Մարկ Ռուֆալո

ամերիկացի դերասան
(Վերահղված է Մարկ Ռուֆֆալոից)

Մարկ Ալան Ռուֆալո (անգլ.՝ Mark Alan Ruffalo, նոյեմբերի 22, 1967(1967-11-22)[2][3][4], Կենոշա, Վիսկոնսին, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասան։ Ստացել է «Էմմի» (2014), «Օսկար» «Ոսկե գլոբուս» («BAFTA» 2011, 2015) և մի քանի այլ մրցանակներ[6]։

Մարկ Ռուֆալո
Ծնվել էնոյեմբերի 22, 1967 (56 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունՍտելլա Ադլերի դերասանական ստուդիա և First Colonial High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Sunrise Coigney?
Երեխա(ներ)Keen Ruffalo? և Bella Noche Ruffalo?
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0749263
Մարկ Ռուֆալո՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Դերասանի հայրը արվեստագետ է, իսկ մայրը՝ վարսահարդար։ Նրա հայրը իտալացի է, իսկ մայրը՝ կանադացի և իտալացի։ Բացի Մարկից ընտանիքում կա 3 երեխա։ Մանկության տարիներում Ռուֆալոն գնաց Վիսկոնսին, իսկ հետո Սան Դիեգո։ Դպրոցն ավարտելուց հետո Մարկը սովորեց Լոս Անջելեսի Ստելլա Ադլերի կոնսերվատորիայում։

9 տարեկան հասակում աշխատել է թատրոնում։ 2002 թվականին նկարահանվել է «Շքանշաններ» ֆիլմում, երբ նա ուներ գլխուղեղի ուռուցք։ Վիրահատությունից հետո դերասանի մոտ առաջացան դեմքի մկանի ձգումներ։ Մարկ Ռուֆալոն առողջացավ և սկսեց նկարահանվել «Գործակից» և «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմերում։

 

Անձնական կյանք խմբագրել

Մարկ Ռուֆալոն ամուսնացած է Սանրայզ Կոյնիի հետ և նրանք ունեն 3 երեխա։ Նա բուսակեր է[7][8][9]։ Մարկը ոչ միայն նկարահանվում է ֆիլմերում, այլ նրան հետաքրքրում է իր երկրի քաղաքական կյանքը, մասնավորապես դերասանը հետաքրքրված է Իրաքում կատարվող պատերազմներով։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դերը
1989 Լավագույն տեսարան CBS Մայքլ Դյուն
1993 Երգ քեզ համար Գաս Դեվիսոն
1994 Հայելի, հայելի 2 Կրիստիան
1996 Մարտի Ֆայինայի ճակատագիրը Բրետ
1996 Ատամնաբուժ Ստիվ Լանդերս
1996 Կեղտոտ գումար Էտորնի
1996 Հայելի, հայելի 3 Կրիստիան
1997 Սուրբ ծննդյան երկրորդ օր Բերտ
2000 Հավատարին կինը Տի-Բոյ
2000 Հարված Զեյն Մարինելի
2001 Բնակարան 12 Ալեկս
2007 Տրամաբանության դավաճանություն Կոլուզ
2003 Իմ կյանքան առանց քեզ Լի

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ռուֆալո» հոդվածին։