Սիլվիա Սիդնի (անգլ.՝ Sylvia Sidney; օգոստոսի 8, 1910(1910-08-08)[1][2][3], Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 1, 1999(1999-07-01)[1][2], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Սիլվիա Սիդնի
անգլ.՝ Sylvia Sidney
Ծնվել էօգոստոսի 8, 1910(1910-08-08)[1][2][3]
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 1, 1999(1999-07-01)[1][2] (88 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Լյութեր Էդլեր և Բենեթ Ալֆրեդ Սերֆ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սիլվիա Սիդնին (ի ծնե անունը՝ Սոֆիա Կոսովա), Նյու Յորքի Բրոնքսյան թաղամասում բելոռուս հրեա Վիկտոր Կոսովի և ռումինացի հրեա Ռեբեկկա Զապերշտայնի ընտանիքում։ Հայրը մասնագիտությամբ վաճառող էր։ Ծնողները բաժանվել են 1915 թվականին, Սիլվիաին մեծացրել է մայրը և խորթ հայրը՝ մասնագիտությամբ ատամնաբույժ Զիգմունդ Սիդնին։

Դերասանական կարիերիան սկսել է արդեն 15 տարեկանում՝ 1920-ական թվականներին, լինելով դերասանական արվեստի թատերական դպրոցի սան, խաղացել է շատ ներկայացումներում և քննադատների կողմից ստացել դրական արձագանքներ։ 1926 թվականին նրան նկատել է հոլիվուդյան կինոգործակալներից մեկը որից հետո էլ սկսել է նրա կարիերան արդեն կինոյում։ 1930 ականներին ակտիվորեն նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, որտեղ նրա խաղընկերներն էին մի շարք նշանավոր դերասաններ, մասնավորապես Համֆրի Բոգարտը, Սփենսեր Թրեյսին, Հենրի Ֆոնդան, Քերի Գրանտը, Ֆրեդրիկ Մարչը, Ջեյմս Կեգնին։

Սակայն արդեն 1940-ական թվականների վերջից կարիերայի անկում է նկատվում, և Սիլվիա Սիդնին ավելի քիչ է հրավիրվում նկարահանումների։

1973 թվականին ներկայացվում է Օսկար մրցանակի «Ամառային ցանկություններ, ձմեռային երազանքներ» ֆիլմի համար։ Ավելի ուշ նկարահանվում է նաև հեռուստատեսային ֆիլմերում, և 1986 թվականին ստանում է Ոսկե Գլոբուս։

Վերջին դերը կինոյում 1996 թվականին Մարսը գրոհում է ֆիլմն էր։ Կինոարվեստում ունեցած ավանդի համար արժանացել է աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղում՝ 6245 Հոլիվուդ բուլվար։

Սիլվիա Սիդնին 3 անգամ ամուսնացած է եղել և 3 ամուսնություններն էլ ավարտվել են ամուսնալուծությամբ։

Մահացել է 1999 թվականի հուլիսի 1-ին քաղցկեղից։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1931 ֆ Քաղաքային փողոցներ City Streets Նեն Քուլի
1931 ֆ Ամերիկյան ողբերգություն An American Tragedy «Բերտ» Օլդեն
1933 ֆ Ջեննի Գերհարդտ Jennie Gerhardt Ջեննի Գերհարդտ
1934 ֆ Արքայադուստր երեսուն օրով Thirty-Day Princess Նենսի Լեյն / արքայադուստր Կատերինա
1936 ֆ Միայնակ սոճու արահետը The Trail of the Lonesome Pine Ջուն Թոլիվեր
1936 ֆ Ցասում Fury Քեթրին Գրանտ
1936 ֆ Սաբոտաժ Sabotage միսսիս Վերլոկ
1937 ֆ Կյանքը տրվում է մեկ անգամ You Only Live Once Ջոան «Ջո» Գրեմ
1937 ֆ Փակուղի Dead End Դրինա
1938 ֆ Դու և ես You and Me Հելեն Դենիս
1945 ֆ Արյուն արևի վրա Blood on the Sun Այրիս Հիլարդ
1955 ֆ Դաժան շաբաթ Violent Saturday Էլսի Բրեյդեն
1956 ֆ Բարձր պատի վրայով Behind the High Wall Հիլդա Կառլմայքլ
1978 ֆ Օմեն 2․ Դեմիեն Damien: Omen II Մերիոն
1982 ֆ Հեմմետ Hammett Դոնալդինա Քեմերոն
1988 ֆ Բիթլջուս Beetlejuice Ջունո
1992 ֆ Երկրորդ շնչառություն Used People Բեքքի
1996 ֆ Մարսը գրոհում է Mars Attacks! Ֆլորենս Նորրիս
1998 ֆ Ֆանտազիաների կղզի Fantasy Island Ֆիշերի տուրգործակալության քարտուղարի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվիա Սիդնի» հոդվածին։