Աննա Կասպարսոն
Աննա Կասպարսոն (շվեդ.՝ Anna Casparsson, լրիվ անունը` Anna Charlotta Sophia Casparsson, ծննդյամբ` von Feilitzen, հոկտեմբերի 10, 1861[1], Skeda, Շվեդիա[1] - սեպտեմբերի 24, 1961[2][3][4][…], Սալտսյոբադեն, Շվեդիա[1]), շվեդ դաշնակահարուհի և տեքստիլ նկարչուհի[5]։
Աննա Կասպարսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1861[1] |
Ծննդավայր | Skeda, Շվեդիա[1] |
Մահացել է | սեպտեմբերի 24, 1961[2][3][4][…] (99 տարեկան) |
Մահվան վայր | Սալտսյոբադեն, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | տեքստիլ նկարչուհի, դաշնակահարուհի և թարգմանչուհի |
Ծնողներ | հայր՝ Urban von Feilitzen?, մայր՝ Lotten von Feilitzen? |
Երեխաներ | Մարյա Կասպարսոն |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱննա Կասպարսոնը ծնվել է 1861 թվականի հոկտեմբերի 10-ին Սկեդա օկրուգում (1971 թվականից՝ Լինչյոպինգի քաղաք) գրող Ուրբան ֆոն Ֆեյլիտցենի և նրա կնոջ ՝ դաշնակահար, կոմպոզիտոր Ադոլֆ Լինդբլադի դուստր Լոտեն ֆոն Ֆեյլիտցենի ընտանիքում։
Աննա Կասպարսոնը և նրա ամուսինն աշխատել են Skandia ապահովագրական ընկերությունում և ունեցել բազմաթիվ շփումներ, այդ թվում Շվեդիայի նկարիչների միության արվեստագետների հետ։ Զույգը առաջիններից մեկն էր, որ Սալտշյոբադենում պատրիցիական ոճով կառուցեց Villa Snäckan վիլլան, որի սրահում, Աննան նվագում էր դաշնամուր, իսկ արվեստանոցում աշխատում էր Աննայի դուստրը և հաճախակի հանդիպում նկարիչների հետ։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Stjärnan գործվածք | |
Hjorten գործվածք |
Ամուսնու և որդու մահից հետո՝ 1920-ականներին, Աննա Կասպարսոնը սկսեց զբաղվել ասեղնագործությամբ, որը շարունակեց իր կյանքի հետագա 60 տարիների ընթացքում։ Նա ստացել էր միայն երաժշտական կրթություն, բայց ինքնուրույն սովորեց տեքստիլի վրա ասեղնագործել։ Եվ միայն 1945 թվականին՝ 84 տարեկան հասակում, Աննան իր աշխատանքները ցուցադրեց Սալտշյոբադենի ցուցահանդեսում։
Նույն թվականին նա մասնակցեց Ստոկհոլմում գտնվող Լիլյեվալչայի (շվեդ արդյունաբերող և բարերար) արվեստի պատկերասրահում բացված «Nordiska konstnärinnor» ցուցահանդեսին։ 1960 թվականին նրա աշխատանքները ցուցադրվեցին Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանում կայացած անհատական ցուցահանդեսում, որոնք հետագայում կրճատված տարբերակով ներկայացվեցին Շվեդիայի բազմաթիվ արվեստի պատկերասրահներում և թանգարաններում։ Ասեղնագործությունը սովորաբար կատարվում էր մետաքսե կամ թավշյա գործվածքներից պատրաստված նյութերով։ Կասպարսոնն իր կոմպոզիցիաներին ավելացնում էր գործվածքների, սրբիչների, ժանյակի և ապակու գույնզգույն կտորներ, որոնք էլ երբեմն նկարազարդում էր յուղաներկով։ Նա հաճախ իր ստեղծագործությունների համար հիմք էր ընդունում հեքիաթների աշխարհից վերցված դրվագները։ Նրա գործերը հաճախակի ցուցադրվում են Շվեդիայի ազգային թանգարանում և Ժամանակակից արվեստի թանգարանում։ Աննայի գործվածքներից երեքը գտնվում են Դանիայի ազգային թանգարանում[6]։
Աննա Կասպարսոնը մահացել է 1961 թվականի սեպտեմբերի 24-ին, Սալտշյոբադեն քաղաքում։
2013 թվականի ամռանը Nacka konsthall-ում կազմակերպվեց Աննա Կասպարսոնի և նրա դստեր Մարյայի աշխատանքների ցուցահանդեսը[7]։
Ընտանիք
խմբագրելԱննա Կասպարսոնը ամուսնացած էր Էդվարդ Կասպարսոնի հետ (1856–1923), ով անվանի նկարիչներ Անդերս Լեոնարդ Ցորնի և Էռնստ Յուսեֆսոնի լավ ընկերն էր։ Ունեցել են չորս երեխաներ, այդ թվում դուստրը` Մարյան, որը նկարչուհի է դարձել։
Հիշատակ
խմբագրելԱննա Կասպարսոնի հիշատակին է նվիրված 1960 թվականին ռեժիսոր Պետեր Վայսի կողմից նկարահանված համանուն կարճամետրաժ ֆիլմը[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ 2,0 2,1 2,2 KulturNav — 2015.
- ↑ 3,0 3,1 3,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Artnet — 1998.
- ↑ Anna Charlotta Sofia Casparsson
- ↑ «Nationalmuseum – Anna von Feilitzen Anna Casparsson». emp-web-84.zetcom.ch. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Sommarutställning i Nacka konsthall: Möten - Anna och Marja Casparsson i en gemensam utställning
- ↑ Staffan Lamm var fotograf för filmen. Delar av filmen ingår i Staffan Lamms film Fantasterna från 1985
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Կասպարսոն» հոդվածին։ |