Մարկ Ժիրարդեն

ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ

Սեն-Մարկ Ժիրարդեն (ֆր.՝ Saint-Marc Girardin, փետրվարի 22, 1801(1801-02-22)[1], Փարիզ, Ֆրանսիա[2] - ապրիլի 1, 1873(1873-04-01)[3], Մորսան-սյուր-Սեն), ֆրանսիացի գրող, մտավորական, քաղաքական գործիչ:

Մարկ Ժիրարդեն
ֆր.՝ Marc Girardin և ֆր.՝ Saint-Marc Girardin
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1801(1801-02-22)[1]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[2]
Մահացել էապրիլի 1, 1873(1873-04-01)[3] (72 տարեկան)
Մահվան վայրՄորսան-սյուր-Սեն
ԳերեզմանՊեր Լաշեզ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, պատմաբան, լրագրող և գրական քննադատ
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և Ֆրանսիական ակադեմիայի 23-րդ աթոռ[4]
ԱնդամությունՖրանսիական ակադեմիա[4] և Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
Marc Girardin Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մարկ Ժիրարդենը ծնվել է 1801 թվականին Փարիզում: Համալսարանական փայլուն կարիերայից հետո 1828 թվականին համագործակցել է Journal de Desbats-ի հետ և շուրջ կես դար աշխատել այնտեղ: Հուլիսյան հեղափոխությունից և Լուի Ֆիլիպ IՖրանսիայի թագավոր (ազատական Հուլիսյան միապետություն) դառնալուց հետո նշանակվել է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր և Conseil d'État-ում ռեկեմեյստեր: Շուտով պատմության ամբիոնը փոխարինել է պոեզիայի ամբիոնով՝ Journal des Débats-ում շարունակելով ներկայացնել քաղաքական հոդվածներ, 1835-1848 թթ. եղել է պատգամավոր:

1833 թվականին զբաղվել է կրթության գերմանական մեթոդների ուսումնասիրությամբ և հանդես է եկել զեկույցով, որտեղ սատարել է տեխնիկայի ուսուցման նոր մեթոդների անհրաժեշտությունը: 1844 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ:

1848 թվականի փետրվարի հեղափոխության ընթացքում Ժիրարդենը կարճ ժամանակահատված եղել է նախարար, սակայն Երկրորդ Ֆրանսիական Հանրապետության ստեղծումից հետո չի վերընտրվել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր:

Ֆրանս-պրուսական պատերազմից հետո վերադարձել է Բորդոյի խորհրդարան: Նրա օռլեանիստական միտումները և Ֆրանսիայի երրորդ հանրապետության առարկություններն ուժեղ էին, և թեև նա սկզբում աջակցում էր Լուի-Ադոլֆ Տիերին, հետագայում դարձավ ընդդիմության առաջնորդ:

Ժիրարդենը մահացել է 1873 թվականին՝ Մորսան-սյուր-Սենում, նախքան Տիերի իշխանությունից հեռանալը:

ՍտեղծագործություններԽմբագրել

  • «Eloge de Bossuet» (1827)
  • «Tableau de la marche et des progrès de la littérature française au XVI siècle» (1828)
  • «Mélanges de littérature et de morale» (Փարիզ, 1840)
  • «Sur l’instruction intermédiaire en France» (Փարիզ, 1846)
  • «De l’usage des passions dans le drame» (1847)
  • «Souvenirs et réflexions politiques d’un journaliste» (Փարիզ, 1859)
  • Ժիրարդենի դասախոսությունների մի մասը տպագրվել է «Cours de littérature dramatique»-ում (Փարիզ, 1843)

ԳրականությունԽմբագրել

    • Flatzfield and Meunier, Les Critiques littéraires du XIXe siècle (1894)
    • Ch. Labitte, Saint-Marc Girardin, in the Revue des deux mondes (Feb. 1845)
    • Tamisier, Saint-Marc Girardin; étude littéraire (1876)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 база данных Léonore (фр.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #116760494 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Французская академия (фр.) — 1635.

Արտաքին հղումներԽմբագրել