Մարջորի Բոուեն (անգլ.՝ Marjorie Bowen, իրական անունը` Գաբրիել Մարգարետ Քեմփբել, (անգլ.՝ Mrs Gabrielle Margaret V[ere] Long née Campbell, նոյեմբերի 1, 1885(1885-11-01)[2] կամ 1886[3], Հեմփշիր, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 23, 1952(1952-12-23)[4][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի գրող, պատմական և գոթական վեպերի, ինչպես նաև «հորրոր»` սարսափ ոճի ստեղծագործությունների հեղինակ[5]։ Նրա գրական ժառանգությունը կազմում է ավելի քան 150 ստեղծագործություն, որի մեծ մասը հրատարակվել է Մարջորի Բոուեն կեղծանվամբ։ Նա իր աշխատանքները գրել է նաև` օգտվելով Ջոզեֆ Շիրինգ (անգլ. ՝ Joseph Shearing) և մի քանի այլ կեղծանուններից, իսկ գրքերի մի մասը հրապարակել է իր իրական անունով։ Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ նա գրել է մի քանի չարագուշակ գոթական վեպեր, որոնք ներծծված են միստիկայի և վախի մթնոլորտով։ Նրա մի քանի գրքեր էկրանավորվել են։

Մարջորի Բոուեն
Ծննդյան անունանգլ.՝ Margaret Gabrielle Vere Campbell[1]
Ծնվել էնոյեմբերի 1, 1885(1885-11-01)[2] կամ 1886[3]
ԾննդավայրՀեմփշիր, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էդեկտեմբերի 23, 1952(1952-12-23)[4][2][3]
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
Գրական անունMarjorie Bowen[1], Joseph Shearing և George R. Preedy
Մասնագիտությունվիպասան, վիպասան, գրող և կենսագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԱմուսինZeffirino Emilio Costanzo?[2] և Arthur Leonard Long?[2]
ԶավակներMichael Magnus Vere Custance? և Athelstan Long?
 Marjorie Bowen Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
1930 թվական

Բոուենը ծնվել է 1885 թվականին Հեմփշիրի Հեյլինգ կղզում։ Ալկոհոլիզմով տառապող հայրը թողել է ընտանիք, Երբ Մարջորին դեռ երիտասարդ էր, և, ի վերջո, հայտնաբերվել է մահացած Լոնդոնի փողոցներից մեկում։ Նա քրոջ հետ մեծացել է աղքատության մեջ պակաս սիրալիր մոր հետ[6]։ Մարջորիի գրական ակտիվ գործունեությունը դարձել է նրա ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը։

Մարջորին ամուսնացած է եղել երկու անգամ. առաջին անգամ 1912 թվականին նա ամուսնացել Է Սիցիլիայի բնակիչ Էմիլիո Կոնստանցա Զեֆերինոյի հետ, սակայն այդ ամուսնությունը դժբախտ է եղել։ 1916 թվականին Զեֆերինոն մահացել է տուբերկուլյոզից։ Դրանից հետո Մարջորին երկրորդ անգամ ամուսնացել է Արթուր Լ. Լոնգի հետ։ Բոուենը չորս երեխա ուներ. որդի և դուստր (մանուկ հասակում մահացած) Կոստանցայից և Լոնգից երկու որդի[6]։

Մարջորի Բոուենի գրական դեբյուտը տեղի է ունեցել 1906 թվականին՝ «Միլանյան իժ» գրքով (անգլ.՝ The Viper of Milan), որի գործողությունը տեղի էին ունենում միջնադարյան Իտալիայում[6]։ Գիրքը մերժվել է մի քանի հրատարակիչների կողմից, որոնք երիտասարդ կնոջ համար նպատակահարմար չեն համարել նման վեպ գրելը, սակայն հրապարակումից հետո այն դարձել է բեսթսելլեր[6]։ Դրանից հետո ամբողջ կյանքում, մինչև մահ, նա չի դադարել զբաղվել գրական ակտիվ գործունեությամբ[7]։

Բոուենը մահացել է 1952 թվականի դեկտեմբերի 23-ին Լոնդոնի Քենսինգթոնի Սուրբ Չարլզի հիվանդանոցում` ննջասենյակում ընկնելու հետևանքով ուղեղի լուրջ ցնցումից հետո[8]։

Էկրանավորում

խմբագրել

«Տիկին Նել Գվին» (անգլ.՝ Mistress Nell Gwynne) վեպը, որը գրվել է Ջոզեֆ Շիրինգ կեղծանունով և հրատարակվել է 1926 թվականին, էկրանավորվել է ռեժիսոր Հերբերտ Ուիլքոքսի կողմից նույն թվականին։ Ֆիլմում նկարահանվել են Դորոտի Գիշը և Ռենդլի Օրտոնը։

Մատենագիտություն (օրիգինալ անուններ)

խմբագրել
  • The Viper of Milan (1906)
  • The Master of Stair (1907)
  • The Glen O’Weeping (1907)
  • The Sword Decides (1908)
  • A Moment’s Madness (1908)
  • The Leopard and the Lily (1909)
  • Black Magic: a Tale of the Rise and Fall of the Antichrist (1909): Լեգենդ այն մասին, թե ինչպես է Ուրսուլա անունով կախարդը կարողացել զբաղեցնել Հռոմի պապի պաշտոնը։ (Հովհաննա պապուհի)
  • I Will Maintain (1910)
  • God and the King (1911)
  • Defender of the Faith (1911)
  • God’s Playthings (1912)
  • The Rake’s Progress (1912)
  • The Quest of Glory (1912)
  • A Knight of Spain (1913)
  • The Two Carnations (1913)
  • Prince and Heretic (1914)
  • Because of These Things (1915)
  • Mr Washington (1915)
  • Shadows of Yesterday (1916)
  • Curious Happenings (1917), կարճ պատմվածքների ժողովածու
  • Crimes of Old London (1919), կարճ պատմվածքների ժողովածու
  • The Cheats, A Romantic Fantasy (1920)
  • Roccoco (1921)
  • The Haunted Vintage (1921)
  • Stinging Nettles (1923): Կիսաինքնակենսագրական պատմություն, որը պատմում է սիցիլիացի Զեֆերինոյի հետ Մարջորիի անհաջող ամուսնության մասին։
  • Seeing Life! (1923)
  • Mistress Nell Gwynne (1926) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)։ Էկրանավորվել է նույն թվականին ռեժիսոր Հերբերտ Ուիլքոքսի կողմից։
  • «Five Winds» (1927)
  • The Pagoda (1927)
  • Dark Ann (1927), կարճ պատմվածքների ժողովածու
  • Exits and Farewells (1928)
  • General Crack (1928) (գրված է George R. Preedy կեղծանվամբ)։ Էկրանավորվել է 1930 թվականին (ֆիլմը գլխավոր դերերից մեկում նկարահանվել է Ջոն Բերիմորը։
  • The Golden Roof (1928)
  • Sheep’s Head and Babylon, and Other Stories of Yesterday and Today (1929), կարճ պատմվածքների ժողովածու
  • Dickon (1929)
  • The Great Weird Stories (1929) (գրված է Arthur Neale կեղծանվամբ)
  • The Devil’s Jig (1930) (գրված է Robert Paye կեղծանվամբ)
  • The Rocklitz (այս անվանումով վեպը հրատարակվել է Մեծ Բրիտանիայում) կամ The Prince’s Darling (այս անվանումով վեպը հրատարակվել է ԱՄՆ-ում) (1930) (գրված է George Preedy կեղծանվամբ)
  • Grace Latouche and the Warringtons (1931), կարճ պատմվածքների ժողովածու
  • The Shadow on Mockways (1932): Պիեսը բեմադրվել է Փարիզի Գրան Գինյոլի թատրոնի բեմում։
  • Forget-me-Not (1932) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)
  • The Veil’d Delight (1933)
  • Great Tales of Horror (1933)
  • Julia Roseingrave (1933) (գրված է Robert Paye կեղծանվամբ)։ Պատմություն կախարդության և գաղտնի արվեստի մասին, որոնց տիրապետում են վհուկները։
  • The Last Bouquet, Some Twilight Tales (1933), կարճ պատմվածքների ժողովածու
  • Dr Chaos and the Devil Snar’d (1933) (գրված է George R. Preedy կեղծանվամբ)
  • The Triumphant Beast (1934)
  • The Scandal of Sophie Dawes (1934): Վեպ կուրտիզանուհի Սոֆի Դոուզի մասին, որը ծագում էր սոցիալական ցածր շերտերից։ Բոուենը նկարագրում է նրան` օգտագործելով «գռեհիկ անբարոյական կին», «երիտասարդ քաշ եկող» և «կեղտաջրի առնետ» մակդիրներ[9]։
  • Moss Rose (1934) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)։ Վեպը էկրանավորվել է 1947 թվականին։
  • More Great Tales of Horror (1935)
  • The Angel of the Assassination (1935) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ), Շարլոտ Կորդեի վեպ-կենսագրությունը
  • The Poisoners (1936) (գրված է George R. Preedy կեղծանվամբ)
  • Trumpets at Rome (1936)
  • This Shining Woman (1937)
  • Wrestling Jacob. A study of the life of John Wesley and some members of the family. (1937)
  • God and the Wedding Dress (1938)
  • Orange Blossoms (1938) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ), կարճ պատմվածքների ժողովածու
  • Blanche Fury (1939) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)։ Էկրանավորվել է 1948 թվականին։
  • Mr. Tyler’s Saints (1939)
  • The Circle in the Water (1939)
  • The Debate Continues: being the Autobiography of Marjorie Bowen (1939) (գրված է Մարգարետ Քեմփբել կեղծանվամբ)
  • Ethics in Modern Art (1939)
  • The Crime of Laura Sarelle (1941) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)։ Ուիլ Կապին այս վեպի վերաբերյալ իր գրախոսությունում հետևյալ կերպ է արտահայտվել. «Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է խտղտացնել իր նյարդերը և ցանկանում է սուր հույզեր ապրել, նա պետք է կարդա պարոն Շիրինգի տպավորիչ վեպը սիրո, մահվան և ճակատագրական կյանքի մասին։ Միացեք Շիրինգի արվեստին և դուք կհանդիպեք պոեզիայի կամ արձակի մեջ երբևէ ստեղծված կնոջ ամենավտանգավոր կերպարներից մեկին»։
  • The Golden Violet (1941) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)
  • The Spectral Bride Այլ հրատարակություններում վեպը լույս է տեսել նաև The Fetch (1942) վերնագրով (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)։
  • Airing in a Closed Carriage (1943), էկրանավորվել է 1947 թվականին
  • The Abode of Love (1944) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)
  • So Evil My Love (1947) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ), պատմում է Չարլզ Բրավոյի սպանության մասին. վեպը էկրանավորվել է 1948 թվականին։
  • The Bishop of Hell and Other Stories (1949), ընտրված պատմություններ Մարջորիի վաղ ստեղծագործություններից։
  • The Man with the Scales (1954)
  • Kecksies and Other Twilight Tales (1976), կարճ պատմվածքների ժողովածու

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 122.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 60. — ISBN 978-1-85743-228-2
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Calendars of the Grants of Probate and Letters of AdministrationWinchester: 1953. — Vol. L. — P. 414.
  5. «Marjorie Bowen» in Jack Sullivan (ed) (1986) The Penguin Encyclopedia of Horror and the Supernatural: 50
  6. 6,0 6,1 6,2 6,3 "Long, Mrs. Gabrielle Margaret Vere (Campbell)", in Stanley J. Kunitz and Howard Haycraft, Twentieth Century Authors, A Biographical Dictionary of Modern Literature, (Third Edition). New York, The H.W. Wilson Company, 1950, (pp. 845–6)
  7. The Life of Marjorie Bowen Արխիվացված 2008-12-04 Wayback Machine
  8. «Cambridge University Press». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  9. «Worthless Wanton». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարջորի Բոուեն» հոդվածին։