Լիդիա Իվանովնա Իովլևա (ռուս.՝ Лидия Ивановна Иовлева, նոյեմբերի 3, 1931(1931-11-03), Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 18, 2018(2018-08-18), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս արվեստագետ, ռուսական ու խորհրդային արվեստին նվիրված գրքերի և կատալոգների հեղինակ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (2012), Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող (1993), Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1996)։ Երկար տարիներ աշխատել է որպես Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։

Լիդիա Իովլևա
Լիդիա Իովլևա.jpg
Ծնվել էնոյեմբերի 3, 1931(1931-11-03)
Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 18, 2018(2018-08-18) (86 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանShcherbinskoye cemetery
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունարվեստագետ
Հաստատություն(ներ)Տրետյակովյան պատկերասրահ
Գործունեության ոլորտԱրվեստի պատմություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ
Տիրապետում է լեզուներինռուսերեն
ՊարգևներԺողովուրդների բարեկամության շքանշան Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Լիդիա Իովլևայի լուսանկարը

ԿենսագրությունԽմբագրել

Լիդիա Իովլևան ծնվել է 1931 թվականի նոյեմբերի 3-ին[1] Ռուսաստանի ներկայիս Տվերի մարզի տարածքում[2]։ 1954 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Դրանից հետո ուղարկվել է Պերմի պետական պատկերասրահում, որտեղ աշխատել է երկու տարի[3]։

1956 թվականին Լիդիա Իովլևան տեղափոխվել է Մոսկվա և սկսել է աշխատել Տրետյակովյան պատկերասրահում։ Սկզբում աշխատել է պատկերասրայի էքսկուրսիաների բյուրոյում, ապա դարձել է 19-րդ դարի երկրորդ կեսի գեղանկարչության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ հետո նշանակվել է բաժնի վարիչ։ Մինչև 2013 թվականը եղել է Տրետյակովյան պատերասրահի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ գիտական աշխատանքի գծով[4]։

1993 թվականին Լիդիա Իովլևային շնորհվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատողի կոչում[5], իսկ 1996 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի կոչում[6]։

Լիդիա Իովլևան հեղինակել է ավելի քան 60 հրապարակում՝ նվիրված ռուսական արվեստի պատմությանը, ինչպես նաև թանգարանային գործին։ Նա եղել է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի արվեստի ստեղծագործությունների բազմահատոր կատալոգի պատասխանատու խմբագիր[4]։

Ամուսինը՝ Գենրիխ Գունկինը (1930-2006), եղել է արվեստագետ, լրագրող և գրող[7]։

Լիդիա Իովլևան մահացել է 2018 թվականի օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը Մոսկվայում[8][9]։ Թաղվել է Շչերբինսկի գերեզմանատանը։

ԱշխատություններԽմբագրել

  • Վիկտոր Միխայլովիչ Վասնեցով (ռուս.՝ Виктор Михайлович Васнецов), Լենինգրադ, Художник РСФСР, 1964։
  • Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն (ռուս.՝ Товарищество передвижных художественных выставок), Լենինգրադ, Художник РСФСР, 1971։
  • Վիկտոր Վասնեցով (ռուս.՝ Виктор Васнецов), Մոսկվա, Трилистник, 1998։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Юбилей отмечает Лидия Иовлева» (HTML)։ «Радио Культура» — cultradio.ru։ 3 ноября 2011։ Վերցված է 2014-11-19 
  2. Татьяна Бойцова (1 августа 2012)։ «Всероссийская ассамблея искусствоведов в Твери» (HTML)։ Тверское отделение Союза художников России — shrtver.ru։ Վերցված է 2014-11-19 
  3. «Лидия Иовлева: Я совсем не похожа на кабинетного ученого!» (HTML)։ www.unident.ru։ Վերցված է 2014-11-19 
  4. 4,0 4,1 Елена Бехтиева։ «Премия имени Павла Михайловича Третьякова» (PDF)։ Журнал «Третьяковская галерея» — www.tg-m.ru։ Վերցված է 2014-11-19 
  5. Указ президента Российской Федерации Б. Н. Ельцина «О присвоении почётного звания „Заслуженный работник культуры Российской Федерации“» от 13 мая 1993 года
  6. Указ президента Российской Федерации Б. Н. Ельцина «О присвоении почётных званий Российской Федерации работникам Государственной Третьяковской галереи» от 20 мая 1996 года
  7. Елизавета Меркулова (27 января 2012)։ «Лидия Иовлева о Черной книге» (HTML)։ «Православие и Мир» — www.pravmir.ru։ Վերցված է 2014-11-19 
  8. «Ушла из жизни Лидия Ивановна Иовлева» (HTML)։ Государственная Третьяковская галерея — www.tretyakovgallery.ru։ 18 августа 2018։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-18-ին։ Վերցված է 2018-08-18 
  9. «Не стало Лидии Иовлевой» (HTML)։ Независимая газета — www.ng.ru։ 19 августа 2018։ Վերցված է 2018-08-19 

Արտաքին հղումներԽմբագրել