | Scooby-Doo! Mystery Incorporated | Բեյլոր Հենթեր | 3 գործողություն |
2012-2017 | Կատարելագործված Սարդ-Մարդը | Ultimate Spider-Man | Ֆլեշ Թոմփսոն / Հարի Օզբորն / Կոգոտ / Վեն | 46 գործողություններ |
2014 | Անբախտներ | Star-Crossed | Ռոման | 13 գործողություններ |
2016-2018 | Ժամանակի ընթացքում | Timeless | Ուայատ Լոգան | 26 գործողություններ |
Տեսախաղեր
խմբագրելՏարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2008 | Star Wars: The Clone Wars — Lightsaber Duels | Էնակին Սկայուոկեր |
2008 | Star Wars: The Clone Wars — Jedi Alliance | Էնակին Սկայուոկեր |
2009 | Star Wars: The Clone Wars – Republic Heroes | Էնակին Սկայուոկեր |
2011 | Lego Star Wars III: The Clone Wars | Էնակին Սկայուոկեր |
2011 | Star Wars: The Old Republic | Էնակին Սկայուոկեր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ We're Crushing On 90210's Matt Lanter! July 15, 2009 at 4:12:00
- ↑ '90210's' Matt Lanter Spoofs 'Twilight' Films In 'Vampires Suck'
- ↑ «Kelly, Michalka & Lanter Join Roommate — Source: The Hollywood Reporter. May 8, 2009». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 4,0 4,1 «Star of TV show 90210 Matt Lanter reveals all». heatworld.com. 2012 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Sorry ladies! 90210 hunk Matt Lanter gets engaged to his long-term lover on romantic Paris trip». Daily Mail. London.
- ↑ «Matt Lanter Marries Angela Stacy!». usmagazine.com. 2013 թ․ հունիսի 15. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Matt Lanter and Wife Angela Welcome Daughter MacKenlee Faire». People. 2018 թ․ հունվարի 5. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Մաքենդրի Լանթեր» հոդվածին։ |