Ջոն Բերիմոր
Ջոն Բերիմոր (անգլ.՝ John Barrymore, փետրվարի 15, 1882 կամ փետրվարի 14, 1882[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - մայիսի 29, 1942[1][2][3][…], Լոս Անջելես, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ամերիկացի հայտնի դերասան, իր ժամանակի ամենանշանավոր արտիստներից մեկը։ Խաղացել է Բրոդվեյում 100-ից ավելի բեմադրություններում, մոտ 60 դեր է խաղացել կինոյում։
![]() անգլ.՝ John Barrymore | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15, 1882 կամ փետրվարի 14, 1882[1] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 29, 1942[1][2][3][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, ԱՄՆ |
Կրթություն | Քինգս քոլեջ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և սցենարիստ |
Ծնողներ | հայր՝ Մորիս Բերիմոր, մայր՝ Ջեորջիանա Դրյու |
Ամուսին(ներ) | Dolores Costello?, Blanche Oelrichs?, Elaine Barrie? և Katherine Corri Harris? |
Երեխա(ներ) | Ջոն Դրյու Բերիմոր և Դայանա Բերիմոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասան Լայոնել Բերիմորի կրտսեր եղբայրն է, դերասանուհի Դրյու Բերիմորի պապը։
Արտիստական իր գործունեությունն սկսել է 1903 թվականին՝ խաղալով թեթև կատակերգությունների բեմադրություններում, այնուհետև հանդես է եկել դրամաներում ու ողբերգություններում։ 1922 թվականին շեքսպիրյան Համլետի դերի կատարումը նրան բերել է ամերիկացի լավագույն ողբերգակ դերասանի համբավ։
Թեև արվեստի որոշ պատմաբաններ կարծիք են հայտնել, որ 1930-ական թվականների կեսերից Ջոն Բերիմորի կինոդերասանական արվեստն սկսել է թոշնել, նրա կենսագիրներից Մարտին Նոդենը նրան համարում է իր ժամանակի առավել ազդեցիկ, պաշտամունքային դերասանը[4] [5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ McCaffrey, Jacobs, էջ 32
- ↑ Norden, 2000a, էջ 178
Արտաքին հղումներԽմբագրել
Ջոն Բերիմոր Վիքիպահեստում |
- Ջոն Բերիմոր Internet Movie Database կայքում
- John Barrymore at AllMovie
- portrait as a young man. studio c.1905(flickr)