Դեմագոգոս (հուն․՝ δημαγωγός), Հին Հունաստանում, մասնավորաբար դասական ժամանակների Աթենքում, դեմոկրատ քաղաքական գործիչների (Թեմիստոկլես, Պերիկլես ) անվանումը։ Դեմոկրատիայի քաղաքական հակառակորդները հետագայում դեմագոգոսին վերագրեցին բացասական իմաստ՝ այդպես անվանելով փառասեր քաղաքական այն գործիչներին, որոնք ձգտում էին հանրաճանաչ դառնալ կեղծ, շողոքորթ և ստահոդ այլ միջոցներով։ Վերջին նշանակությամբ դեմագոգոսը գործածվում է ժամանակակից քաղաքական բառարանում։

Խոսե Կլեմենտե Օրոսկո - Դեմագոգոս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 339
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմագոգոս» հոդվածին։