Անտոնինոսներ, (Antonini), Հռոմեական կայսերական դինաստիա (96—192), կոչվել է Անտոնինոս Պիոսի անունով։ Անտոնինոսների առավել նշանավոր ներկայացուցիչներից էին Տրայանոսը, Ադրիանոսը, Մարկոս Ավրելիոսը։

Անտոնինոսների քաղաքականությունը ծառայել է ստրկատիրական արիստոկրատիայի շահերին։ Ի տարբերություն առաջին դարի կայսրերի, հաշվի էին նստում Հռոմի Սենատի հետ։ Համախմբելով իշխող ռազմա-ստրկատիրական խավը՝ Անտոնինոսները կայունացրին կայսրության քաղաքական վիճակը։ Այնուամենայնիվ, Անտոնինոսները չկարողացան խուսափել քաղաքական ճգնաժամերից։ Բանակի մարտունակության անկման պատճառով, Ադրիանոսից սկսած, հրաժարվեցին նվաճողական պատերազմներից և անցան պաշտպանության՝ կայսրության սահմաններում կառուցելով ամրություններ։ Անտոնինոսների օրոք ավելի սաստկացան հպատակ ժողովուրդների ազատագրական շարժումներն ու «բարբարոսների» հարձակումները։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնինոսներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 455