Մարսիա Ջուդիթ Ֆրիդման (եբրայերեն՝ מרשה פרידמן‎, մայիսի 17, 1938(1938-05-17)[1][2], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[2] - սեպտեմբերի 21, 2021(2021-09-21)[3][2], South Berkeley, Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]) խաղաղության, կանանց և գեյերի իրավունքների ամերիկա-իսրայելցի ակտիվիստ։ 1969 թվականին նա ներգաղթեց Իսրայել, որտեղ 1970-ականներին օգնեց հիմնադրել և ղեկավարել ֆեմինիստական շարժումը։ 1974-1977 թվականներին եղել է Քեսնեթի պատգամավոր։


անգլ.՝ Marcia Freedman
Դիմանկար
Ծնվել էմայիսի 17, 1938(1938-05-17)[1][2]
ԾննդավայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[2]
Մահացել էսեպտեմբերի 21, 2021(2021-09-21)[3][2] (83 տարեկան)
Մահվան վայրSouth Berkeley, Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն Իսրայել և  ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Բենինգթոնի քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ակտիվիստ, հակապատերազմային ակտիվիստ և իրավապաշտպան
Զբաղեցրած պաշտոններՔնեսեթի պատգամավոր
ԿուսակցությունRatz?, Independent Socialist Faction? և Women's Party?
 Marcia Freedman Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մարսիա Ֆրիդմանը ծնվել է 1938 թվականի մայիսի 17-ին Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում՝ հրեական ընտանիքում։ Ֆրիդմանը Բենինգթոն քոլեջից ստանում է արվեստի բակալավրի կոչում, իսկ Նյու Յորքի համալսարանից՝ մագիստրոսի կոչում։ 1960-1967 թվականներին ակտիվ է եղել սևամորթների իրավունքների համար պայքարի շարժմանը։ 1969 թվականին ներգաղթել է Իսրայել և շուտով զբաղվել ակտիվիզմով և քաղաքականությամբ։ Ֆրիդմանը հայտնի դարձավ հղիության արհեստական ընդհատման մասին օրենքները փոփոխելու և սևամորթների իրավունքների համար պայքարի շարժման մասին մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու ցանկությամբ։

1973 թվականին ֆեմինիստական շարժումը որոշեց աջակցել Շուլամիտ Ալոնիի Ratz-ին (Քաղաքացիական իրավունքների շարժում), և Ֆրիդմանին տրվեց երրորդ տեղը Ratz-ի ցուցակում։ Նա գրավեց Շուլամիտ Ալոնիի ուշադրությունը՝ հիմնվելով շարժման հանդեպ իր կրքի, նվիրվածության և խանդավառության վրա[4]։ Ալոնին խնդրել է Ֆրիդմանին լինել կուսակցության երրորդ անդամը[4]։ 1973 թվականին Իսրայելի օրենսդիր ընտրություններում կուսակցությունը շահեց երեք մանդատ, իսկ Ֆրիդմանը դարձավ Քնեսեթի անդամ ։ Շուտով Ratz-ը միաձուլվեց Յաադ-Քաղաքացիական իրավունքների շարժմանը, սակայն Ֆրիդմանը և Արյե Էլիավը առանձնացան՝ ստեղծելով Սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը (հետագայում վերանվանվեց Անկախ սոցիալիստական խմբակցություն)։ Ֆրիդմանը Քնեսեթում է եղել 1974-1977 թվականներին[5]։ Նա դարձավ գեյերի իրավունքների շարժումների ուժեղ պաշտպան, այն բանից հետո, երբ իր դուստրը սկսեց մեկուսանալ նրանից, երբ իմացավ որ վերջինս լեսբուհի է[5]։

1977 թվականի ընտրություններից առաջ Ֆրիդմանը ստեղծեց Կանանց կուսակցությունը[6], թեև նա չէր առաջադրվել որպես թեկնածու։ Կուսակցությունը չկարողացավ հաղթահարել 1%-ի ընտրական շեմը, թեև նրան հաջողվեց հասարակության աջակցությունը ներգրավել կանանց խնդիրների նկատմամբ։ Քնեսեթի անդամ լինելով՝ Ֆրիդմանը անկեղծորեն խոսում էր կանանց խնդիրների մասին և հանրության ուշադրությանն էր ներկայացնում այն հարցերը, որոնք երբեք հրապարակայնորեն չէին քննարկվել Իսրայելում, ներառյալ ընտանեկան բռնությունը, կրծքի քաղցկեղը, բռնաբարությունը, ինցեստը և դեռահասների մարմնավաճառությունը ։ Բացի այդ, Ֆրիդմանը ավելի ու ավելի էր ներգրավվում պաղեստինցիների հետ խաղաղության մասին քննարկումներին[7]։ Այնուամենայնիվ, 2015 թվականին Ամերիկայի հրեական խաղաղության արխիվին տված իր հարցազրույցում նա հայտարարեց, որ «քանի որ ես Քնեսեթի անդամ էի, ներքաշված էի նրա մեջ, ինչը ես կանվանեի արտաքին քաղաքական խնդիր, և այս ամենը բոլորովին պատահական և չպլանավորված էր» (Պաղեստինի հակամարտությունում իր ներգրավվածության մասին)[7]։ Ֆրիդմանը Պաղեստինի անկախ պետության ստեղծման վաղ կողմնակիցն էր։ Նա ներգրավված էր Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ հաղորդակցության մեջ և աջակցում էր այն բանին, ինչն այժմ հայտնի է որպես երկու պետությունների լուծում՝ երկու պետություն երկու ժողովրդի համար[7]։ Ֆրիդմանը օգնեց Իսրայելում ստեղծել շահերի պաշտպանության և աջակցության ցանց կանանց համար։ Նա Բարբարա Սվերսկիի և մյուսների հետ միասին եղել է Իսրայելում ծեծված կանանց համար առաջին ապաստանի համահիմնադիրը, որը հիմնադրվել է 1977 թվականին Հայֆայում։ 1981 թվականին Ֆրիդմանը թողեց Իսրայելը և վերադարձավ Միացյալ Նահանգներ։ Նա կրկին ապրել է Իսրայելում 1997-ից 2002 թվականներին և հիմնել է Սովորող կանանց համայնքը, որը կրթություն է տալիս կանանց ուսումնասիրությունների և համակարգչային գրագիտության ոլորտում[8][9][10]։

1980 թվականին Ֆրիդմանը Կանանց ուսումնասիրությունների տեղեկագրի համար հոդված է գրել՝ «Ֆեմինիստական հրատարակություն Իսրայելում» վերնագրով։ Նա խոսում էր տարբեր գրախանութների մասին, որտեղ կան ֆեմինիստական գրքեր եբրայերենով, և վեց հրատարակիչների մասին, որոնք թույլ են տալիս ֆեմինիստական ստեղծագործությունների հրատարակումը։ Նաև խոսեց այն մասին, թե ֆեմինիզմի մասին ի սկզբանե եբրայերեն գրքեր են գրվել, և ֆեմինիստական գրվածքներ տպագրելու համար նվազագույն ջանքեր են գործադրվել[11]։

Ֆրիդմանը գրել է հուշեր՝ «Աքսիր ավետյաց երկրում» վերնագրով, որոնք նվիրված էին իր հորը։ Գրքի այդ էջում նշել է. «ում օրինակին ես հիմնականում հետևել եմ»։ Նա նաև բազմաթիվ հոդվածների և գրախոսությունների հեղինակ էր[12]։

Ֆրիդմանը Բրիթ Ցեդեկ վ'Շալոմի հիմնադիր նախագահն էր[13][14]։ Դա մի իսրայելամետ և խաղաղության կողմնակից կազմակերպություն էր, որը 2010 թվականին միավորվեց Ջ Սթրիթին[15][16]։ Ֆրիդմանը նաև եղել է Սան Ֆրանցիսկոյի հրեական ֆիլմերի փառատոնի նախկին նախագահը[13]։

1961 թվականին Ֆրիդմանն ամուսնացել էր Բիլ Ֆրիդմանի հետ։ Ամուսնությունն ավարտվեց 1975 թվականին։ Նրանք ունեին մեկ դուստր։ Ֆրիդմանը մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ին 83 տարեկան հասակում[17][18][19]։ 2021 թվականի դրությամբ նա մնում է միակ բացահայտ լեսբուհին, ով եղել է Քնեսեթում[18]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 חה"כ מרשה פרידמןKnesset.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Seelye K. Q. Marcia Freedman, First American Woman in Knesset, Dies at 83 / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2021. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. 3,0 3,1 3,2 https://www.ynet.co.il/news/article/hjbzpgy7f
  4. 4,0 4,1 «Marcia Freedman – American-Jewish Peace Archive (1967–2017)». ajpeacearchive.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  5. 5,0 5,1 Kirshenbaum, Gayle (1990 թ․ նոյեմբեր). «Jewish Feminist Visions -- Exile in the Promised Land: A Memoir by Marcia Freedman / Standing Again at Sinai: Judaism from a Feminist Perspective by Judith Plaskow». Ms. 1 (3): 55. ProQuest 204301214 – via ProQuest.
  6. «Marcia Freedman». Brit Tzedek v'Shalom. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Marcia Freedman – American-Jewish Peace Archive (1967–2017)». ajpeacearchive.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  8. «Marcia Freedman». Brit Tzedek v'Shalom. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
  9. «Marcia Freedman». Famous GLTB People. Matt & Andrej Koymasky. 2004 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
  10. «The American Jewish woman who brought feminism to Israel - Haaretz - Israel News». Haaretz.com. 2020 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  11. Freedman, Marcia (1980). «Feminist Publishing in Israel». Women's Studies Newsletter. 8 (1): 29–30. JSTOR 40042475.
  12. «Marcia Freedman». Brit Tzedek v'Shalom. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
  13. 13,0 13,1 «Marcia Freedman». Brit Tzedek v'Shalom. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
  14. «Marcia Freedman». Famous GLTB People. Matt & Andrej Koymasky. 2004 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
  15. Seelye, Katharine Q. (2021 թ․ հոկտեմբերի 2). «Marcia Freedman, First American Woman in Knesset, Dies at 83». The New York Times. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  16. Bachner, Michael (2021 թ․ սեպտեմբերի 23). «US-born ex-MK Marcia Freedman, a pioneer of Israeli women's rights, dies at 83». www.timesofisrael.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  17. Seelye, Katharine Q. (2021 թ․ հոկտեմբերի 2). «Marcia Freedman, First American Woman in Knesset, Dies at 83». The New York Times. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  18. 18,0 18,1 Bachner, Michael (2021 թ․ սեպտեմբերի 23). «US-born ex-MK Marcia Freedman, a pioneer of Israeli women's rights, dies at 83». www.timesofisrael.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  19. Zaig, Gadi (2021 թ․ սեպտեմբերի 23). «Former Knesset MK Marcia Freedman passes away at 83». The Jerusalem Post. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.

Հետագա ընթերցում

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել