Ավագ ուրբաթ

(Վերահղված է Ավագ Ուրբաթից)

Ավագ ուրբաթ, Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օր։ Նշվում է բոլոր քրիստոնյա եկեղեցիների կողմից։ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող բոլոր տաճարներում այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ։ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից սկզբում պտտում են եկեղեցու շուրջ, իսկ այնուհետև տեղադրում եկեղեցու ներսում՝ ի տես հավատավոր ժողովրդի։

Good Friday celebrations (2).jpg