Մարի Բոյնե Պերսեն (նորվ.՝ Mari Boine Persen, նոյեմբերի 8, 1956(1956-11-08)[1][2], Կարասիոկ, Ֆինմարք, Նորվեգիա), ավելի հայտնի որպես Մարի Բոյնե , նորվեգիացի սաամական երգչուհի։ Հայտնի է որպես հեղինակային երգերի կատարող, որոնց մեջ բացի ավանդական սաամական երգերից (այդ թվում յոյկ), կան նաև ջազի և ռոքի տարրեր։

Մարի Բոյնե
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8, 1956(1956-11-08)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրԿարասիոկ, Ֆինմարք, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ և երգերի հեղինակ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունMari Boine Band?
Կայքmariboine.no
 Mari Boine Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարի Բոյնեն ծնվել և մեծացել է սաամական ավանդական ընտանիքում, որն զբաղվում էր ձկնորսությամբ և գյուղատնտեսությամբ (հայրը նաև հյուսն էր), Ֆինմարքի շրջանում գտնվող, Ֆինլանդիային սահմանակից Gámehisnjárga գյուղում։ Հայրը Իոսիֆ Բոյնե Օլսենն էր (Josef Boine Olsen) (1922—1990), մայրը` Կիրստեն Վուոլաբը (Kirsten Vuolab) (1924—1991): Նրա ծնողները պատկանում էին լեստադիանյան համայնքին, այստեղ սաամների լեզուն և մշակույթը չէր գնահատվում, իսկ յոյկը և սաամական ավանդական երգեցողությունն անվանում էին «սատանայական երգեր»։ Դպրոցում, որտեղ հաճախում էր Մարին, բոլոր առարկաները դասավանդվում էին նորվեգերեն, ամենը, ինչ կապված էր սաամական մշակույթի հետ, չնայած պաշտոնապես արգելված չէր, սակայն փաստացի վերացվում էր, իսկ հոգեբանական իրավիճակը այնպիսին էր, որ ինքն, իր իսկ խոստովանությամբ, ամաչում էր, որ պատկանում է սաամներին և լավ կլիներ, եթե ինքը ծնված լիներ որպես նորվեգացի։ «Մենք ոչ միայն չէինք հպարտանում ազգային մշակույթով, մենք նաև ամաչում էինք։ Տանը երգում էինք բացառապես օտար երգեր»[6]։

Դպրոցից հետո Բոյնեն կրթություն է ստացել Ալթայի համալսարանի քոլեջում, այնուհետև մի քանի տարի ուսուցիչ է աշխատել Պորսանգերում։ Դպրոցում աշխատելու տարիներին նա գրել է իր առաջին երգը, դա եղել է այն բանից հետո, երբ ինքը լսել է Ջոն Լենոնի անգլ.՝ Working Class Hero երգը։ Մարին հիշում է, որ ինքը հասկացել էր, որ այդ երգն իր կյանքի մասին է. «Ջոնը բանվորական շրջանի տղա էր և երգում էր այդ մասին։ Այն մասին, թ» ինչպիսի դպրոց և ինչպիսի ուղի պետք է անցնել, ինչպես կայանալ։ Ես նույնպես ինձ զգում էի ծայրամասերից աղջնակ, զգում էի նույն զգացմունքները»։ Նրա առաջին երգի բառերը գրվեցին Լենոնի երգի մոտիվներով[6]։ Ժամանակի հետ նրա մեջ ավելի շատ էր մեծանում նորվեգական հասարակության մեջ հակամարտությունը ենթակա լինելու դեմ, սաամների երկրորդական դիրքի դեմ (առանձնապես սաամների կանանց)։

 
Մարի Բոյնեն Վարշավայում (1997)

Մարի Բոյնեի երգերում որոշ չափով արտացոլվում են իր սեփական փորձն ու ապրումները։ Մարիի երգերի մեծ մասը իր հարազատ սաամերեն լեզվով են, նրանցից մի քանի բավականին լավատեսական են և նվիրված են Լապլանդիայի բնությանը։ «Սարակա» յոյկը նվիրված է հղիների և նորածինների հովանավոր բժշկության աստվածուհուն[6]։ Նորվեգական լեզվով երգերից է Oppskrift for Herrefolk երգը` 1989 թվականի Gula Gula ալբոմից։

Բոյնեն կարծում էր, որ սաամական ժողովրդի գոյատևման ուղին ինքնաճանաչումն է։ Իր կարծիքով ոչ քաղաքականությունը, ոչ ոչ էկոնոմիկան, կարևորը մշակույթն է։ «Մենք սաամներս, դժվար ենք ապրում, որովհետև քիչ գիտենք մեր մասին։ Ամենագլխավորը նախնիների արվեստն ու պատմությունն է»[6]։

Մարին երգում է ավանդական ազգային երգեր գործիքային նվագակցությամբ` յոյկի ոճով։ Նրա ստեղծագործության առանձնահատկությունը ժողովրդական ոճի լրացումն է ջազի, ռոքի, փոփի տարրեով։ Մարիի համերգների բնութագրիչ առանձնահատկությունն իր վոկալ համարների միաձուլումն է գործիքային պարտիաների հետ երաժիշտների կատարմամբ[6]։

Սկավառակագրություն խմբագրել

 
Մարի Բոյնեն ջազային փառատոնում, Կոնգսբերգ, 2007
 
Մարի Բոյնեն Վարշավայում (2007 թվականի սեպտեմբեր)

Անվանումները ներկայացված են նորվեգերեն և սաամերեն, նաև հայերեն թարգմանությամբ։

Jaskatvuođa maŋŋá (1985) խմբագրել

Jaskatvuođa maŋŋá / Etter stillheten / Լռությունից հետո

A.1. Alla Hearra Guhkkin Oslos
A.2. Oktavuohta
A.3. Ceavlas Galbma Garvvuid Sis(te)
A.4. Mearrasapmelazzii
A.5. Sii Navccahuhttet Mu
B.1. Idja Lea Mannan
B.2. Anuheapmi
B.3. Koffor E Det Sa Stille
B.4. Na Darvanii Jahkku (այս երգի համար Բոյնեն օգտագործել է Ջոն Լենոնի Working Class Hero երգի երաժշտությունը` գրելով նոր բառեր)
B.5. Oainnat Go Mo Cuvggoda Dal

Gula Gula (1989) խմբագրել

Gula Gula / Hør stammødrenes stemme / Լսիր ցեղի մայրիկի ձայնը

  1. Gula Gula
  2. Vilges Suola
  3. Balu Badjel Go Vuoittán
  4. Du Lahka
  5. It Šat Duolmma Mu
  6. Eadnan Bakti
  7. Oppskrift For Herrefolk
  8. Duinne

Goaskinviellja (1993) խմբագրել

Goaskinviellja / Ørnebror / Արծվի եղբայրը

  1. Čuvges Vuovttat, Duođalaš Čalbmi
  2. Sámi Eatnan Duoddarat
  3. Modjás Kátrin
  4. Dás Áiggun Čuožžut
  5. Dolgesuorbmagežiiguin
  6. Skádja
  7. Goaskinviellja
  8. Ráhkesvuođain
  9. Mu Áhkku
  10. Ále Ále Don

Leahkastin (1994) խմբագրել

  1. Gumppet Holvot
  2. Ále Šat
  3. Čuovgi Liekkas
  4. Áhččai
  5. Maid Áiggot Muinna Eallin
  6. Mielahisvuohta
  7. Gilvve Gollát
  8. Gulan Du
  9. Vuolgge Mu Mielde Bassivárrái
  10. Mun Da’han Lean Oaivámuš
  11. Dá Lean Mun

Radiant Warmth (1996) խմբագրել

Goaskinviellja և Leahkastin ձայնասկավառակների բանաքաղ

Eallin (1996) խմբագրել

Համերգի ձայնագրություն

Bálvvoslatjna (1998) խմբագրել

Bálvvoslatjna / / Молельня

  1. Eallin
  2. Beaivvi Nieida
  3. Risten
  4. Girdi Olmmái / Geaidi Nissun
  5. Álddagasat Ipmilat
  6. Oarjjabeal Beaivvi Ja Mánu
  7. Mu Váhkar Lásse
  8. Alit Go Buot Várit
  9. Thou Shalt Not
  10. Etno Jenny

Winter in Moscow (2001) խմբագրել

(Իննա Ժելանյայի և Սերգեյ Ստարոստինի հետ համատեղ)

  1. Dás Áiggun Cuožžut
  2. Անտառահատների երգը
  3. Միջանցքային երգ
  4. Գիշերն իմ քույր է
  5. Քո սիրո առջև
  6. Միայնակություն-քույր
  7. Roahkkadit Rohtte Luodi, Mánázan
  8. Բալլադ սարի մասին

Gávcci Jahkejuogu (2002) խմբագրել

Gávcci Jahkejuogu / / Տարվա ութ եղանակներ

  1. Boađan Nuppi Bealde
  2. Reagákeahtes
  3. Sáráhka Viina
  4. Guovssahasaid Ájagáttis
  5. Sielu Dálkkas
  6. Mu Váibmu Vádjul Doppe
  7. Beaivelottáš
  8. Liegga Gokčas Sis'
  9. It Dieđe
  10. Duottar Rássi
  11. Silba Várjala
  12. Bottoža Dáhtun

Idjagieđas (2006) խմբագրել

Idjagieđas / I Nattens Hand / Գիշերվա ձեռքում

  1. Vuoi Vuoi Mu (Suka Blet Version)
  2. Idjagieđas
  3. Suoivva
  4. Gos Bat Munno Čiŋat Leat?
  5. Mu Ustit, Eŋgeliid Sogalaš
  6. Davvi Bávttiin
  7. Lottáš
  8. Diamántta Spáillit
  9. Geasuha
  10. Áfruvvá
  11. Uldda Nieida
  12. Fápmodálkkas

Kautokeino-opprøret (2008) խմբագրել

«Ապստամբություն Կաուտոկեյնոյում» ֆիլմի սաունդթրեք

  1. Elen Skum
  2. Válddi vuoigna
  3. Deaivideapmi
  4. Doaivut ja vuoimmehuvvat

Čuovgga Áirras (2009) feat. WAR Production խմբագրել

Čuovgga Áirras / Sterna Paradisea

  1. Lene Májjá
  2. Ipmiliin hálešteapmi
  3. Soagŋosilbbat
  4. Soria Moria Palássa
  5. Čuovgga áirras
  6. Claudiinna lávlla
  7. Skealbma
  8. Iđitveiggodettin
  9. De mana, ráhkásan
  10. Lihkahusat
  11. Go idja nuossala

Հյուրախաղեր Ռուսաստանում խմբագրել

Բոյնեն Ռուսաստանում առաջին անգամ եղել է 1991 թվականին[7]։

2010 թվականի ապրիլին Բոյնեն համերգ էր տալու Մոսկվայում, սակայն նրա այցը տեղի չունեցավ Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով, քանի որ դադարեցվել էին ավիաչվերթները[7]։ 2010 թվականի սեպտեմբերին նա համերգ տվեց Արխանգելսկում Նորվեգիայի օրերի շրջանակում։ 2011 թվականի մայիսի 31-ին Մոսկվայում Նկարիչների կենտրոնական տանը տեղի ունեցավ Բոյնեի միակ համերգը[7]։ 2014 թվականի ապրիլի 7-ին Բոյնեի համերգը տեղի ունեցավ Մուրմանսկում։

Պարգևատրումներ խմբագրել

 
Մարի Բոյնեն Հյուսրսիային խորհրդի նիստին` պարգևատրվում է այդ կազմակերպության Երաժշտական մրցանակով, Օսլո, 2003
  • 2003 թվականին Բոյնեն պարգևատրվել է Հյուսիսային խորհրդի Երաժշտական մրցանակով անգլ.՝ Nordic Council Music Prize:
  • 2009 թվականի դեկտեմբերի 18-ին Մարի Բոյնենին իր ստեղծագործական գործունեության համար տրվել է Սուրբ Օլաֆի թագավորական շքանշան[8]։

Ընտանիք խմբագրել

Ունի երեխաներ և թոռներ։ Ըստ Մարիի խոսքերի` աշխարհում ամենից շատ նա սիրում է թոռների հետ գնալ ձկնորսության և հատապտուղներ հավաքելու[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Բոյնե» հոդվածին։