Մարտին Լուիս Էմիս (անգլ.՝ Martin Louis Amis, օգոստոսի 25, 1949(1949-08-25)[1][2][3][…], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - մայիսի 19, 2023(2023-05-19)[5][6], Lake Worth Beach, Ֆլորիդա, ԱՄՆ[7][8]), անգլիացի արձակագիր, քննադատ։

Մարտին Լուիս Էմիս
անգլ.՝ Martin Amis
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1949(1949-08-25)[1][2][3][…]
ԾննդավայրՕքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էմայիսի 19, 2023(2023-05-19)[5][6] (73 տարեկան)
Մահվան վայրLake Worth Beach, Ֆլորիդա, ԱՄՆ[7][8]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԷքսետեր քոլեջ, Վեսմինստերի դպրոց, Եպիսկոպոս Գորի դպրոց, Hills Road Sixth Form College? և Cambridgeshire High School for Boys?
ԵրկերThe Rachel Papers?, The Zone of Interest?, Lionel Asbo: State of England?, The Pregnant Widow?, House of Meetings?[9], Koba the Dread?, Yellow Dog?[10], Heavy Water and Other Stories?, The Information?[11], Other People?, Dead Babies? և The Information?
Մասնագիտությունվիպասան, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան, համալսարանի դասախոս, հիշատակագիր, գրող, սցենարիստ, լրագրող, ակնարկագիր, գրական քննադատ և կինոսցենարիստ
ԱշխատավայրՄանչեսթերի համալսարան
ԱմուսինԱնտոնիա Ֆիլիպս[12] և Իզաբել Ֆոնսեկա[12]
Ծնողներհայր՝ Քինգսլի Էմիս[13][12], մայր՝ Հիլարի Բարդվել[13][12]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԹագավորական գրական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներԴելիլա Ռոբերտա Սիլե[13][12], Լուի Ամիս[13][12], Յակոբ Ամիս[13][12], Ֆերնանդա Ամիս[13][12] և Կլիո Ամիս[13][12]
Կայքmartinamisweb.com
 Martin Amis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է գրող Քինգսլի Էմիսի ընտանիքում, եղել է երեք երեխաներից միջնեկը. մեծ եղբոր անունը Ֆիլիպ էր, իսկ փոքր քրոջ անունը՝ Սալի։ Նրա ծնողները՝ Հիլը և Քինգսլին, բաժանվել են, երբ նա ընդամենը տասներկու տարեկան էր։ Ծնողների բաժանումից հետո երեխաները մոր հետ ապրել են Իսպանիայի Մայորկա քաղաքում։ Հայրը հետագայում ամուսնացել է անգլիացի հայտնի կին գրող Էլիզաբեթ Ջեյն Հովարդի հետ։ Էմիս ընտանիքի ծանոթների վկայությամբ հենց նա է ոգեշնչել իր խորթ որդուն՝ Մարտինին, շատ լուրջ զբաղվել գրականությամբ[15]։

Էմիսը ավարտել է Էքսետեր քոլեջը Օքսֆորդում, որից հետո աշխատել է «Times Literary Supplement» գրական-քննադատական ամսագրում։ 27 տարեկանում եղել է «New Statesman» ամսագրի գրական խմբագիրը։ Էմիսը պարբերաբար և հաջողությամբ համագործակցել է հեղինակավոր գրական ամսագրերի հետ՝ «Sunday Telegraph», «Independent», «London Review of Books», «New York Times Book Review», «Atlantic», «Esquire и New Yorker»:

Մատենագրություն խմբագրել

  • 1973 — «Երկտողեր Ռեյչելի մասին» (անգլ.՝ The Rachel Papers)
  • 1975 — «Մեռած նորածիններ» (անգլ.՝ Dead Babies)
  • 1978 —« Հաջողություն» (անգլ.՝ Success)
  • 1981 — «Ուրիշ մարդիկ. առեղծվածային պատմություն» (անգլ.՝ Other People: A Mystery Story)
  • 1982 — «Տիրզերական այլմոլորակայինների ներխուժումը» (անգլ.՝ Invasion of the Space Invaders)
  • 1985 — «Փողեր. ինքնասպանի գրությունը» (անգլ.՝ Money: A Suicide Note)
  • 1986 — «Դժոխք տկարամիտների համար և այլ ուղևորություններ Ամերիկա» (անգլ.՝ The Moronic Inferno and Other Visits to America)
  • 1987 —« Էյնշտեյնի հրեշները » (անգլ.՝ Einstein's Monsters)
  • 1989 — «Լոնդոնի դաշտերը» (անգլ.՝ London Fields)
  • 1989 — «Գիշերային գնացք» (անգլ.՝ Night Train)
  • 1991 — «Ժամանակի սլաքը կամ հանցագործության բնույթը» (անգլ.՝ Time's Arrow or the Nature of the Offence)
  • 1995 — «Տեղեկատվություն» (անգլ.՝ Information)
  • 1999 — «Ծանր ջուր և այլ պատմվածքներ» (անգլ.՝ Heavy Water and Other Stories)
  • 2010 — «Հղի այրին» (անգլ.՝ The Pregnant Widow)
  • 2012 — «Լայոնել Ասբո. Անգլիայի պետականությունը » (անգլ.՝ Lionel Asbo: State of England)
  • 2014 — «Հետաքրքրությունների գոտի» (անգլ.՝ The Zone of Interest)

Հրապարակախոսություն խմբագրել

  • 2002 — «Կոբա Ահեղ» (անգլ.՝ Koba the Dread: Laughter and the Twenty Million)

Պարգևներ խմբագրել

  • 1974 — Սոմերսեթ Մոեմի անվան մրցանակ՝«Երկտողեր Ռեյչելի մասին» ստեղծագործության համար։

Ծանոթագրություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Լուիս Էմիս» հոդվածին։