Դորոտի Գիշ (անգլ.՝ Dorothy Gish, մարտի 11, 1898(1898-03-11)[1][2][3][…], Դեյթոն, Օհայո[4] - հունիսի 4, 1968(1968-06-04)[1][2][3][…], Ռապալլո, Իտալիա), ամերիկացի դերասանուհի։

Դորոտի Գիշ
Ծննդյան թիվ՝մարտի 11, 1898(1898-03-11)[1][2][3][…]
Ծննդավայր՝Դեյթոն, Օհայո[4]
Վախճանի թիվ՝հունիսի 4, 1968(1968-06-04)[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայր՝Ռապալլո, Իտալիա
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, դերասանուհի, կինոռեժիսոր և հեղինակ
Պարգևներ՝
IMDb։ID 0321088

Լիլիան Գիշի քույրը։

Կենսագրություն

խմբագրել

Դորոտի Գիշը ծնվել է 1898 թվականի մարտի 11-ին Դեյթոնում՝ Ջեյմս Լի Գիշի (1872-1912) և Մերի Ռոբինսոն ՄակՔոնելի (1875-1948) ընտանիքում։ Ուներ իրենից մեծ քույր՝ Լիլիանը։ Երբ հայրը լքեց ընտանիքը, մայրը ստիպված էր շատ աշխատել, այդ թվում նաև դերասանուհի, որպեսզի պահի դուստրերին։

Գիշ քույրերը դերասանական կարիերան սկսել են 1912 թվականին, այն բանից հետո, երբ նրանց ընկերուհին՝ Մերի Փիքֆորդը, նրանց ներկայացրեց Biograph Studios կինոընկերության տնօրեն Դեյվիդ Ուորկ Գրիֆիթին։ Կինոյում նրանց համատեղ դեբյուտը տեղի է ունեցել նույն թվականին «Անտեսանելի թշնամի» ֆիլմում։ Իր հետագա կարիերայի ընթացքում Դորոտին նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում, որոնցից մեծ մասում խաղացել է նաև ավագ քույրը։

Մահացել է 1968 թվականին՝ 70 տարեկան հասակում, Իտալիայի Ռապալլո քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժվում էր 2 տարի։ Թաղված է Նյու Յորքի սբ. Բարդուղիմեոս եպիսկոպոսական տաճարում՝ քրոջ կողքին։

Ընտրյալ ֆիլմագրություն

խմբագրել
  • 1912 − Անտեսանելի թշնամի / An Unseen Enemy
  • 1912 − Կարմրաներկի սիրահարը − Գեղեցկուհին «Պաղպաղակի փառատոնում»
  • 1912 − Փիգ ծառուղու հրացանակիրները / Musketeers of Pig alley
  • 1912 − Նյույորքյան գլխարկը / The New York Hat
  • 1912 − Իմ հերոս / My Hero
  • 1913 − Յուդիֆը Բեթուլիայից
  • 1914 − Քույրերը / The Sisters
  • 1915 - Նրա դասը / His Lesson
  • 1926 − Լոնդոն / London

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոտի Գիշ» հոդվածին։