Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարտին Մինասի Սահակյան (հունիսի 13, 1884(1884-06-13), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1939, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բոլշևիկ հեղափոխական, Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1906)։

Մարտին Սահակյան
Ծնվել էհունիսի 13, 1884(1884-06-13)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1939
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց

1906 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և 1914 թվականին Մոսկվայի առևտրի ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։ Հեղափոխական գործունեության մեջ է ընդգրկվել 1906 թվականից՝ Սարիղամիշում։ Մոսկվայում ուսանելու տարիներին մասնակցել է ցույցերի։ 1918-ին տեղափոխվել է Հյուսիսային Կովկաս, աշխատել Արմավիրում, Պյատիգորսկում և Վլադիկավկազում։ Եղել է «Կուբանսկայա պրավդա» («Кубанская правда») թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, Պետբանկի տնօրեն։ 1920 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Բոլշևիկների մայիսյան ապստամբության պարտությունից հետո ձերբակալվել և բանտարկվել է։ Մինչև 1930 թվականը, Սահակյանը աշխատել է որպես Գյուղբանկի և Կոմունալ բանկերի կառավարիչ, Պետպլանի նախագահ, Անդրֆեդերացիայի ֆինժողկոմատի լիազոր Հայաստանում։ 1930 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, նշանակվել ֆինժողկոմատի բաժնի վարիչ։ Կյանքի վերջին տարիներին Սահակյանը աշխատել է Մոսկվայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 137