Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկա

քաղաքական գործիչ

Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկա (անգլ.՝ Marie Louise Coleiro Preca, դեկտեմբերի 7, 1958(1958-12-07)[1], Օրմի, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), մալթացի քաղաքական-ազատական գործիչ, 2014 թվականի ապրիլի 4-ից մինչև 2019 թվականի ապրիլի 4-ը Մալթայի 9-րդ նախագահ[3]։

Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկա
 
Կուսակցություն՝ Մալթայի աշխատավորների կուսակցություն
Կրթություն՝ Մալթայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր դեկտեմբերի 7, 1958(1958-12-07)[1] (65 տարեկան)
Ծննդավայր Օրմի, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Քաղաքացիություն  Մալթա
Ամուսին Edgar Preca?
 
Կայք՝ president.gov.mt/il-president-ta-malta/bijografija-tal-president/
 
Պարգևներ
Մերիթի Ազգային շքանշան «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով և Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա[2]

Կենսագրություն խմբագրել

Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկան ծնվել է 1958 թվականի վերջին, Մալթա կղզու կենտրոնում (այն ժամանակ՝ բրիտանական գաղութ)՝ Կորմի քաղաքում։ Ավարտել է Մալթայի համալսարանը։

Դարձել է մալթական կուսակցությունը գլխավորած առաջին կինը, երբ 1982-1991 թվականներին զբաղեցրել էր գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Բացի այդ, նա տարբեր ժամանակներում անդամակցել է սոցիալիստական երիտասարդների ազգային բյուրոյին, եղել է կանանց կուսակցության նախագահ (1996-2001) և «Il-Ħelsien» կուսակցական լրագրի խմբագիր։

1998 թվականից նա Մալթայի Լեյբորիստական կուսակցությունից ընտրվել է Մալթայի Խորհրդարանի անդամ։ Երբ Ալֆրեդ Սանտը հրաժարական տվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից, մասնակցել է նոր ղեկավարի ընտրությանը, բայց անհաջող կերպով։ 2013 թվականի մարտին միացել է Ժոզեֆ Մուսկաթի կառավարությանը՝ որպես ընտանիքի և սոցիալական համերաշխության գործերի նախարար։ 2014 թվականի մարտի սկզբին երկրի վարչապետը նրան առաջարկել է Մալթայի նախագահի պաշտոնը և նա շուտով հաստատվել է տվյալ պաշտոնում[4]։ Ապրիլի 4-ին ստանձնեց նախագահի պաշտոնը։

2019 թվականի ապրիլի 4-ին նախագահի պաշտոնում նրան հաջորդել է Ջորջ Վելան[5]։

Փաստեր խմբագրել

  • Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկան Մալթայի 2-րդ կին նախագահն է Ագաթա Բարբարայից հետո[6]։
  • Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկան Մալթայի ամենաերիտասարդ նախագահն էր[3]։

Մրցանակներ խմբագրել

Մալթայի մրցանակներ