Մանկական մարմնավաճառություն

Մանկական մարմնավաճառություն, առևտրային նպատակով երեխայի սեռական շահագործում։ Եզրը սովորաբար վերաբերում է անչափահասների կամ սեռական համաձայնության տարիքից ցածր անձանց մարմնավաճառությանը։ Արդարադատությունների մեծ մասում մանկական մարմնավաճառությունը անօրինական է։

Մանկական մարմնավաճառություն
photograph
19–րդ դարի մարմնավաճառ երեխայի արձան։
Սպիտակ ստրուկը, հեղինակ՝ Abastenia St. Leger Eberle (1878–1942)
Տարածվածությունամբողջ աշխարհում
Քանակավելի քան 10 միլիոն[1]
Օրինական վիճակարգավիճականօրինական է միջազգային և ազգային օրենքներով

Մանկական մարմնավաճառությունը սովորաբար արտահայտվում է սեռական թրաֆիքինգի միջոցով․ երբ երեխան առևանգման կամ խաբեության միջոցով ներգրավվում է սեքսի առևտրի կամ այսպես կոչված «փրկության սեքս»–ի մեջ (երբ երեխան սեռական գործունեությամբ է զբաղվում առաջին անհրաժեշտության կարիքներ ձեռք բերելու համար, ինչպես օրինակ՝ սնունդ և կացարան)մ։ Երեխաների մարմնավաճառությունը սովորաբար կապվաճ է մանական պոռնոգրաֆիայի հետ, և հաճախ նրանք մասնակի կերպով համընկնում են։ Որոշ մարդիկ ճանապարհորդում են արտասահման մանկական սեքս տուրիզմով զբաղվելու համար։ Ըստ հետազոտությունների՝ մանկական մարմնավաճառության մեջ ներքաշված երեխաների քանակը գերազանցում է 10 միլիոնը[1]։ Խնդիրն ամենատարածվածն է Հարավային Աֆրիկայում և Ասիայում, բայց մանկական մարմնավաճառությունը գոյություն ունի ամբողջ աշխարհում[2], ինչպես ոչ զարգացած, այնպես էլ զարգացած երկրներում[3]։ Մանկական մարմնավաճառության մեջ ներգրավված երեխաների մեծ մասը աղջիկներ են, չնայած շուկայում աճում է տղաների քանակը։

Միավորված ազգերի կազմակերպությունը անօրինական է ճանաչել մանկական մարմնավաճառությունը, և բազմաթիվ կազմակերպություններ ստեղծվել են դրա գոյությունը դե բողոքելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Willis, Brian M.; Levy, Barry S. (2002 թ․ ապրիլի 20). «Child prostitution: global health burden, research needs, and interventions». Lancet. 359 (9315): 1417–22. doi:10.1016/S0140-6736(02)08355-1. PMID 11978356.
  2. Lim, 1998, էջ 171
  3. Jaffe, Rosen, էջ 10