Դերջան
Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի գավառ
Դերջան, նախկինում հայտնի էր նաև որպես Մամախաթուն, գյուղաքաղաք (ավան, քաղաք, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում։ Գտնվում էր Էրզրում-Երզնկա ճանապարհի վրա, Արևմտյան Եփրատի Դերջան (Թուզլու) վտակի աջ ափին։ Հանդիսանում էր գավառակի կենտրոն։
Մամախաթունն ուներ մեծ կայազոր իր զորանոցներով։ Քաղաքում կար նաև առաջնորդարան։
Աշխարհագրություն
խմբագրելԲնակավայրն ուներ լավ կլիմա։ Հարուստ էր արոտավայրերով, բամբակով, հացահատիկով, խաղողով և պտուղներով։
Բնակչություն
խմբագրելՊատմամշակութային կառույցներ
խմբագրելՄամախաթունն ուներ հայկական եկեղեցի։ Գյուղաքաղաքի մոտակայքում կար արաբական և այլ կառուցվածքների ավերակներ և գերեզմանոց։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր հայակական դպրոց
Անվանի մարդիկ
խմբագրելՄամախաթունում է ծնվել գրականագետ, արվեստաբանության դոկտոր Գ. Տեր-Ստեփանյանը (1909–1989 թվականներ)[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 821
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն