Մարսելա Մարինո Ագոնսիլո (իսպ.՝ Marcela Agoncillo, հունիսի 24, 1859(1859-06-24), Taal, Բատանգաս, Captaincy General of the Philippines, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Իսպանական կայսրություն, Իսպանիա - մայիսի 30, 1946(1946-05-30), Մանիլա, Ֆիլիպիններ)[1][2][3], Ֆիլիպինների անկախության ազատամարտիկ, երկրի պատմության լեգենդար գործիչ, Ֆիլիպինների առաջին պաշտոնական դրոշի ստեղծող, հայտնի է նաև Ֆիլիպինների դրոշի մայր անվամբ։

Մարսելա Ագոնսիլո
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1859(1859-06-24)
ԾննդավայրTaal, Բատանգաս, Captaincy General of the Philippines, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Իսպանական կայսրություն, Իսպանիա
Մահացել էմայիսի 30, 1946(1946-05-30) (86 տարեկան)
Մահվան վայրՄանիլա, Ֆիլիպիններ
ԳերեզմանLa Loma Cemetery
Քաղաքացիություն Ֆիլիպիններ
Մասնագիտությունdressmaker
ԱմուսինՖելիպե Ագոնսիլյո
ԵրեխաներԼորենցա Ագոնչիլո
 Marcela Agoncillo Վիքիպահեստում
Մարսելա Ագոնսիլոյի պատկերը փոստային նամականիշի վրա
Մարսելա Ագոնսիլոյի կիսանդրին

Կենսագրություն խմբագրել

 
Ֆիլիպինների առաջին պաշտոնական դրոշը
 
220пкс

Ծնվել է ունևորի ընտանիքում, մինչ 16 տարեկանը սովորել է աղջիկների գիշերօթիկ դպրոցում։ 30 տարեկանում ամուսնացել է փաստաբան Ֆելիպե Ագոնցիլոյի հետ, որը եղել է Ֆիլիպինների անկախության կողմնակից, հեղափոխական և հետագայում դարձել է առաջին ֆիլիպինցի դիվանագետը, որը 1895 թվականին ստիպված լքել էր երկիրը՝ Իսպանիայի գաղութատիրական վարչակարգը քննադատելու համար։ Սկզբնական շրջանում ապրել է Ճապոնիայում, այնուհետև ֆիլիպինցի այլ աքսորյալների հետ հաստատվել է Հոնկոնգում։ Մարսելան երեխաների հետ գտնվել է ամուսնու կողքին․ երբ նրա ամուսինը Ֆիլիպինների հեղափոխության բռնկման ժամանակ Հոնկոնգում էր, Մարսելան իր ընտանիքի անդամների հետ միացան նրան և ժամանակավորապես բնակություն հաստատեցին այնտեղ՝ Իսպանիան գրավելու հակաֆիլիպինյան ռազմական գործողություններից խուսափելու համար։

1898 թվականի մայիսին Մարսելան իր ավագ դստեր և զարմուհու հետ կարեց Ֆիլիպինների դրոշը։ Այդ հանձնարարությունը նա ստացել էր ապագա նախագահ էմիլիո Ագուինալդոյի կողմից։ 5 օր անց էմիլիո Ագուինալդոն դրոշը բարձրացրեց ռազմանավի վրա և վերադարձավ Ֆիլիպիններ։

1898 թվականի հունիսի 12-ին՝ Ֆիլիպինների անկախության հռչակման ժամանակ, դրոշը Կավիտեում բարձրացվեց Ֆիլիպինների առաջին նախագահ էմիլիո Ագուինալդոյի կողմից։

Այն բանից հետո, երբ 1898թվականին ԱՄՆ վերահսկողություն է սահմանել Ֆիլիպինների նկատմամբ, 1903 թվականին Մարսելան և իր ընտանիքը վերադարձել են հայրենիք՝ հպարտ իրենց կատարած աշխատանքով։ Չնայած աղքատությանը՝ ընտանիքը շարունակել է օգնել Մանիլայի թշվառ բնակիչներին։ Ճապոնացիների կողմից Ֆիլիպինների շրջափակման ժամանակ (1941—1944) Մարսելա Ագոնսիլոն նորից դարձել է հայրենասիրության, արիության և առատաձեռնության խորհրդանիշ։ Չնայած տարեց հասակի, տան և գույքի կորստի՝ պատվով տարել է շրջափակման ողջ դժվարությունները։

Դրոշը, որը ձեռքով կարել էր Մարսելան, շարունակում է մնալ Ֆիլիպինների Հանրապետության առաջին պաշտոնական դրոշը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Miriam College Library». Mc.edu.ph. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 6-ին.
  2. Mercado, Monina A. (1977), Profiles in Achievement, Philippine Appliance Corp., էջ 58, Վերցված է 29 November 2007-ին
  3. Zaide, Gregorio F. (1968), The Philippine Revolution, Modern Book Company, էջեր 194–195

Գրականություն խմբագրել

  • Carlos Quirino, Who’s who in Philippine history, Tahanan Books, Manilla (1995)(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել