Մարտ (նկար, Լևիտան)

Իսահակ Լևիտանի նկարը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտ (այլ կիրառումներ)

Մարտ (ռուս.՝ Март), ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի (ռուս.՝ Исаак Левитан, 1860-1900) բնանկարը՝ ստեղծված 1895 թվականին[2]։ Պահվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ. 1489)։ Նկարի չափերը՝ 60 × 75 սմ[3][4]։

Մարտ
ռուս.՝ Март
տեսակգեղանկար
նկարիչԻսահակ Լևիտան
տարի1895
բարձրություն60
լայնություն75
ժանրբնանկար
նյություղաներկ, կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ[1]
կայք
Ծանոթագրություններ
 March by Isaac Levitan Վիքիպահեստում

Նկարն ստեղծվել է 1895 թվականի մարտին, երբ Լևիտանն ապրում էր Տվերի նահանգում՝ Գորկա կալվածքում։ Կտավը հանրությանն է ներկայացվել 1896 թվականի ցուցահանդեսում, և նույն թվականին այն գնել է Պավել Տրետյակովը[3]։

«Մարտ» նկարը համարվում է բնանկարի ամենահայտնի ու ամենավառ օրինակը Լևիտանի ստեղծագործական ժառանգության մեջ[5]։ Այն նաև նկարչի արվեստի վրա իմպրեսիոնիզմի ունեցած ազդեցության օրինակ է[6]։

Այս կենսահաստատ բնանկարը, որում պատկերված են ձյուն, գարնանային երկինք ու ծառեր, համարվում է «հայտնագործություն ռուսական բնանկարային գեղանկարչության մեջ»։ Հետագայում այդ մոտիվը մեծ տարածում է գտել 20-րդ դարի ռուս շատ նկարիչների շրջանում, որոնցից են Իգոր Գրաբարը, Կոնստանտին Յուոնը և այլք[7][8]։

Պատմություն

խմբագրել

1894-1895 թվականներին Լևիտանն ապրել է Գորկա դաստակերտում, որ գտնվում էր Տվերի նահանգի Վիշնեվոլոցկի գավառում՝ Օստրովնո գյուղից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա (ներկայում՝ Ռուսաստանի Տվերի մարզ Ուդոմելսկի շրջանում)։ Դաստակերտը պատկանում էր գաղտնի խորհրդական Իվան Նիկոլաևիչ Տուրչանինովին, և այնտեղ հաճախ էր լինում Աննա Տուրչանինովան իր դուստրերի՝ Վարվարայի, Սոֆյայի ու Աննայի հետ[9][10][11]։ Կալվածքի գլխավոր շինությունը երկհարկանի տուն էր, որն ուներ կիսավերնահարկ և ներկված էր դեղնավուն գույնով։ Հենց այդ շինությունն է պատկերված «Մարտ» կտավում, ինչպես նաև Լևիտանի՝ ավելի վաղ ստեղծված «Աշուն։ Դաստակերտ» (ռուս.՝ «Осень. Усадьба», 1894) նկարում[11], որը ներկայում Օմսկի Մ. Վրուբելի անվան կերպարվեստի մարզային թանգարանի հավաքածուի մի մասն է[12][13]։

 
Աշուն։ Դաստակերտ, Իսահակ Լևիտան (1894)

Լևիտանն Աննա Նիկոլաևնա Տուրչանինովայի հետ ծանոթացել է 1894 թվականի ամռանն Օստրովնոյում, որտեղ ինքը նկարչուհի Սոֆյա Կուվշիննիկովայի հետ հյուրընկալվել էր Ուշակովների կալվածքում։ Լևիտանի ու Տուրչինինովայի միջև սկիզբ է առնում սիրավեպ, ինչի պատճառով նկարիչը գժտվում է Սոֆյա Կուվշիննիկովայի հետ։ Վերջինիս հետ հարաբերությունները խզելով՝ Լևիտանը տեղափոխվում է Գորկա կալվածք և ապրում այնտեղ 1894 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, ապա վերադառնում հաջորդ տարվա վաղ գարնանը[14][15]։ Հատուկ նրա համար կալվածքի տարածքում կառուցվում է երկհարկանի տուն-արվեստանոց, որ տեղակայված էր լճի ափին[11]։

Այդ ժամանակ՝ 1895 թվականի մարտին, ստեղծվում է «Մարտ» կտավը։ Այն ամբողջովին նկարվել է բնօրինակից, առանց նախնական էտյուդների, մի քանի կատարահերթով։ Նկարի ստեղծման ականատեսն է եղել Տուրչանինովների կրտսեր դուստրը՝ Աննան (ում ընտանիքում անվանում էին Լյուլյու), ով նկարչին օգնում էր տանել ներկերի արկղը, լսում էր նրա պատմությունները բնության գեղեցկության մասին և հիանում նրանով, թե ինչպես է ստեղծվում ապագա գլուխգործոցը[16]։

 
Գարուն։ Վերջին ձյունը, Իսահակ Լևիտան (էտյուդ, 1895)

Այդ նույն ժամանակաշրջանում Լևիտանը նկարել է ևս մեկ կտավ՝ «Գարուն։ Վերջին ձյունը» (ռուս.՝ «Весна. Последний снег»), որը հետագայում գտնվել է մոսկվացի մեկենաս Վլադիմիր Շմարովինի հավաքածուում։ Ներկայում նրա գտնվելու վայրն անհայտ է, սակայն պահպանվել է համանուն էտյուդը (25.5 × 33.3 սմ, յուղաներկ, կտավ, Ռուսական պետական թանգարան, ինվ.՝ Ж-4261)[17]:

«Մարտ» նկարը հանրությանն է ներկայացվել Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 24-րդ ցուցահանդեսում, որ կազմակերպվել է 1896-1897 թվականներին Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, ինչպես նաև 1896 թվականին Նիժնի Նովգորոդում տեղի ունեցած Համառուսաստանյան արդյունաբերական ու նկարչական ցուցահանդեսում։ 1896 թվականին նկարը Լևիտանից գնել է Պավել Տրետյակովը[3]։

Գորկա դաստակերտն ավերվել է 20-րդ դարի սկզբի հեղափոխության տարիներին։ 1904 թվականին այրվել է տուն-արվեստանոցը, որտեղ 1890-ական թվականների կեսերին աշխատում էր Լևիտանը։ 1914 թվականին կալվածքը գնել է երկրորդ գիլդիայի առևտրական Ագեյ Ագեյիչ Մարկովը։ Հեղափոխությունից մի քանի տարի անց՝ 1923 թվականի հունիսի, դաստակերտը շենքը ոչնչացվել է հրդեհի հետևանքով (հավանաբար եղել է միտումնավոր հրկիզում)[11]։

Սյուժե և նկարագրություն

խմբագրել

Լևիտանը կտավը նկարել է Գորկա դաստակերտի հետնաբակում, որի գլխավոր շինության պատը երևում է նկարի աջ կողմում[11]։ Մարտյան արևոտ օր է, ձյունն արդեն սկսել է հալվել, երևում են ծառեր ու գյուղական ճանապարհը, որ ձգվում է մինչև սանդղամուտքը, որի մոտ կանգնած է սահնակին լծված ձին[18]։ Դիանկան (այդպես էին կոչում Գորկա կալվածքում եղած ձիուն) կանգնած է բնանկարի կենտրոնում և վերջինիս անբաժանելի մասն է[9][16]։

 
«Մարտ» կտավը Տրետյակովյան պատկերասրահի Լևիտանյան սրահում

Նկարում պատկերված է անցնող ձմռան ու սկսվող գարնան, արևի ջերմության ու սառը ձյան պայքարը։ Դա ընդգծվում է նրանով, որ հետին պլանի սոճիների սև երանգը հակադրվում է նրանց դիմաց գտնվող կաղամախիների վառ, արևի շողերով լուսավորված ճյուղերին, որ կարծես թե ձգվում են դեպի գարնանային արևը[19]։ Մասնավորապես դեպի վեր այս ձգտումը լրացվում է ծառերից մեկի վրա տեղադրված սարյակի բնի՝ չափազանց բարձր դիրքով, ինչն ստեղծում է այնպիսի տպավորություն, թե այն ամրացված է շատ բարակ ճյուղի[18]։

Ձյան երանգները, ծառերի կապույտ ստվերներն ու երկնագույն երկինքն ստեղծում են գեղատեսիլ պատկեր՝ մի մոտիվ, որ հետագայում բազմիցս կրկնվել է ռուս այլ նկարիչների բնանկարներում[20]։ Ըստ Ալեքսեյ Ֆյոդորով-Դավիդովի՝ «Լևիտանից հետ նմանատիպ մոտիվը սիրելի թեմա է դարձել ռուսական բնանկարչության մեջ, որ մեծ տեղ է գրավել Իգոր Գրաբարի, Կոնստանտին Յուոնի և այլոց արվեստում»[7][8]։

Սյուժեով մոտ լինելով Ալեքսեյ Սավրասովի «Սերմնագռավները վերադարձան» հայտնի կտավին (1871, Տրետյակովյան պատկերասրահ)՝ «Մարտ» նկարը նրանից տարբերվում է իր նկարչական արվեստով[21]։ «Մարտ» նկարը այսպես կոչված «լևիտանյան բնանկարի» վառ օրինակ է, որում նույնիսկ նկարած լինելով «բնության հրճվալից վիճակը»՝ նկարչին հաջողվել է նկարում պահպանել ապրումների ու թախծի քնարական երանգը[5]։

Ընդունված է համարել, որ 1895 թվականին ստեղծված «Մարտ» և «Ոսկե աշուն» կտավներում ամենից վառ է արտահայտված իմպրեսիոնիզմի ազդեցությունը նկարչի արվեստի վրա[6]։ Մարտ կտավում առկա է իմպրեսիոնիզմին հատուկ «նյարդայնությունն ու քսելու պաստոզությունը», սական միաժամանակ բացակայում է «իմպրեսիոնիստական պատահականությունը»։ Նկարի շերտի հաստությունն անհամաչափ է. ձյան պատկերման համար օգտագործվել է ներկը շերտերով քսելու տեխնիկա, երկինքը նկարված է ավելի հարթ շերտով, իսկ այլ հատվածներում նշմարվում է կտավը[19]։

Որպես «Մարտ» նկարին իր թեմատիկայով նախորդող կտակ նախորդ հիշատակվում է ռուս իմպրեսիոնիստ նկարիչ Կոնստանտին Կորովինի «Ձմռանը» (1894, Տրետյակովյան պատկերասրահ) նկարը, որում նույնպես պատկերված է սահնակին լծված ձի, որ կանգնած է գյուղական տան մոտ։ Սակայն ի հակադրություն Լևիտանի նկարի արևոտ-գարնանային երանգների՝ Կորովինի կտավում պատկերված է ձմեռային մռայլ օր[22]։

«Մարտ» նկարի հատվածներ
Սահնակին լծված ձին
Կաղամախու ճյուղեր և սարյակի բույն
Ձյուն սանդղամուտքի տանիքին

Արձագանքներ

խմբագրել

Արվեստագետ Ալեքսեյ Ֆյոդորով-Դավիդովը Իսահակ Լևիտանի արվեստին նվիրված իր հոդվածում գրում է, թե նկարիչը «հազվադեպ է նկարել ձմեռը և ձյունն ընդհանրապես՝ ավելի հաճախ նկարելով նրա մնացորդները գարնանային բնանկարներում», սակայն 1895 թվականին նա հանձն առավ նկարել այդպիսի սյուժեով կտավ[7][8]։

Խոսքը վերաբերում է «Մարտ» նկարին, որում ամեն ինչ դեռ շնչում է գարնան նախազգացումով, և որը դեռ ձմեռային արևոտ օրվա պատկեր է։ Անդրադառնալով իր համար դեռ նոր այդ մոտիվին՝ Լևիտանն ստեղծել է մի բնանկար, որ դարձել է բացահայտում ռուսական բնանկարչության մեջ։ Այդպես գունեղ ու գեղատեսիլ, կապույտ ստվերներով նրանից առաջ ոչ ոք չի նկարել ձյունը, որ լուսավորված է արևով, ոչ ոք այդպես չի պատկերել գարնանային երկինքն ու ծառերը։

 
«Մարտ» կտավը ԽՍՀՄ նամականիշի վրա, 1960 թվական

Նկարիչ Բորիս Իոգանսոնը գրում է, թե ամեն անգամ «Մարտ» նկարը տեսնելիս ինքը «կախարդվածի» նման կանգնում է այդ հրաշքի առջև, և երբ իրեն հաջողվում է «մարտին լինել բնության գրկում կամ նստել քաղաքի ծառուղում մարտյան արևոտ առավոտյան, ապա մտքում ծագում է կատակային մի պարադոքս. «Ինչքան զարմանալիորեն է բնությունը նմանակում Լևիտանի «Մարտ» նկարին»»[23]։

Իր հուշերում Վասիլի Բակշեևը գրում է, թե Լևիտանն իր հիշողության մեջ մնացել է «որպես նկարիչ, որ կապված է բնանկարչության ռուսական ազգային դպրոցի հետ», ընդ որում՝ «խորապես սիրող հայրենի բնությունը, անխոնջ կերպով ուսումնասիրելով այն ու մեծ վարպետությամբ պատկերելով այդ բնությունն իր աշխատանքներում»։ Խոսելով «Մարտ» նկարի մասին՝ նա գրում է[24][25].

  Նրա «Մարտ» ստեղծագործությունը ես համարում եմ մեր դպրոցի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Դա նույնպիսի մարգարիտ է, ինչպես Վասիլևի «Հալոցքը», ինչպես Սավրասովի «Սերմնագռավները վերադարձան» նկարը։ Այս բնանկարում այնքան շատ է գարնանային տաքությունը, այնքան շատ է լույսը, ջերմացնող արևը։ Սա Լևիտանի լավագույն աշխատանքներից մեկն է։  

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.art-catalog.ru/picture.php?id_picture=79 (ռուս.)
  2. Григорий Стернин От Репина до Врубеля. — Галарт, 2009. — С. 72. — 280 с. — 1500 экз.
  3. 3,0 3,1 3,2 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 362. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  4. «Левитан Исаак Ильич — Март». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 31.03.2015-ին.
  5. 5,0 5,1 Лидия Иовлева. «О левитановском пейзаже и юбилейной левитановской выставке» (PDF). журнал «Третьяковская галерея», 2010, № 3, с.4—13. Վերցված է 30.03.2015-ին.
  6. 6,0 6,1 «Левитан Исаак Ильич». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 30.03.2015-ին.
  7. 7,0 7,1 7,2 А. А. Фёдоров-Давыдов. Русское и советское искусство: статьи и очерки. — Москва: Искусство, 1975. — С. 536. — 739 с.
  8. 8,0 8,1 8,2 А. А. Фёдоров-Давыдов. «Статья о творчестве Исаака Левитана» (HTML). isaak-levitan.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 31.03.2015-ին.
  9. 9,0 9,1 Н. А. Ионина. 100 великих картин. — Москва: Вече, 2006. — 510 с. — ISBN 9785953311250
  10. «Исторические усадьбы России — Усадьбы Тверской области — Усадьба Горка» (HTML). hist-usadba.narod.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 30.03.2015-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Антон Павлович Чехов — Имение Горка». Литературная карта Тверского края, litmap.tvercult.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 30.03.2015-ին.
  12. «Левитан Исаак Ильич — Осень. Усадьба, 1894» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 31.03.2015-ին.
  13. С. Королёва. Исаак Ильич Левитан (Великие художники, том 15). — Москва: Директмедиа Паблишинг и Комсомольская правда, 2009. — С. 29, 48. — 48 с. — ISBN 978-5-87107-188-5
  14. Маргарита Чижмак. «Хроника жизни и творчества Исаака Левитана» (PDF). журнал «Третьяковская галерея», 2010, № 3, с.58—71. Վերցված է 30.03.2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  15. Илья Сергеев (24 августа 2012). «Гений русского пейзажа — Исаак Левитан и тверские страницы его биографии». «Тверские ведомости» — www.vedtver.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 30.03.2015-ին.
  16. 16,0 16,1 С. А. Пророкова. Левитан. — Москва: Молодая гвардия, 1960. — 240 с. — (Жизнь замечательных людей).
  17. Государственный Русский музей — Живопись, XVIII — начало XX века (каталог). — Ленинград: Аврора и Искусство, 1980. — 448 с.
  18. 18,0 18,1 В. А. Петров. Исаак Ильич Левитан. — Санкт-Петербург: Художник России, 1992. — С. 92—94. — 200 с. — (Русские живописцы XIX века).
  19. 19,0 19,1 Н. Г. Дружинкина. «Монография о художнике Исааке Левитане (часть 10)» (HTML). isaak-levitan.ru. Վերցված է 31.03.2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  20. «Исаак Ильич Левитан — Лучшие картины, пейзажи — Март, 1895» (HTML). isaak-levitan.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 31.03.2015-ին.
  21. В. Н. Пилипенко. Пейзажная живопись. — Санкт-Петербург: Художник России, 1994. — С. 74. — 208 с. — (Русские живописцы XIX века). — ISBN 5-7370-0315-9
  22. Михаил Киселёв. «Биография К. Коровина (часть 3)» (HTML). Сайт, посвящённый Константину Коровину — kkorovin.ru. Վերցված է 30.03.2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  23. Б. В. Иогансон. Исаак Ильич Левитан / И. А. Куратова. — Москва: Искусство, 1970. — С. 5. — 60 с.
  24. Василий Бакшеев. «Воспоминания об Исааке Ильиче Левитане» (HTML). isaak-levitan.ru. Վերցված է 31.03.2015-ին.
  25. Исаак Ильич Левитан. Письма, документы, воспоминания / А. А. Фёдоров-Давыдов. — Москва: Искусство, 1956. — С. 146. — 335 с.

Գրականություն

խմբագրել
  • Алленов М. М. Русское искусство XIX — начала XX века // Русское искусство X — начала XX века. Архитектура, скульптура, живопись, графика / М. М. Алленов, О. С. Евангулова, Л. И. Лифшиц. — М.: Искусство, 1989. — С. 257—473. — 480 с.
  • Алпатов М. В. Левитан. — М.: Искусство, 1945. — 32 с. — (Массовая библиотека).
  • Горелов, Михаил Иванович С. Ю. Жуковский. Жизнь и творчество. 1875—1944. — М.: Искусство, 1982. — 272 с.
  • Захаренкова Л. И. История персональных выставок И. И. Левитана и подготовка в Третьяковской галерее выставки, приуроченной к 150-летию со дня рождения художника // Третьяковские чтения 2009. — М.: Экспресс 24, 2010. — С. 219—225. — ISBN 978-5-89580-105-5.
  • Ильина Т. В. История искусств. Отечественное искусство. — М.: Высшая школа, 2000. — 408 с. — ISBN 5-06-003705-3
  • Иовлева Л. И. О левитановском пейзаже и юбилейной левитановской выставке // Третьяковская галерея. — 2010. — № 3. — С. 4—13.
  • Иогансон Б. В. Исаак Ильич Левитан / И. А. Куратова. — М.: Искусство, 1970. — 60 с.
  • Ионина Н. А. 100 великих картин. — М.: Вече, 2006. — 510 с. — ISBN 9785953311250
  • Карлсен Г., Кочик О. Я., Виктурина М. П. Особенности техники живописи Левитана // Художник. — 1963. — № 3. — С. 30—34.
  • Кац Л. И. Художники в Удомельском крае. — Калинин: Московский рабочий, 1983. — 144 с.
  • Киселёв М. Ф. Константин Коровин. — М.: Белый город, 2001. — 64 с. — (Мастера живописи). — ISBN 5-7793-0334-7
  • Коваленская Т. М. Русский реализм и проблема идеала. — М.: Изобразительное искусство, 1983. — 304 с.
  • Колокольцов В. И. Вокруг «Дома с мезонином» // Известия Русского генеалогического общества. —СПб., 2000. — В. 11.
  • Королёва С. Исаак Ильич Левитан (Великие художники, том 15). — М.: Директмедиа Паблишинг и Комсомольская правда, 2009. — 48 с. — ISBN 978-5-87107-188-5
  • Круглов В. Ф. Исаак Левитан. — М.: Арт-Родник, 2001. — 50 с. — (Золотая галерея русской живописи). — ISBN 5-88896-051-9
  • Лужецкая А. Н. Техника масляной живописи русских мастеров с XVIII по начало XX века. — М.: Искусство, 1965. — 192 с.
  • Лясковская О. А. Пленер в русской живописи XIX века. — М.: Искусство, 1966. — 192 с.
  • Мальцева Ф. С. И. И. Левитан и пейзажная живопись 1890-х годов // История русского искусства / И. Э. Грабарь, В. Н. Лазарев, А. А. Сидоров, О. А. Швидковский. — М.: Наука, 1968. — Т. 10, кн. 1. — С. 108—178.
  • Мальцева Ф. С. Мастера русского пейзажа. Вторая половина XIX века. Часть 4. — М.: Искусство, 2002. — 84 с. — ISBN 9785210013484
  • Манин В. С. Русская пейзажная живопись. Конец XVIII — XIX век. — СПб.: Аврора, 2012. — 344 с. — ISBN 978-5-7300-0847-2
  • Минченков Я. Д. Воспоминания о передвижниках. — М.: Directmedia, 2016. — 448 с. — ISBN 978-5-4475-7816-9
  • Петров В. А. Исаак Ильич Левитан. — СПб.: Художник России, 1992. — 200 с. — (Русские живописцы XIX века).
  • Петрунина Л. Я. Выставка И. И. Левитана глазами зрителей // Третьяковские чтения 2010—2011. — М.: Инико, 2012. — С. 606—618. — ISBN 978-5-89580-106-2.
  • Пилипенко В. Н. Пейзажная живопись. — СПб.: Художник России, 1994. — 208 с. — (Русские живописцы XIX века). — ISBN 5-7370-0315-9
  • Подушков Д. Л. Знаменитые россияне в истории Удомельского края. — Тверь: СФК-офис, 2009. — 416 с. — ISBN 9785915040082
  • Подушков Д. Л. Художник Исаак Ильич Левитан в Удомле // Левитановские чтения. Материалы научно-практической конференции (3—4 октября 2011 года) / И. В. Доступова. — Плёс: Плёсский государственный историко-архитектурный и художественный музей-заповедник, 2014. — С. 116—126. — ISBN 9785897292141.
  • Подушков Д. Л. «Колдовское озеро». Художник И. И. Левитан и писатель А. П. Чехов на Удомельской земле. — Вышний Волочёк: Ирида-прос, 2018. — 168 с. — ISBN 978-5-93488-212-0
  • Пророкова С. А. Левитан. — М.: Молодая гвардия, 1960. — 240 с. — (Жизнь замечательных людей).
  • Пророкова С. А. Корни. Воспоминания, дневники, письма. — Ярославль: Верхне-Волжское книжное издательство, 1989. — 126 с.
  • Прытков В. А. Исаак Ильич Левитан. К 100-летию со дня рождения. — М.: Советский художник, 1960. — 70 с.
  • Рогинская Ф. С. Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 430 с.
  • Сарабьянов Д. В. История русского искусства второй половины XIX века. — М.: Издательство Московского университета, 1989. — 381 с.
  • Стернин Г. Ю. От Репина до Врубеля. — М.: Галарт, 2009. — 208 с. — ISBN 978-5-269-01086-6
  • Турков А. М. Исаак Ильич Левитан. — М.: Искусство, 1974. — 160 с. — (Жизнь в искусстве).
  • Фёдоров-Давыдов А. А. Исаак Ильич Левитан. Жизнь и творчество. — М.: Искусство, 1966. — 403 с.
  • Фёдоров-Давыдов А. А. И. И. Левитан // Русское и советское искусство. Статьи и очерки. — М.: Искусство, 1975. — С. 523—539. — 739 с.
  • Филиппов В. А. Импрессионизм в русской живописи. — М.: Белый город, 2003. — 320 с. — ISBN 5-7793-0577-3
  • Чижмак М. С. Хроника жизни и творчества Исаака Левитана // Третьяковская галерея. — 2010. — № 3. — С. 58—71.
  • Чуйко В. В. Выставка передвижников (окончание) // Всемирная иллюстрация. — 1896. — Т. 55. — № 1413. — С. 230—231.
  • Чурак Г. С. «Художник чудный и гениальный» // Наше наследие. — 2010. — № 95. — С. 30—43.
  • Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  • Государственный Русский музей — Живопись, XVIII — начало XX века (каталог). — Л.: Аврора и Искусство, 1980. — 448 с.
  • Государственный Русский музей — каталог собрания / Г. Н. Голдовский, В. А. Леняшин. — СПб.: Palace Editions, 2016. — Т. 6: Живопись второй половины XIX века (К—М). — 176 с. — ISBN 978-5-93332-565-9
  • Исаак Ильич Левитан. Письма, документы, воспоминания / А. А. Фёдоров-Давыдов. — М.: Искусство, 1956. — 335 с.
  • Исаак Ильич Левитан. Документы, материалы, библиография / А. А. Фёдоров-Давыдов. — М.: Искусство, 1966. — 240 с.
  • Каталог XXIV передвижной выставки «Товарищества передвижных художественных выставок». — Харьков: Типография Ю. А. Счасни, 1896. — 10 с.
  • Омский областной музей изобразительных искусств имени М. А. Врубеля. Русская живопись XVIII — начала XX века / И. Г. Девятьярова. — Омск: ООМИИ имени М. А. Врубеля, 2012. — 204 с. — ISBN 978-5-8042-0271-3
  • Товарищество передвижных художественных выставок. Письма, документы. 1869—1899 / В. В. Андреева, М. В. Астафьева, С. Н. Гольдштейн, Н. Л. Приймак. — М.: Искусство, 1987. — 668 с.

Արտաքին հղումներ

խմբագրել