Ֆեոդոր Ալեքսանդրովիչ Վասիլև (ռուս.՝ Фёдор Александрович Васильев, փետրվարի 10 (22), 1850[1], Գատչինա, Tsarskoselskiy Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 24 (հոկտեմբերի 6), 1873[1], Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս նկարիչ։

Ֆեոդոր Վասիլև
Feodor Vasilyev by Kramskoi.jpg
Ծնվել էփետրվարի 10 (22), 1850[1]
ԾննդավայրԳատչինա, Tsarskoselskiy Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 24 (հոկտեմբերի 6), 1873[1] (23 տարեկանում)
Մահվան վայրՅալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Ուշագրավ աշխատանքներԹաց մարգագետին
Feodor Vasilyev Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Պետերբուրգի գծանկարչության դպրոցում, 1871 թվականին՝ Գեղարվեստի ակադեմիայում։ Վասիլևը խոր հետք է թողել ռուսական արվեստում։ Ստեղծել է ռոմանտիկ հուզականությամբ տոգորված բնանկարներ («Հոտի վերադարձը», «Անձրևից առաջ», «Ամպրոպից հետո», երեքն էլ՝ 1868-1869, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա

Վասիլևի ստեղծագործության համար մեծ նշանակություն է ունեցել Ի․ Ե․ Ռևցինի հետ Վոլգայով շրջագայությունը․ ստեղծել է գունանկարներ և գծանկարներ («Վոլգայի տեսարան։ եռնանավեր», 1870, Ռուսական թանգարան, Սանկտ Պետերբուրգ)։ Վերադառնալով Պետերբուրգ՝ Վասիլևը կերտել է իր նշանավոր գործերից մեկը «Ձնհալ»-ը (1871, Տրետյակովյան պատկերասրահ)։ 1871 թվականին, թոքախտով հիվանդ, տեղափոխվել է Յալթա, ուր ստեղծել է էպիկական բնույթի «Թաց մարգագետին» 1872 և վերջին՝ «Ղրիմի լեռներում» (1873, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահ) կտավները։ Վասիլևի ստեղծած «Ձնհալ» (1871, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) ստեղծագործությունում դրսևորվել է 1860-1870-ական թվականներին ռուս բնանկարի վարպետներին բնորոշ՝ բնապատկերը ոգեշունչ, հասարակական առաջադեմ իդեալների արտահայտություն դարձնելու ձգտումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 292  


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists