Մաքս Ֆակտոր
Մաքս Ֆակտոր, իսկական անունը Մաքսիմիլիան Աբրամովիչ Ֆակտորովիչ (անգլ.՝ Max Factor, սեպտեմբերի 15, 1872[1] կամ սեպտեմբերի 15, 1877[2], Զդունյան-Վոլյա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1938[3], Բևերլի Հիլզ, ԱՄՆ), Ռուսական կայսրությունից գաղթած հրեական ծագմամբ ամերիկացի գործարար։ «Max Factor» ընկերության հիմնադիր։
Մաքս Ֆակտոր լեհ.՝ Maksymilian Faktorowicz | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1872[1] կամ սեպտեմբերի 15, 1877[2] |
Ծննդավայր | Զդունյան-Վոլյա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 30, 1938[3] |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, ԱՄՆ |
Գերեզման | Hillside Memorial Park |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | քիմիկոս, ձեռնարկատեր, դիմահարդար, գիտնական, գյուտարար և գործարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Max Factor, Jr.? և Louis Factor? |
Կայք | maxfactor.com |
Max Factor Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄաքսիմիլիան Ֆակտորովիչը Լեհաստանի հրեա է, որը ծնվել է Լոձում աշխատող աշխատավոր ընտանիքում։ Նա յոթ տարեկանում թատրոնում կոնֆետ է վաճառել, ութ տարեկանում աշխատել է դեղատանը, ինը տարեկանում դարձել է կեղծամ պատրաստող ենթավարպետ, տասներեքում՝ բեռլինցի հայտնի վարսավիրի աշակերտ է եղել։ 14 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա և աշխատել է Մեծ թատրոնում՝ որպես գրիմարարի օգնական։ Թատրոնում ձեռք բերված հմտությունները Ֆակտորին հետագայում շատ են օգնել։
Ֆակտորովիչը պարտադիր զինվորական ծառայության է անցել ռուսական բանակում, զորացրումից հետո 1895 թվականին Ռյազանում բացել է իր սեփական խանութը, որտեղ վաճառել է իր կողմից պատրաստած կարմրաներկ, քսուքներ, օծանելիք և կեղծամներ։ Տունը, որտեղ գտնվել է նրա առաջին խանութը, պահպանվել է․ այն գտնվում է Ռյազան քաղաքում՝ Սաբորնի փողոց, տուն 48։
Մի անգամ Ռյազանում թատերական խումբ է ժամանել և մի քանի շաբաթ անց լեհաստանցի հրեայի արտադրանքն արդեն ճանաչում էին արքունիքում։
|
Ավելի ուշ նա տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աշխատել է Օպերային թատրոնում, զբաղվել է բեմական հագուստի մոդելավորմամբ և դիմահարդարումով։ Մասք Ֆակտորի դիմահարդարած դերասանները խաղացել են Նիկոլայ II-ի և շուտով դիմահարդարի անունը լայն ճանաչում է գտնում արիստոկրատների շրջանում։ Մի քանի տարի նա աշխատել է ռուսական արքունիքի կայսրական թատրոնում որպես կոսմետիկայի մասնագետ[4]։
1904 թվականին ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ[4]։ Հիմնադրել է «Max Factor» ընկերությունը։
Մահացել է 65 տարեկանում՝ Բևեռլի Հիլզում։
Նրան անվանում են «ժամանակակից կոսմետիկայի հայր»[5][6]։ Մաքս Ֆակտորի մահից հետո՝ 1938 թվականին, նրա գործը շարունակել է որդին՝ Ֆրենկը, որը փոխել է անունը՝ անվանվելով Մաքս Ֆակտոր կրտսեր։
Հիշատակը
խմբագրել- Մաքս Ֆակտորի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղ է տեղադրվել։
- Հոլիվուդի այն շենքում, որտեղ աշխատել է Մաքս Ֆակտորը, բացվել է թանգարան։ Այսօր այդ թանգարանում նրան է նվիրված մի առանձին ցուցահանդես[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #130503673 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 3,2 Nepa F. L. Factor, Max (1872?–30 August 1938), cosmetics expert and executive // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1002191
- ↑ 4,0 4,1 4,2 «Hollywood Museum website».
- ↑ Moja_Polska. «Max Factor: его называют "отцом современной косметики". Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
- ↑ masterok (2013 թ․ նոյեմբերի 30). «Максимилиан Факторович (он же Max Factor) - отец современной косметики». Мастерок.жж.рф. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Ֆակտոր» հոդվածին։ |