Մարյա Կասպարսոն (շվեդերեն՝ Marja (Marja) Casparsson, հուլիսի 11, 1901(1901-07-11)[1][2], Nacka församling, Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][3][2] - օգոստոսի 24, 1993(1993-08-24)[1], Սալտսյոբադեն, Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ նկարչուհի։

Մարյա Կասպարսոն
Anna och Marja Casparsson.jpg
Ծնվել էհուլիսի 11, 1901(1901-07-11)[1][2]
ԾննդավայրNacka församling, Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][3][2]
Վախճանվել էօգոստոսի 24, 1993(1993-08-24)[1] (92 տարեկան)
Մահվան վայրՍալտսյոբադեն, Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտություննկարչուհի
ՄայրԱննա Կասպարսոն[3]

ԿենսագրությունԽմբագրել

Մարյա Կասպարսոնը ծնվել է 1901 թվականի հուլիսի 11-ին, Սալտշյոբադենում։ Մեծացել է Նակկա կոմունայի Սալտշյոբադեն քաղաքի Snäckan վիլլայում։ Հայրը` Էդվարդ Կասպարսսոնը (Edvard Casparsson, 1856-1923), եղել է հայտնի նկարիչներ Անդերս Ցորնի և Էռնստ Յուսեֆսոնի լավագույն ընկերը, մայրը` Աննա Կասպարսոնը եղել է դաշնակահար և նկարչուհի։ Ընտանիքում, բացի Մարյայից, կային ևս երեք երեխա։

1919 թվականին դպրոցն ավարտելուց հետո Մարյան մտածում էր դառնալ ճարտարապետ՝ ոգեշնչված ավագ քրոջով՝ Ինգայով, ով Շվեդիայի առաջին կին ինժեներներից մեկն էր։ Մարյան սկսեց սովորել Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում, բայց գիտակցելով, որ ցանկանում է նկարիչ դառնալ, մեկ տարի անց թողեց ինստիտուտը։ Նա ուսումը շարունակեց Էդվարդ Բերգգրենի գեղարվեստի դպրոցում (1920-1921), Կարլ Վիլհելմսոնի գեղարվեստի դպրոցում (1921-1922) և Ազատ արվեստների թագավորական ակադեմիայում, որն ավարտելուց հետո պարգևատրվեց մեդալով։

 
Snäckan վիլլան 2015 թվականին

Սալտշյոբադենում գտնվող մոր վիլլայում Մարյան ստեղծեց արվեստանոց Vån փոքրիկ կղզում գտնվող Marstrandslyckan ամառային հանգստավայրում, Օստերյոտլանդի հարավային մասում, նա կազմակերպեց երկրորդ արվեստանոցը նկարիչ ընկերների՝ Լեոյի և Մերի-Անն Վերդեի կողքին։ Ընտանիքի հետ միասին նա ճանապարհորդեց Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում և Նիդեռլանդներում։ Նա աշխատում էր յուղաներկով և ջրաներկով, նկարում բնանկարներ, ինտերիերներ և դիմանկարներ։ Նա ստեղծեց ջրաներկային նկարազարդումներ նորվեգացի գրող-հեքիաթասացներ Պետեր Քրիստեն Ասբյորնսենի և Յորգեն Մուի գրքերի համար, որոնք, սակայն, երբեք էլ չհրատարակվեցին։

Մարյա Կասպարսոնը անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել Ստոկհոլմում՝ Շվեդիայի նկարիչների ասոցիացիային պատկանող Konstnärshuse շենքում, 1936 թվականին և 1938 թվականին` Նորրչյոպինգի արվեստի թանգարանում, ինչպես նաև մասնակցել է խմբակային ցուցահանդեսների։ Նկարչի աշխատանքները ցուցադրվել են Շվեդիայի ազգային թանգարանում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Ազատ արվեստի թագավորական ակադեմիայում, Էստերգյոթլանդի օկրուգի թանգարանում և Սալտշյոբադենում գտնվող Vår Gård արվեստի հավաքածուում։ Գրիպսհոլմ ամրոցում գտնվող Շվեդիայի ազգային դիմանկարների պատկերասրահի հավաքածուում ցուցադրվում էր մոր դիմանկարը, որը ընդգրկված էր 1988 թվականին Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում ցուցադրված դիմանկարների շարքում («Գլուխգործոցներ Գրիպսհոլմի ամրոցից»)։

Մարյա Կասպարսոնը մահացել է 1993 թվականի օգոստոսի 24-ին, Ստոկհոլմում։

2007 թվականին Saltsjöateljén-ում (նկարիչ Իսահակ Գրյունևալդի Grünewaldvillan վիլայում) կազմակերպվեց հիշատակի ցուցահանդես, իսկ 2013 թվականի ամռանը Nacka konsthall-ում կազմակերպվեց Մարյայի և նրա մոր՝ Աննայի աշխատանքների ցուցահանդեսը[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել