«Օլիմպ-2» մարզադաշտ (ռուս.՝ Стадион «Олимп-2»), մարզադաշտ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, «Ռոստով» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ Տարողությունը` 15840 հանդիսական։ Կառուցվել է 1930 թվականին որպես «Ռոստսելմաշ» մեքենաշինական գործարանին հաշվետու մարզական կառույց։ Բազմիցս վերակառուցվել է (վերջին անգամ` 2009 թվականին

Օլիմպ-2
ռուս.՝ Олимп-2
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Նախկին անվանումներ«Ռոստսելմաշ» գործարանի մարզադաշտ
«Ռոստսելմաշ»
«Օլիմպ-21 վեկ»
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված1930
Կառուցված1930
Բացված1930
ՍեփականատերՌոստովի մարզ
Տարողություն15 840
Տնային թիմՌոստով ՖԱ
Դաշտի չափսեր105×68 մ
Քարտեզ
Քարտեզ
 Olimp-2 Վիքիպահեստում

Նախկին անվանումներ խմբագրել

  • «Ռոստսելմաշ» գործարանի մարզադաշտ (1930-1996)
  • «Ռոստսելմաշ» (1997-2002)
  • «Օլիմպ-21 վեկ» (2002-2006)
  • «Օլիմպ-2» (2007-ից)

Պատմություն խմբագրել

 
Մարզադաշտը Չեմպիոնների լիգայի «Ռոստով» ՖԱ - «Ատլետիկո Մադրիդ» խաղից առաջ (2016)

«Ռոստսելմաշ» գործարանի մարզադաշտը կառուցվել է 1930 թվականին։ 1958-1970 թվականներին այնտեղ խաղացել է նաև Դոնի Ռոստովի մյուս ակումբը` ԲՄԱ-ն։ 1950-ական թվականներին մարզադաշտը մեծությամբ իններորդն էր ԽՍՀՄ-ում. նրա տարողությունը երկօթյականի տրիբունաների հաշվին 32000 էր։ Այնուհետև երկրորդ օթյակն ապամոնտաժվեց։

2000 թվականին, երբ արևմտյան տրիբունան մեծացվեց և ընդհուպ մոտեցավ խաղադաշտին, մարզադաշտը սկսեց վերածվել զուտ ֆուտբոլայինի։ 2001 թվականին տեղադրվեցին լուսավորության նոր կայմեր։ 2009 թվականին ավարտվեց հարավային տրիբունայի շինարարությունը[1]։ 2010 թվականին մարզադաշտում տեղադրվեց նոր տեսացուցատախտակ։

2016 թվականի ապրիլի դրությամբ մարզադաշտի չորս տրիբունաները պատկանում էին չորս տարբեր տերերի[2]։

Քանի որ մարզադաշտն օգտագործվելու է որպես մարզումային աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ, հյուսիսային տրիբունան վերակառուցվելու է։ Դրանից հետո նստատեղերը կլինեն խաղադաշտին ավելի մոտ, ինչպես հարավային տրիբունայինն են[3]։

Մարզադաշտի հիմնական բնութագրեր խմբագրել

 
Արևմտյան տրիբունան
  • Խաղադաշտի չափսերը` 105×68 մ
  • Տարողությունը` 15840 մարդ
  • Խոտածածկը` բնական
  • Հյուրերի համար նախատեսված հատվածի տարողությունը` ըստ մրցակից թիմի գրավոր հայտի` մինչև 1548 տեղ (վերակառուցման ժամանակ մարզադաշտի տարողության 10%-ի չափով), առանց հայտի` 265 տեղ
  • Հեռուստադիրքերի քանակ` 6
  • Մեկնաբանական դիրքերի քանակ` 6
  • Մամուլի օթյակ` 50 տեղ
  • Լուսավորություն` 3 ռեժիմ` 800 լյուքս, 1000 լյուքս, 1200 լյուքս
  • Տեսալուսատախտակ` ցուցասարքային համակարգ` 10×9 մ
  • Դրամարկղեր` 8
  • Տեսախցիկներ` 42

Մարզադաշտի անվանափոխություն խմբագրել

Քանի որ 2005 թվականին «Ռոստով» ֆուտբոլային ակումբը վաճառվեց ծխախոտային գործարար Իվան Սավիդիի կողմից, իսկ մարզադաշտի անվանումը զուգորդվում էր «Դոնսկոյ տաբակ» ընկերության արտադրած ծխախոտի հետ, որոշվեց մարզադաշտը վերանվանել «Օլիմպ-2»։ 2008 թվականի մարտին երկրպագուների շրջանում հայտարարվեց մարզադաշտի լավագույն անվան մրցույթ[4]։

Նշանակալի խաղեր խմբագրել

Ռուսաստանի հավաքականի խաղ խմբագրել

Ընկերական հանդիպում

2015 թվականի նոյեմբերի 17-ին «Օլիմպ-2» մարզադաշտում կայացել է Ռուսաստանի և Խորվաթիայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը[5][6], որն ավարտվել է հյուրերի հաղթանակով 3։1 հաշվով (գոլեր` Սմոլով, 14' - Կալինիչ, 57', Բրոզովիչ, 60', Մանջուկիչ, 82')[7]։

Ռուսաստանի գավաթի 2009/2010 խաղարկության եզրափակիչ խմբագրել

2010 թվականի մայիսի 16-ին մարզադաշտում կայացել է Ռուսաստանի ֆուտբոլի գավաթի 2009/2010 խաղարկության եզրափակիչ խաղը։ Ռոստովյան հանդիպումը պատմության մեջ առաջին եզրափակիչն էր, որն անցկացվեց Մոսկվայի տարածաշրջանից դուրս[8]։ Եզրափակչին նախապատրաստվելու ընթացքում մարզադաշտում մինչև 600-ի է հասցվել VIP-տեղերի քանակը, ընդլայնվել է մամուլի օթյակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Фотогалерея | Медиа | ФК «Ростов»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  2. Почему чемпионство «Ростова» — это ужасно
  3. «Три стадиона реконструируют в Ростовской области к ЧМ-2018». realty.interfax.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  4. «Лента новостей | Новости | Пресс-центр | Футбольный клуб «Ростов»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  5. «Команда Слуцкого в Краснодаре может встретиться с топ-сборной». Sportbox.ru. 20 октября 2015. Վերցված է 20 октября 2015-ին. (ռուս.)
  6. «В РФС подтвердили информацию о матче с Хорватией». Sportbox.ru. 20 октября 2015. Վերցված է 20 октября 2015-ին. (ռուս.)
  7. «Сборная России проиграла Хорватии в Ростове-на-Дону». Վերցված է 2017 Փետրվար 12-ին.
  8. Ростовский стадион почти готов принять финал Кубка России

Արտաքին հղումներ խմբագրել