Ջորջ Ուիլյամ Վելա (անգլ.՝ George William Vella, ապրիլի 24, 1942(1942-04-24)[1], Զեյթուն (Մալթա), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), մալթացի քաղաքական գործիչ և Մալթայի 10-րդ, գործող նախագահը[2]։ Նա երկու անգամ եղել է արտաքին գործերի նախարար. 1996 թվականից մինչև 1998 թվականը՝ վարչապետ Ալֆրեդ Սանտի օրոք[3][4], և 2013 թվականից մինչև 2017 թվականը՝ Ժոզեֆ Մուսկաթի օրոք։ Նա 2019 թվականի Մալթայի անուղղակի նախագահական ընտրություններում ընտրվել է միակ թեկնածու և 2019 թվականի ապրիլի 4-ին ընտրվել է Մալթայի 10-րդ նախագահ[2]։

Ջորջ Վելա
Մալթայի 10-րդ նախագահ
Կուսակցություն՝Մալթայի աշխատավորների կուսակցություն
Նախորդող՝Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկա
Ծննդյան օր՝ ապրիլի 24, 1942(1942-04-24)[1] (81 տարեկան)
Ծննդավայր՝Զեյթուն (Մալթա), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Պարգևներ՝
Մերիթի Ազգային շքանշան Order of the Tribute to the Republic Knight Grand Cross of the Order of Merit Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետ-կոմանդոր Երեք աստղերի 1-ին կարգի շքանշան շղթայով և Grand Commander of the Order of Honour

Կենսագրություն խմբագրել

Վելան ծնվել է 1942 թվականին, Զեյթունում։ Նա ամուսնացել է Միրիամի հետ (ի ծնե՝ Գրիմ)։ Նրանք ունեն 2 դուստր, որդի և 7 թոռ[3][4]։

Վելան 1964 թվականին ավարտել է բժշկական ֆակուլտետը, ավիացիոն բժշկության ոլորտում Ֆարնբորոյից (Մեծ Բրիտանիա) ստացել է վկայական և եղել է ընտանեկան բժշկության մասնագետ։

Գործունեություն խմբագրել

Լեյբորիստների կուսակցություն խմբագրել

Վելան ընդունվել է Լեյբորիստների կուսակցություն և 1976 թվականին սկսել խորհրդարանական գործունեությունը։ Այնուհետև՝ 1978 թվականի հունվարին և 1981, 1992, 1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների համընդհանուր ընտրությունների ժամանակ, նա ընտրվել է կառավարության անդամ։ Որպես կառավարության անդամ՝ նա ներկայացրել է 3-րդ ու 5-րդ շրջանները[3][4]։

Սահմանի համար ծառայություն խմբագրել

1978 թվականին Վելան եղել է Եվրախորհրդի Խորհրդարանական ասամբլեայի անդամի տեղակալ և տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում՝ ծովային աղբյուրներից ծովի աղտոտման հարցերով զեկուցող։ 1987 թվականի հունվարից մինչև մայիս նա Եվրախորհրդում Մալթայի մշտական ներկայացուցիչ էր[3]։

Առաջնորդի տեղակալ խմբագրել

1992 թվականին Վելան ընտրվել է Լեյբորիստների կուսակցության խորհրդարանական հարցերով ղեկավարի տեղակալ և արտաքին գործերի մամուլի քարտուղար։ Նա ծառայել է որպես ԵՄ-Մալթա խորհրդարանական համատեղ կոմիտեի նախագահի տեղակալ[3][4]։

Արտաքին գործեր խմբագրել

1995 թվականից մինչև 1996 թվականը Վելան եղել է Ներկայացուցիչների պալատի գործարարական կոմիտեի և արտաքին հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի անդամ։

Վարչապետի և արտաքին գործերի նախարարի տեղակալ խմբագրել

1996 թվականի հոկտեմբերին նշանակվել է վարչապետի, արտաքին գործերի նախարարի և բնապահպանության նախարարի տեղակալ[4] և կրկին՝ 2013 թվականի մարտից մինչև 2017 թվականի հունիս[3]։

Վելան իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի խորհրդարանական ասամբլեա ստեղծելու քարոզարշավին, որը պաշտպանում է ՄԱԿ-ի ժողովրդավարական բարեփոխումները և ավելի հաշվետու միջազգային քաղաքական համակարգի ստեղծումը[5]։

Մրցանակներ խմբագրել

Պետական մրցանակներ խմբագրել

  •   Պատվո շքանշանի ասպետ
  •   Մալթայի նախագահի իրավունքով՝ Մալթայի պատվո շքանշանի պատվավոր ասպետ և մեծ մագիստրոս
  •   «Հանրապետության բարօրության համար» շքանշանի մեծ մագիստրոս

Արտասահմանյան մրցանակներ խմբագրել

  •   Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշան պատվավոր ասպետ-կոմանդոր (Մեծ Բրիտանիա)
  •   «pro Merito Melitensi պատվո շքանշան»-ի մեծ խաչ (Մալթայի շքանշան)
  •   Սուրբ Ագաթայի շքանշանի մեծ խաչի ասպետ (Սան Մարինո)
  •   Պատվո շքանշանի մեծ կոմանդոր (Հունաստան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.europarl.europa.eu/meps/pl/23937/GEORGE+WILLIAM_VELLA/history/5
  2. 2,0 2,1 Scicluna, Luke (2019 թ․ ապրիլի 2). «George Vella approved as Malta's next President». Times of Malta. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Minister of Foreign Affairs - Maltese Consulate». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Supporters». Campaign for a UN Parliamentary Assembly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Վելա» հոդվածին։