«Մարսը գրոհում է», (անգլ.՝ Mars Attacks!) ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմ սև հումորի երանգներով և 1996 թվականի քաղաքական երգիծանք։ Ֆիլմի ռեժիսորն է Թիմ Բարթոնը։

Picto infobox cinema.png
Մարսը գրոհում է
Mars Attacks!
Mars attacks.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ[1][2][3][4], կինոնմանակում և կինոֆանտաստիկա
Թեմաայլմոլորակայինների ներխուժում
ՀիմքՄարսը գրոհում է
Թվականդեկտեմբերի 12, 1996[5] և փետրվարի 27, 1997[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն[1][2][4][7]
ՊրոդյուսերԹիմ Բարթոն և Լարի Ջ. Ֆրանկո
Սցենարի հեղինակJonathan Gems?
ԴերակատարներԼուկաս Հաաս[8], Ջեք Նիկոլսոն[2][3][8][4][7], Sylvia Sidney?[8], Jim Brown?[8], Pam Grier?[8], Գլեն Քլոուզ[8][4][7], Անեթ Բենինգ[3][8][4], Սըր Թոմ Ջոնս[8], Ռոդ Սթայգեր[8], Փիրս Բրոսնան[3][8][4], Ֆրենկ Ուելկեր[8], Մարտին Շորթ[8], Սառա Ջեսիկա Փարկեր[3][8], Նատալի Փորտման[8], Մայքլ Ջեյ Ֆոքս[8], Դենի Դե Վիտո[8], Փոլ Ուինֆիլդ[8], Ջեք Բլեք[8], Լիզա Մերի Սմիթ[8], Barbet Schroeder?[8], Քրիստինա Էփլգեյթ[8], Օ-Լան Ջոնս[8], Եժի Սկոլիմովսկի[8], Ջո Դոն Բեյքեր[8], Ռենս Հովարդ[8], Ռեյ Ջեյ[8], Ուիլի Գարսոն[9], Carl Washington?[9], J. Kenneth Campbell?[9] և Valerie Wildman?[9]
ՕպերատորՓիթեր Սուշիցկի
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժՔրիս Լեբենզոն
Պատմվածքի վայրՆյու Յորք, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Կանզաս և Փարիզ
Նկարահանման վայրԿանզաս և Արիզոնա
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն106 րոպե
Բյուջե70 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ101 371 017 ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ
Mars Attacks! Վիքիպահեստում

Կարճ սյուժեԽմբագրել

Մեր մոլորակը ենթարկվել է սարսափելի հարձակման։ Անհոգի և անզգացմունք մարսեցիները, այդ փոքրիկ և կանաչ արարածներն իրենց տիեզերանավերից իջնում են անապատի վրա, այնուհետև տարածվում տարբեր ուղղություններով։ Մայրաքաղաքային Վաշինգտոնը, Լաս-Վեգասը ցնցվում են ամեննահզոր պայթյուններից և անհաշվելի ավերածություններից։

ԱՄՆ-ի նախագահը հրամայում է զինված ուժերին հանգստանալ, սակայն երկու ղեկավարների՝ գեներալների կարծիքներն առանձնանում են։ «Ավերել և հետ ուղարկել նրանց Մարս», կարծում է գեներալ Դեքերը։ «Խաղաղություն կնքել», առարկում է գեներալ Քեյսին։

Հետագա գործողություններում ցույց է տրվում, թե ով է նրանցից իրավացի։

ԴերակատարներԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ֆիլմի սցենարիստները չգիտեին, թե ինչ լեզվով պետք է խոսեին մարսեցիները և սցենարում գրեցին «ack, ack, ack, ack»՝ երկխոսությունների փոխարեն։ Արդյունքում, «աշխատանքային տարբերակը» դարձավ մարսեցիների պաշտոնական լեզուն[10]։
  • Ֆիլմում տեղ գտան Լաս Վեգասում խաղատան իրական պայթյունի (կառուցման) տեսարանը, որը նկարել էր Բարթոնը։ The Landmark խաղատունը, որը նման էր թռչող ափսեի, պայթեցվել էր 1995 թվականի նոյեմբերի 7-ին[10]։
  • Նույն տարում՝ 1996 թվականին, դուրս եկավ նման մեկ այլ ֆիլմ՝ «Անկախության օրը»։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել