Մարկ Ռիչ
Մարկ Ռիչ (անգլ.՝ Marc Rich), ի ծնե՝ Մերսել Դավիթ Ռեյխ (հոլ.՝ Marcell David Reich, դեկտեմբերի 18, 1934[1], Անտվերպեն, Բելգիա[2] - հունիսի 26, 2013[1], Լյուցերն, Շվեյցարիա[2]), ամերիկացի ձեռնարկատեր, «Marc Rich & Co» թրեյդինգային ընկերության հիմնադիր (այժմ կոչվում է «Glencore», ընկերության վերահսկողությունը Ռիչը կորցրել է 1993 թվականին), միլիարդատեր[4]։ Նրա սեփական կապիտալը 2012 թվականին կազմել է մոտ 2,5 մլրդ ԱՄՆ դոլար[5]։ Մահացել է 2013 թվականի հունիսի 26-ին Շվեյցարիայում[6][7]։ Թաղված է Իսրայելում[5]։
Մարկ Ռիչ անգլ.՝ Marc Rich | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1934[1] |
Ծննդավայր | Անտվերպեն, Բելգիա[2] |
Մահացել է | հունիսի 26, 2013[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Լյուցերն, Շվեյցարիա[2] |
Գերեզման | Einat |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Իսպանիա, Բելգիա և Իսրայել |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան, Forest Hills High School? և Rhodes Preparatory School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ֆինանսիստ և գործարար |
Աշխատավայր | Phibro?[3] |
Ամուսին | Denise Eisenberg Rich? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | marcrich.ch |
Marc Rich Վիքիպահեստում |
Նվաճումներ
խմբագրելՄարկ Ռիչը գործարար շրջանակներում հայտնի է նրանով, որ առաջին անգամ նավթի մեծածախ առևտրի պրակտիկայում մտցրել է տեղում գործարքների մեխանիզմը։ «The Economist» ամսագրի կարծիքով՝ այս նորամուծությունը «հեղափոխություն է արել»[5]։ 1970 թվականին Ռիչը ստեղծել է հարթակ նավթի փոքր խմբաքանակների հետ գործարքներ կնքելու համար՝ ի տարբերություն երկարաժամկետ պայմանագրերի, որոնք կնքվել են խոշոր մատակարարների և սպառողների միջև[5]։ Մասնավորապես, Ռիչը հարթակում սկսել է նավթ վաճառել Իրանից Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումից հետո[5]։ Ռիչն իր կենսագիր Դենիել Ամմանին ասել է, որ առավել շահավետ գործարքները նա կատարել է՝ շրջանցելով միջազգային էմբարգոն[8]։
Հակամարտություն ԱՄՆ իշխանությունների հետ
խմբագրելՌիչի առևտրային հարթակը խախտել է ԱՄՆ կառավարության կողմից Իրանի հետ առևտրի վրա դրված էմբարգոն։ Բացի այդ՝ ամերիկյան իշխանությունները Ռիչին մեղադրել են խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու մեջ։ 1983 թվականին Ռիչը ձերբակալությունից առաջ՝ վերջին պահին, թաքնվել է հետաքննությունից և ԱՄՆ-ից փախել Շվեյցարիա[5][Ն 1]։
Նշումներ
խմբագրել- ↑ Ռիչի գործով զբաղվել է Նյու Յորքի ապագա քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, որը 1980-ականներին աշխատել է Հարավային շրջանի դատախազ։ Ջուլիանիի խոսքով՝ Ռիչի գործն ԱՄՆ-ի պատմության մեջ հարկերի վճարումից խուսափելու խոշորագույն դեպքն էր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #120055317 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Martin D. Marc Rich, Financier and Famous Fugitive, Dies at 78 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2013. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Федоринова Ю., Хрипунов К. Glencore выходит из тени // Ведомости. — 22.06.2009. — № 112 (2382).
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Marc Rich. // The Economist. — Jun 26th, 2013.
- ↑ В Швейцарии скончался «великий комбинатор» из 1980-х Марк Рич.
- ↑ О смерти Марка Рича.
- ↑ Rankin, Jennifer (2013 թ․ հունիսի 26). «Marc Rich: controversial commodities trader and former fugitive dies aged 78». The Guardian. London.
Գրականություն
խմբագրել- Дэниел Амманн Нефтяной король. Секретная жизнь Марка Рича = Daniel Ammann. The King of Oil: The Secret Lives of Marc Rich.. — М.: Альпина Нон-фикшн, 2018. — 236 p. — ISBN 978-5-9614-6391-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ռիչ» հոդվածին։ |